RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ինտիմ մտերմությունը և հայ կինը (18+)  348

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Ինտիմ մտերմությունը և հայ կինը (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսի մասին  հատկապես վերջին տարիներին ավելի շատ է խոսվում ու քննարկվում: Հետաքրքրական է, որ հիմնական շեշտադրությունն արվում է տղամարդու ցանկության, բավարարվածության վրա, իսկ կնոջ պահանջմունքների մասին հպանցիկ է խոսվում: Թերևս քչերի մտքով է անցնում վերլուծել, թե ի՞նչ է ստանում կինը սեքսից, այս պարագայում՝ հայ կինը:

 

Ինտիմ մտերմությունը և հայ կինը (18+)

 

Ի՞նչ ազդեցություն ունի սեքսը կնոջ կյանքում: Արդյո՞ք սեքսն անդրադառնում է կնոջ արտաքինի վրա, ի վերջո, սեքսի բացակայությունն ինչի՞ է հանգեցնում. այս հարցերը ուղղենք բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանին:

Սեքսի ազդեցությունը կնոջ ֆիզիկական վիճակի վրա

«Ինտիմ մտերմությունը հրաշալի մարզանք է կնոջ մկանների համար: Կնոջ օրգանիզմի մկանային համակարգը սիրով զբաղվելու ընթացքում հաճելիորեն լարվում է և ակտի վերջանալուց կատարյալ հանգստանում: Մի կողմից այդ պահը հիանալի ստիմուլյատոր է հանդիսանում սիրտ-անոթային համակարգի համար՝ արյան հոսքը երակներում արագանում է, օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսներն ակտիվանում են, օրգանիզմը հարուստ թթվածնով է մատակարարվում, իսկ թունավոր նյութերը՝ դուրս են մղվում:
Եվ ամենակարևորը. օրգազմից հետո կինը լիարժեք հանգստանում է, ինչը նվազեցնում է կնճիռների հայտնվելը, կարգավորում է կնոջ օրգանիզմի ընդհանուր վիճակը և ազատում կուտակված  սթրեսից:

Եվս մի քանի հետաքրքիր փաստ սեքսի մասին. գիտնականները պարզել են, որ սեքսի ժամանակ ակտիվորեն արտադրվում է կանանց էստրոգեն հորմոնը: Այս հորմոնը՝ 

> լավացնում է կնոջ սիրտ-անոթային համակարգը
> ամրացնում է մազերն ու եղունգները, 
> թարմացնում է մաշկն ու էլաստիկ դարձնում,
> արտադրում է այսպես ասած «երջանկության հորմոն», 
> նվազեցնում է կարիեսի վտանգը, և այլն:

Գլխացավն ու սեքսից հրաժարվելը

«Սեքսի ժամանակ արտադրվում է էնդորֆին (երջանկության հորմոն), որը ոչ միայն օրգանիզմի ողջ տոնուսն է բարձրացնում, այլև նվազեցնում է ցանկացած ցավի դրսևորումները՝ ներառյալ գլխացավը: Սա ասես բնական ցավազրկող է, հետևաբար, կանանց արդարացումները սեքսից հրաժարվելու վերաբերյալ ի չիք են դառնում»:

Սեքսը և կնոջ արտաքինը

«Ամերիկյան համալսարաններից մեկի մասնագետները բացահայտել են, որ կանոնավոր սեքսը ոչ միայն ամրացնում է կնոջ իմունային համակարգը, տոնուսը միշտ բարձր է պահում, այլև դրական է անդրադառնում կնոջ արտաքինի վրա: Արյան արագ հոսքը ապահովում է, որ մաշկը առողջ, փայլուն տեսք ունենա: Բացի այդ, սեքսը կնոջ քաշն է կարգավորում: Սիրով զբաղվելու պրոցեսը 200 կիլոկալորիայով նվազեցնում է քաշը, եթե համեմատություն անցկացնենք, ապա այն հավասարազոր է 40 րոպե չմուշկներով սահելուն, 1 ժամ հեծանիվ քշելուն կամ 45 րոպե լողալուն: Սեքսը իդեալական տարբերակ է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Անկախ այն բանից, թե ինչ դիրքով կամ ռիթմով եք սեքսով զբաղվում, այս պրոցեսում կնոջ որովայնի ճարպերն արագ են անհետանում, կուրծքն էլ մշտապես ձիգ է մնում: Այնպես որ, սուտ են այն պնդումները, թե առատ սեքսը փչացնում է կնոջ կառուցվածքը»:

Սեքսը և կնոջ հոգեկան աշխարհը

«Ինտիմ մտերմությունը վերադարձնում է երիտասարդությունը, ուժ է տալիս, պաշտպանում հիվանդություններից և հաճույք է պատճառում: Սեքսն անհրաժեշտություն է կնոջ ինքնադրսևորման, ինքնահաստատման համար: Պետք է ընդգծել մեկ փաստ. կինը, ով իրեն ցանկալի է զգում, 4 անգամ ավելի է ժպտում, քան նա, ով իրեն ցանկալի չի համարում: Բացի այդ, կնոջ համար ինքնավստահությունն ավելանում է երկրպագուների քանակով: Ինտիմ մտերմության բացակայությունը դեպրեսիայի պատճառ է դառնում: Կինը արագ և համարձակ որոշումներ չի կարողանում կայացնել, խախտվում է ներքին կանոնակարգումը: Ավելին՝  սեքսի պակասը կնոջն ավելի էմոցիոնալ է դարձնում է, և նա ճանապարհներ է փնտրում այն սպառելու համար: Կարիք կա՞ հիշեցնելու, որ մեր շրջապատում բազում կանայք կան, որ նյարդային են, լարված, ամեն պահ վիճաբանություններ են սարքում: Այս ամենը քայքայում է կնոջ առողջությունը, մանավանդ, երբ կինը զգում է շրջապատի թշնամական վերաբերմունքն իր հանդեպ: Որքան երկար ժամանակով է կինը բացասական էմոցիաներով ապրում, այնքան դժվար կլինի կուտակվածից ազատվելը: Նա կսկսի կասկածել սեփական հնարավորությունների, ուժերի վրա»:

Հայ կինը և նրա բարդույթները

«Ուզում եմ ընդգծել հայ կանանց ամենամեծ խնդիրը՝ բարդույթները: Հայ կանայք ոչ միայն ամաչում են սեքսի մասին խոսել իրենց ամուսինների հետ, այլև մասնագետին դիմելիս են ամաչում: Այս ամենը ազգային մտածելակերպի արդյունք է, որը սեռական կյանքի վրա լավ չի կարող անդրադառնալ: Կան  խնդիրներ, որոնք անհանգստացնում են կանանց, օրինակ,  ցավոտ ինտիմ շփումը, արյան արտադրությունը սեքսից հետո, սեռական օրգանի մկանային ցավերը, օրգազմ չզգալը և այլն, ու այս երեւույթների պատճառով կինը խուսափում է ինտիմից: Երբ կինը չի բավարարվում տևական շրջան, հարկ է դիմել մասնագետին՝ համապատասխան ցուցումներ ստանալու համար»:


 


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինտիմ մտերմությունը և հայ կինը (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 348 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ