RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ինչպես դադարել ամաչել մերկությունից. ինտիմ հարցեր (18+)  957

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Ինչպես դադարել ամաչել մերկությունից. ինտիմ հարցեր (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ամաչկոտությունը անկողնում բոլորովին տեղին չէ: Ցավալի է, որ դրա դեմ դեռ ոչ մի դեղահաբ չկա, բայց կանանց մեծամասնությունն անկողնում ամաչկոտությունից ձերբազատվելու կարիք ունի: 

 

Ինչպես դադարել ամաչել մերկությունից. ինտիմ հարցեր (18+)

 

Մի՛ վախեցեք նորույթներից, ազատություն տվեք երևակայությանը: Մի՛ պահուստավորեք ձեր սիրելիի ցանկությունները: Թողեք իրական աշխարհը մի կողմում, իսկ այդ պահին զգացեք ձեզ բոլորովին այլ աշխարհում, և որ դա երբեք չի վերջանալու:

 

Վերացրեք պատնեշները 

Գրեթե բոլորի մոտ դեռ մանկուց ծնողների կողմից սերմանված կանխակալ վերաբերմունք կա սեքսի հանդեպ, այդ թվում նաև սեքսուալ արգելքներ: Փորձեք հիշել (ցանկալի է զուգընկերոջ հետ), թե ինչ տաբուներ են մտցրել ձեր գլուխը: Օրինակ՝ «Սեքսով մեքենայում զբաղվելը անբարոյականություն է» կամ «Նա այլասերված կին է, որովհետև այդպես է անում»: Հայտնաբերելով ձեր անհատական պատնեշները՝ դուք անհամեմատ ավելի հեշտ կձերբազատվեք դրանցից: 

Հոգեբանության դոկտոր Ջինա Օգդենը խորհուրդ է տալիս տղամարդու հետ կազմել նման արտահայտությունների ցանկ, իսկ այնուհետև մատիտով ջնջել բոլոր այն կետերը, որոնք չեն համապատասխանում ձեր անձնական դիրքորոշմանը` սեքսի վերաբերյալ: Հավանականություն կա, որ փորձելով այդ ջնջված կետերը, դուք կհայտնաբերեք, որ հենց դա էլ ձեզ պակասում էր լիարժեք բավարարվածության հասնելու համար:

 

Մի՛ բարդույթավորվեք:

Պետք չէ անհանգստանալ, որ այս կամ այն դիրքում դուք այնքան նրբագեղ չեք երևա կամ որ թափանցիկ ներքնազգեստը չի թաքցնում ձեր ավելորդ կիլոգրամները: Այդ պահին դա միայն ձեզ է անհանգստություն պատճառում, եթե հակառակը լիներ, դուք զուգընկերներ չէիք լինի:

 

Նա ամենևին էլ կատարյալ մարմին չի ակնկալում

Կանայք պատրաստ են քամվել  ֆիթնեսի ու շեյփինգի մարզասրահներում, այցելել հատուկ հակաճարպակալման մերսումների, մարմնի վրա չթողնել ոչ մի ավելորդ մազիկ: Այս ամենը, ինչ խոսք, լավ է ու ճիշտ, բայց շատ ավելի կարևոր է սիրելիի հետ անկողնում լիակատար լիցքաթափվելու կարողությունը: Չէ՞ որ իրականում նա արդեն արժեվորել է ձեր արտաքին հատկանիշները և դժվար թե ծայրահեղ ուշադրությամբ «զննի» ձեր որևէ պեպենը կամ կնճիռը:

 

Խոսե՛ք այդ մասին

Սեքսուալ հարցերում ամոթխածությունն անտեղի է: Որքան զուգընկերները քիչ բարդույթներ ունեն, որքան բաց են միմյանց հանդեպ, այնքան վառ ու հագեցած կլինեն նրանց սեքսուալ հարաբերությունները: Միմյանց երևակայությունները կյանքի կոչելուց առաջ նախ պետք է իմանալ դրանց մասին: Խոսեք սեքսի մասին և մի ամաչեք ձեր հարաբերություններն ու ցանկությունները քննարկելուց: Այդպիսով դուք ավելի լավ կճանաչեք իրար և հաճույքն ավելի լիարժեք դարձնելու հնարավորություն կստանաք:

 


Կանայք պատկերացում անգամ չունեն, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ շատ ավելի ամաչկոտ են, քան երևում է առաջին հայացքից: 

 

Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց: Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների համար իդեալական կազմվածքով կանանց չեն փնտրում:

 
Ինչպես դադարել ամաչել մերկությունից. ինտիմ հարցեր (18+)

Եթե տղամարդը սիրում և ցանկանում է ձեզ, ապա հավատացեք նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի ցեյլուլիտն ու որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և ձեր մարմինը, բայց բարդույթավորվել էլ պետք չէ:

 

Սեփական մարմնի հետ հաշտության 5 քայլ


 
Անգլիացի հոգեբան և փորձագետ Էմ Ֆարրելը  կարծում է, որ հնարավոր է սովորել, ընդունել և սիրել սեփական մարմինը: Նա առաջարկում է մի քանի վարժություն, որոնք կօգնեն փոխել վերաբերմունքը այդ հարցում:


 
1. Վերականգնել տեսողական ինքնագնահատականի հավասարակշռությունը:

Հայելուն նայելիս փորձենք նայել մարմնի այն 3 մասերին, որոնք համարում ենք, գեղեցիկ: Նայեք դրանց, հրճվեք, զմայլվեք և մոռացեք այն մասերի մասին, որոնք տգեղ եք համարում:
 


2.  Օգտագործե՛ք ձեր մարմինը նորովի: 

Փորձեք զբաղվել այնպիսի բանով, որ շատ կուզենայիք, բայց նախկինում չեք արել՝ ձեր տեսքից կամ մարմնի կառուցվածքից ելնելով: Կարելի է, օրինակ, պարի հաճախել:


 
3.  Զգացեք մարմինը ուրիշի օգնությամբ:  

Եթե մարմնի ինչ-որ մասեր ձեզ դուր չեն գալիս` կօգնի մասնագիտական 
մերսումը այդ մասերում, քանի որ այլ մարդու ուշադրությունը և խնամքը աստիճանաբար կբարձրացնի ինքնագնահատականը:


 
4. Նայեք ձեզ ուրիշի աչքերով: 

Առաջարկեք ձեր զուգընկերոջը (կնոջը կամ ամուսնուն) նկարել մեկդ մյուսին մերկ: Նպատակը ոչ թե արվեստի գործ ստեղծելն է, այլ փորձեք տեսնել ուրիշի աչքերով: 
 


Երբեմն հաճելի է նաև սիրով զբաղվելը՝ որոշակի ամոթխածությամբ 

Այնուամենայնիվ, լինում են նաև օրեր, երբ դու այնքան էլ գոհ չես ինքդ քեզնից, առավել ևս՝ չես ցանկանում սեքսի ժամանակ մերկանալ մինչև վերջ, քանի որ ինքնագնահատականդ ցածր է: Այդ օրերի համար ևս ելք կա: Փորձեք սեքսով զբաղվել կիսահագնված: Օրինակ՝ կարող ես հագնել կիպ մինի զգեստ՝ առանց ներքնազգեստի: Նրան ևս խնդրիր մնալ մասամբ հագնված: Երկուսիդ համար էլ հետաքրքիր փորձառություն կլինի:

 

Հանգստացեք սեքսից 

Այս մի խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց այն իրոք շատ արդյունավետ է: Երբեմն դուք չափազանց երկար եք սպասում սեքսին և դրանից չեք կարողանում թուլանալ, իսկ լարված վիճակում դժվար է գրգռվել: Փորձեք պարզապես ռոմանտիկ երեկո անցկացնել նրա հետ` հասկացնել տալով, որ այն չի ավարտվելու անկողնային զվարճանքներով: Դա ձեր հարաբերություններում կվերադարձնի ինքնաբուխության էֆեկտը, ինչը միշտ էլ դրական է ազդում երկուսիդ լիբիդոյի վրա: 

 

Հիշեք, որ որքան էլ տարօրինակ է, սեքսի առաջին թշնամին գլուխն է: Ավելի ճիշտ` այն սահմանափակումներն ու պայմանականությունները, որոնցով լցնում ենք այն: Ցանկացած սեքսուալ ֆանտազիա իրավունք ունի կյանքի կոչվելու, եթե այն ընդունելի ու հաճելի է երկու զուգընկերների համար:

 

Ամեն անգամ՝ յուրովի...

Ինտիմ հարաբերությունները հետաքրքիր դարձնելու բազմազան միջոցներ կան. տարբեր միջավայրեր, նոր ներքնազգեստներ, ֆիլմեր, երաժշտություն և այլն: Զգացողություններին թարմություն հաղորդելու դեպքում համատեղ ապրած տարիների թիվն այնքան էլ էական չէ: Երևակայականն իրական դարձրեք: Ձեր զուգընկերոջ  երազանքները նույնպես կյանքի կոչեք: Հիշեք մի կարևոր բան` սիրո մեջ ամեն ինչ գեղեցիկ է: Սիրե՛ք միմյանց ու վայելեք  սիրո հաճույքը:

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպես դադարել ամաչել մերկությունից. ինտիմ հարցեր (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 957 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ