RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը. Մասնագետի ցուցումներ (18+)  947

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը. Մասնագետի ցուցումներ (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սեքսը հիանալի և հաճելի երևույթ է։ Սեռական ակտի տևողությունն այս գործընթացի ամենակարևոր ասպեկտներից մեկն է։ Վաղաժամ սերմնաժայթքումը  բացասաբար է ազդում երկու զուգընկերների հոգեբանական վիճակի վրա. կանանց մոտ անբավարարության, իսկ տղամարդկանց մոտ թերարժեքության զգացում է առաջանում։ Այդ պատճառով շատ տղամարդկանց մոտ հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է երկարաձգել սեռական ակտը։

Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն, որ սեռական ակտի տեւողության վրա ազդող շատ գործոններ կան՝ սթրես, կենսակերպ, տղամարդու խառնվածքը, տրամադրությունը։ Հազվադեպ դեպքերում վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող են լինել հիվանդությունները։ Սակայն հիմնականում այս խնդիրն ունի հոգեբանական պատճառներ։

Եթե ձեզ մոտ խնդիրներ են առաջացել հեշտանք ապրելու հարցում, պետք չէ միանգամից վազել սեքսապաթոլոգի մոտ։ Կան տարբեր գործոններ սեռական ակտը երկարաձգելու համար։

 

Ի՞նչն է ազդում սեռական ակտի տևողության վրա։

Կենսակերպը մեծ ազդեցություն ունի սեռական կյանքի վրա։ Անհրաժեշտ է վերանայել ձեր կենսակերպն ու սննդակարգը։ Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, ավելի հաճախ թարմ օդ շնչել։ Բացի այդ, նաև խորհուրդ է տրվում հրաժարվել ճարպոտ ու յուղալի, կծու սնունդից և ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել։ Պետք չէ մոռանալ նաև նիկոտինի, սուրճի և ալկոհոլի չարաշահումների մասին։ Նաև խորհուրդ չի տրվում սեքսով զբաղվել կուշտ ստամոքսով։ Սնվելուց հետո սեքսով զբաղվելը բացասաբար է ազդում տղամարդկանց էրեկցիայի վրա։  

Միաժամանակ սերմնաժայթքումը կարող է ազդել սեռական ակտի հաճախականության վրա։ Ինչքան հազվադեպ եք դուք սեքսով զբաղվում, այնքան ավել արագ եք հեշտանք ապրում։ Եթե զույգը շատ հաճախ է կանոնավոր սեքսով զբաղվում, ապա դա կարող է վերացնել արագ սերմաժայթքման խնդիրը։

Նույն սկզբունքն էլ գործում է կրկնակի սեռական  ակտի ժամանակ: Երկրորդ զուգավորման ժամանակ տղամարդու արտադրությունն ավելի երկար է լինում, այդ պատճառով այն օգնում է զուգընկերուհուն հեշտանքի հասցնել:

 

Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը:

Այս խնդրի առկայության դեպքում կարելի է դադարեցնել ֆրիկցիաները (առնանդամի շարժումները). դրանից կնոջ գրգռվածությունը չի թուլանա, բայց երբ սկսի էրեկցիան նվազել, պետք է կրկին վերականգնել ֆրիկցիաները: Բացի այդ, կարելի է անցում կատարել օրալ հպումների, փոխել դիրքերը: Սա ոչ միայն բազմազանություն կմտցնի սեռական ակտում, այլև կերկարաձգի այն:

Սեռական ակտի ժամանակ կանայք հնարավորություն ունեն ոչ միայն հոգեբանորեն օգնել տղամարդուն, այլև կարող են ազդել նրա վրա: Հեշտանքի ի հայտ գալու առաջին իսկ վայրկյաններին նա կարող է մատով սեղմել առնանդամի գլխիկը, որով նա կարող է ընդհատել գրգռումը: Այդնդեպքերում, երբ կինը վերևում է գտնվում, սա թույլ է տալիս նրան ղեկավարել շարժումների ուժն ու ռիթմը, ներթափանցման խորությունը. այսպես կարելի է երկարաձգել հեշտանք ապրելը:

Պահպանակները ոչ միայն օգնում են հակաբեղմնավորման գործում, այլև թուլացնում են առնանդամի զգայունությունը, ինչի հետևանքով մեծանում է էրեկցիան, իսկ սերմնաժայթքումը հետաձգվում է: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կրել երկու պահպանակ, ինչն ավելի շատ է նվազեցնում տղամարդու զգայունությունը, բայց հիշեք, որ երկրորդ պահպանակի պատռվելու հավանականությունը շատ մեծ է: Նույն ազդեցությունը կարելի է ստանալ առնանդամի գլխիկին տեղական անզգայացնողն քսուք օգտագործելով:

Երբեմն քիչ քանակության ալկոհոլը դրականորեն է ազդում սեռական ակտի տևողության վրա: Ալկոհոլը թմրեցնում է զգայունությունը և դանդաղեցնում հեշտանքի ռեակցիան: Պետք է նշել, որ գարեջրի մեջ կա բրոմ, որը հանգստացնող միջոց է. գինին նույնպես լավ տարբերակ է: Հետեւաբար ընթրիքի ժամանակ մեկ բաժակ գինի խմելը ոչ միայն հաճելի է, այլև կարող է երկարաձգել սեռական ակտը:

 

Սեռական ակտը երկարաձգելու ավանդական մեթոդները:

Ասում են, որ ժենշենի արմատը հիանալիորեն օգնում է սեռական կյանքում առկա խնդիրների դեմ պայքարելու հարցում: Այն կարելի է գտնել ցանկացած դեղատանը, և դրա թուրմը խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ հաց ուտելուց առաջ:

Ձեզ կարող է օգնել նաեւ յոգան, որը սովորեցնում է մարդուն ղեկավարել սերմնաժայթքումը՝ առնանդամի մկանները լարելու և թուլացնելու հաշվին:
Կան նաև հատուկ վիդեո-դասընթացներ, որոնք օգնում են ղեկավարել հեշտանքը: Նման վիդեոները ոչ միայն ձեզ որոշակի տեխնիկա և վարժություններ կսովորեցնեն, այլև կհանգստացնեն ձեզ:

Հոգեբանները կարծում են, որ սեռական ակտը երկարաձգելու միջոց է նաև գայթակղություն չառաջացնող երևույթների վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելը: Բայց պետք չէ չափն անցնել, որպեսզի էրեկցիան լիովին չվերանա:

Արագ հեշտանք ապրելը դեպրեսիայի և վատ տրամադրության պատճառ չպետք է դառնա, քանի որ նման վիճակը կարող է թերարժեքության զգացում առաջացնել: Կարևորը այն է, որ այս որոշումը զույգերը միասին կայացնեն և խուճապի չմատնվեն:

 

Եվ, իհարկե, վաղաժամ սերմնաժայթքումը չպետք է դառնա սեքսից հրաժարվելու պատճառ:

Այդ պատճառով կանոնավոր կերպով սեքսով զբաղվեք, փոխեք ձեր կենսակերպն ու սովորությունները, ինքնավստահ եղեք և սեռական ակտի երկարաձգման խնդիր չի լինի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս երկարաձգել սեռական ակտը. Մասնագետի ցուցումներ (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 947 | - Վարկանիշ -: 0.0/0