Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Ինչպե՞ս ավելի մեծ հաճույք պատճառել զուգընկերոջը (ուհուն) 16+  618

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Քնքշանքը սեքսուալ հարաբերությունների ալֆան ու օմեգան է։ Դրանից է սկսվում մտերմությունը, դրանով էլ ավարտվում։
Համենայն դեպս, այդ մասին են երազում բոլոր կանայք և տղամարդկանց մեծ մասը։

Նախքան սեռական ակտի սկիզբը գգվանքները ստեղծում են յուրահատուկ հուզական տրամադրվածություն, որն առաջին հերթին անհրաժեշտ է աղջիկներին ու կանանց, քանի որ տղամարդիկ ավելի արագ են գրգռվում և զուտ ֆիզիոլոգիապես նման տաքացման կարիք չեն զգում։ Զուգընկերոջ ճարտար հպումներն արթնացնում են ննջած էրոգեն գոտիները, բարձրացնում մարմնի զգայունությունը, ուժեղացնում գրգռվածությունը։ Իսկ սեռական հարաբերությունից հետո գգվանքները նույն անկողնում հայտնված մարդու դիտավորության լրջության լավագույն վկայություն են։ Եթե վերջինս, բավարարելով իր սեքսուալ պահանջները, թռչում և վազում է գործերով կամ շրջվում պատի կողմը ու քնում, իրոք մտածելու տեղիք է տալիս։

Սեքսուալ մտերմությունը, որում չկա նուրբ խաղերի ակնարկ, բնորոշ չէ անգամ բարձրագույն կաթնասուններին: Քնքշանքը ոչ միայն ֆիզոլոգիական ակտ է, այլև շփման ակտ: Մատերով, ափերով, շուրթերով մենք հաղորդում ենք զուգընկերոջը, թե նա մեզ որքան հոգեհարազատ է: Հաճախ կանայք ավելի լավ են տիրապետում քնքշանքի լեզվին, քան բառերի լեզվին, ինչը չես ասի տղամարդկանց մասին, որոնք տեսականորեն գիտեն, որ կանայք քնքշանքի կարիք ունեն, ինչպես նաև իրենք են ընդունում այն ստանալու իրավունք, սակայն պրակտիկայում ոչ միշտ են կարողանում հաղթահարել մաչոյի բարդույթը։ Դե, ինչ-որ մեկը նրա գլուխն է մտցրել, որ իսկական տղամարդը ոչ մի դեպքում չպետք է իջնի հորթային քնքշանքի աստիճանին։ Եվ ավաղ, առայժմ ուժեղ սեռի ոչ բոլոր ներկայացուցիչները գիտեն, որ քնքշանք նշանակում է իր զուգընկերուհու նկատմամբ շատ ավելի մեծ բան զգալ, քան ֆիզիոլոգիական հակումն է։ Թույլ տալ իրեն գգվել նշանակում է վստահել մեկ այլ մարդու։

Եթե որոշել ես քո զուգընկերոջ համար անկրկնելի երեկույթ կազմակերպել, նվիրել նրան քո ամբողջ քնքշանքը, ինչին ընդունակ ես, դա հապճեպ մի՛ արա, կարևոր գործերի արանքում կամ հենց այնպես։ Քնքշանքը արագություն և անփութություն չի սիրում։

Նրան անհրաժեշտ են առավելագույն հարմարավետության պայմաններ։ Ավելի լավ է ընտրել հատուկ ժամանակ, անջատել հեռուստացույցը, հեռախոսը և տեխնիկական առաջընթացի մյուս նվաճումները, թող ձեզ ոչինչ չշեղի իրարից։

Իսկ որպեսզի ձեզ չմեղադրեն անփորձության մեջ, հետևեք այս խորհուրդներին.

*     Մարմնի մի մասից մի՛ թռչիր մյուսը, դեմքից սկսելով՝ հասիր մինչև ոտնաթաթ:

*     Երկար մի՛ շոյիր մարմնի նույն հատվածը, երկարատև ներգործությունից նրա գրգռվածությունը նվազում է: Ու քո արարքները կարող են զուգընկերոջ մեջ տհաճ, անգամ ցավագին զգացումներ առաջացնել:

*     Ընդհանուր գգվանքներ մի՛ արա. մի փաղաքշանքը պետք է սահուն անցնի մյուսին:

*     Միապաղաղությունը սպանում է ցանկությունը: Աստիճանաբար փոխիր ռիթմը, սակայն ոչ չափից ավելի կտրուկ:

*     Մի՛ մոռացիր, շոյելու համար հարմար է մարմնի ցանկացած մաս: Այստեղ չկան այնպիսի գոտիներ, որոնք ականապատված դաշտի նման հարկավոր է շրջանցել:

*     Ինչ կարող են անել ձեռքերը, նույնը հիանալի կարող է անել բերանը:

*     Տղամարդուն շոյելիս չպետք է լռել, այլ շարունակ շշնջալ, թե նա որքան հրաշալի է, զարմանալի, անկրկնելի, և որքան շատ ես նրան սիրում:


Ու ամենագլխավորը, հիշեք, մարդուն զգայական բավականություն պարգևելու համար միայն տեխնիկան բավական չէ: Բացի տեսական գիտելիքներից և ձեռքի ճարպկությունից, գգվանքի համար անհրաժեշտ է նաև այն, ինչ չի կարելի սովորել: Դա մոգությունն է, որ բխում է սրտից, իսկ եթե նա սիրում է. ստույգ գիտի՝ ինչ և ինչպես անել:

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017