Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Հոգեբանական խնդիրները սեքսում  555

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   

Հոգեբանական խնդիրները սեքսումԱռավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը զույգի սեռական կյանքում սեռական ակտիվության նվազումն  է:    Զույգի կյանքում սեքս առավել հազվադեպ  է լինում,  այն սկսում  է ավելի քիչ հաճույք պատճառել,  քան նախկինում,  սեռական բավարարվածությունը գրեթե զրոյանում  է:   Երբեմն զուգընկերներից մեկը   դեմ է  լինում   սեքսին: Երբեմն երկուսի մոտ  էլ հետաքրքրությունը կորում է... Հարաբերությունները,  որոնք բավականին հաջող սկսվել  էին, որոշ ժամանակ հետո վեր են ածվում համարյա թե քույր- եղբայրականի:   

Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե սեռական հարցերում տարաձայնություններն ավելի հաճախ են բերում բաժանման, քան տարաձայնությունները,    ասենք,  արժեքային համակարգում: Որքան  էլ տարօրինակ  հնչի,  սեքսում հոգեբանական խնդիրները ծագում են ագրեսիայի ճնշումից:  Այո՛ ագրեսիայի:  Չէ՞ որ ագրեսիան,  սերը և սեքսը նույն մեդալի տարբեր կողմերն են:

 

Սեքս և ագրեսիա.  նույն մեդալի տարբեր կողմերը

Ե՛վ ագրեսիայի,  և՛ սեքսի համար պատասխանատու են ուղեղի միևնույն հատվածները:    Բացի այդ,  ագրեսիայի և սեքսի դրսևորումն օրգանիզմը կատարում  է միանման`   արտադրելով հաճույքի` դոպամին հորմոնը: Ինչպես նաև, սեքսն ինքն իր մեջ ագրեսիայի որոշակի տարրեր  է պարունակում. ներխուժում և ձգտում կուլ տալ,  սիրո օբյեկտին տիրելու ցանկություն:  Իսկ եթե հիշենք միմիկան և ձայները… Փոքրիկ երեխաները,  ովքեր   հանկարծակի սեռական տեսարանի   ականատես են դառնում,  կատարվելիքը միանշանակ ընկալում են որպես ագրեսիվ գործողություններ:    Եվ սեռական գրգռվածությունը շատ բաներում նման  է ագրեսիվ գրգռվածությանը:

Սեքսով զբաղվելու ընթացքում  հաճախ զուգընկերներից  յուրաքանչյուրի մոտ առաջանում են ագրեսիվ ցանկություններ և ֆանտազիաներ:    Գործադրել ֆիզիկական ուժ,  հայհոյել,  օգտագործել զուգընկերոջը/ուհուն առանց նրա մասին հոգ տանելու,    ցավացնել և այդպես  շարունակ:  Շատ դեպքերում նման ցանկությունները ճնշվում են` որպես անընդունելի:
Նույնը տեղի  է ունենում նաև անկողնուց դուրս առաջացող ագրեսիայի դեպքում: Երկու հոգի,  որոնց միջև մոտ հարաբերություններ են,   չեն կարող բացարձակ   գոհ լինել իրարից` օրվա մեջ 24 ժամ:  Միևնույն  է,  ժամանակ առ ժամանակ զայրույթ զուգընկերոջ նկատմամբ առաջանալու  է:    Եվ դա նորմալ  է: Աննորմալ  է,  երբ այդ դժգոհությունը կամ զայրույթը մարդը ճնշում  է իր մեջ: Փոխանակ հայտնի իր դժգոհությունը,    զայրանա,  արտահայտի բացասական զգացմունքները,  զուգընկերները սկսում են նեղանալ իրարից` ձևացնելով,  թե ոչինչ էլ  չի պատահել:  Կամ  էլ հնազանդորեն դիմանում են:  Չէ՞ որ կոպտելը վատ  է…

 

Թու՛յլ տվեք ձեզ ագրեսիա

Եթե ագրեսիան դրվի արգելքի տակ ,  ապա նման հարաբերություններից վաղ,  թե ուշ կհեռանա նաև սեքսը:    Ճնշելով ագրեսիվ իմպուլսները` դուք ճնշում եք նաև սեռական իմպուլսները:  Այնպես որ,  հոգեբանական խնդիրները սեքսում խնդիրներ են հարաբերություններում ագրեսիայի արտահայտման և ընդունման հետ կապված:

Եզրակացություն.  Սեռական հարաբերությունները կարելի  է կարգավորել, հարաբերություններին վերադարձնելով նորմալ ագրեսիան:    Ուրիշ հարց  է,  որ ագրեսիայի դրևորումը  չպետք  է  լինի դեստրուկտիվ:  Ագրեսիայի իմպուլսների արտահայտման ամենաանվտանգ տարբերակը թույլ տալն  է,  որ դրանք արտահայտվեն սեքսի մեջ:    Բայց դա   կարելի  է անել միայն փոխադարձ համաձայնությամբ,- գրում է PshyMag-ը:  


7 բան, որ խանգարում է որակյալ սեքսին  

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017