RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Հինգ նրբություն սեքսում  665

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հինգ նրբություն սեքսում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Անկողնում մեկը քնքուշ է ու նուրբ, մյոաը կրքոտ, նույնիսկ կոպիտ, իսկ մեկ ուրիշը անկաշկանդ է ու անկանխատեսելի: Մարդկանց նախասիրությունները, ինչ խոսք, տարբեր են, սակայն կա մի բան, որը ձանձրալի է բոլորի համար: Դա միօրինակությունն է: Միօրինակ սեքսը կարող է փչացնել ձեր ինտիմ կյանքը, մինչև անգամ զգացմունքներն ու հարաբերությունները: Մի' վախեցեք տարբեր լինելուց, փորձեք ցանկացած բան, ինչը հաճելի է ձեզ՝ երկուսիդ: Սակայն ինչ էլ փորձելու լինեք, հաշվի առեք հետնյալ նրբությունները.

 

Հինգ նրբություն սեքսում

 

Սեր

Սեքսով զբաղվեք սիրով: Զուգընկերոջ հանդեպ սիրո առկայությունը սեռական հարաբերությունների, թերես, կարեորագույն պայմանն է: Երբ մարդկանց «միաձուլում» է ոչ միայն ֆիզիկական ձգողությունը, այլև հոգեկան ջերմությունը, հարազատության զգացումն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ, սեքսը դադարում է պարտականություն լինելուց: Եվ բացի այն, որ սիրուց բխող սեքսն սւվելի սուր զգսւցողություններ է պարգեում, կարևոր է նաև հետեյալը. իրար սիրող մարդիկ միմյանց թերությունների նկատմամբ ավելի հանդուրժողական են:

Կիրք

Հագուրդ տվեք կրքերին: Կիրքը կա-րող է արթնանալ անսպասելի, երբ ու- զում ես թողնել ամեն ինչ ու նետվել նրա գիրկը: Ի՛նչ խոսք, հասարակական տրանսպորտում սեքսով չես զբաղվի, սակայն երբ անդիմադրելի ցանկությունն արթնացել է, ասենք, տանը, ի՞նչն է ձեզ խանգարում առանձնանալ: Մի կողմ թողեք այն կարծրատիպը, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, երբ երեխաները քնած են:
Հիշեք, սեքսով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին: Ի դեպ, զարմանալի չէ, որ հաճախ խիստ գայթակղիչ է հենց անսովոր պայմաններում կայծակնային մերձեցումը: Ամոթ է: Բայց ոչ ոք չի էլ համոզում ձեզ, որ դա անեք մարդկանց ներկայությամբ:

Թեթևություն

Չարժի սեքսին միշտ վերաբերվել այնպես, կարծես շատ լուրջ գործ եք անում: Այն կարող է լինել և հիմար, և սրամիտ, և զվարճալի: Երբեմն սրամիտ արտահայտություններն ու կատակները լրացուցիչ համ ու հոտ են տալիս անկողնային հարաբերություններին: Իհարկե, շատ կարևոր է, որ ձեր հումորներն ընդունելի լինեն միմյանց համար: Պետք չէ շփոթվել, եթե ձեզնից մեկի ոտքը խճճվել է սավանի մեջ, կամ պարտադիր նյարդայնանալ, եթե ձեզ ընդհատել են ամենաանհարմար պահին: Փորձեք հումորով վերաբերվել դրան և նորից "գործի անցեք": Ի դեպ, հումորը հաճախ ցանկացած լուրջ խոսակցությունից լավ է օգնում հարթել ինտիմ հարաբերություններում ստաջացած խնդիրները:

Երևակայություն

Եթե անգամ դուք խիստ պահպանողական մարդ եք և գերադասում եք սեքսով զբաղվել արդեն փորձված եղանակներով, այնուամենայնիվ, անկողնում մի փոքր "ստեղծագործելը" բոլորովին չէր խանգարի: Հետևեք ձեր երևակայության ընթացքին, փորձեք կռահել ձեր սիրելիի ամենաթաքուն ցանկություններն ու իրականացրեք դրանք: Մի' խուսափեք դրանց մասին բարձրաձայն խոսելուց: Հայտնեք նրան, թե ինչ եք ուզում, միևնույն ժամանակ կատարեք նաև նրա ցանկությունները: Չէ՞ որ, ի վերջո, հենց ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն ձեր ինտիմ հարաբերությունները՝ բազմազա՞ն, նորովի, թե՞ միապաղաղ ու տխուր:


Նուրբ շոյանքներ, գգվանքներ, մեղմ համբույրներ... ցանկացած կնոջ համար այսպիսի նախաբանն արդեն խոստումնալից սեքս է ենթադրում: Ի դեպ, տղամարդկանց մեծ մասի համար նույնպես անկողնում ոչ պակաս կարևոր է կնոջ փաղաքշանքը: Թեպետ, որպես կանոն, նրանք չեն սիրում խոստովանել այդ մասին:
Հիշեք գեյշաներին. նրանք սեքսն իսկական արվեստի են վերածում: Դուք էլ սովորեք ձեր սիրելիին ձեր հոգու ջերմությունն ու քնքշանքը վտխանցելու արվեստը:

 



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հինգ նրբություն սեքսում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 665 | - Վարկանիշ -: 0.0/0