RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Հեռուստացույցը և սեքսը. լուրջ վտանգ լիարժեք կիրք ապրելու համար  246

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հեռուստացույցը և սեքսը. լուրջ վտանգ լիարժեք կիրք ապրելու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Շքեղություն, հարմարավետություն, ժամանակակից տեխնոլոգիաներ... այդ ամենն, իհարկե, շատ լավ է և խոսում է կյանքի բարձր որակի մասին, սակայն հիմա այդ «չարաբաստիկ»` ահռելի էկրանով հեռուստացույցը երևում է տան բոլոր անկյուններից, իսկ անձնական կյանքը դարձել է իսկական փորձություն:

 

Հեռուստացույցը և սեքսը. լուրջ վտանգ լիարժեք կիրք ապրելու համար

 

Պարզվում է, ամուսինս ուղղակի չի պատկերացնում իր կյանքն առաց հեռուստացույցի: Առավոտյան արթնանալուն պես սեղմում է միացնման «բաղձալի» կոճակը. աշխատանքից վերադառնալուն պես` անում է նույնը: Մենք էլի առաջվա պես շփվում ենք, տարբեր հարցեր քննարկում, սակայն արդեն միայնակ չենք` մեր ընտանիքը համալրվել է նոր «անդամով»: Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ մեր զրույցը թողած`հայացքներս հառում ենք հեռուստաէկրանին:

Քնելուց առաջ նույն պատմությունն է: Մտնում ենք վերմակին տակ, պատրաստվում հաճելի պահերին, իսկ էկրանից անընդհատ ինչ-որ մեկը խոսում է, ինչ-որ բան` պայթում, ինչ-որ երկիր` քանդվում...Մեր համատեղ սեքսին արդեն մասնակցում են երեք հոգի` ես, նա և հեռուստացույցը:

Մինչ փորձում եմ գերագույն հաճույք պատճառել սիրելիիս, նա ուշադիր նայում է էկրանին, իսկ եթե չի նայում, ապա լսում է. օրինակ` լուրեր: Եվ ո՞վ գիտե, գուցե մինչ ես իմ բոլոր հնարքները գործի եմ դնում հանուն ընտանեկան բարօրության, նա մտահոգվում է Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններով:

Ինձ երբեմն բռնացնում եմ այն մտքի վրա, որ թուլանալու ու սեքսից հաճույք ստանալու փոխարեն, լրտեսի պես հետևում եմ նրան. ու՞ր նայեց, ի՞նչ լսեց: Նա հասկանում է, որ ես հետևում եմ, քանի որ աշխատում է էկրանին չնայել. փոխարենը` հետևում է ինձ...Մի տեսակ բարդ ու խճճված վիճակ է ստացվում:

Այդ ամենին վերջ դնելու համար երեկ երեկոյան վերցրի հեռակառավարման վահանակն ու անջատեցի հեռուստացույցը: Սիրելիս վրդովվեց, ձեռքիցս խլեց վահանակն ու սեղմեց միացման կոճակը: Հարցրի` ինչու՞, չէ՞ որ առանց դրա ավելի լավ է: Պատասխանեց, որ իր համար շատ կարևոր է աշխարհի իրադարձությունների մասին տեղեկացված լինելը և խորասուզվեց Comedy Club -ի հերթական թողարկման մեջ:

 

Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում

Ի դեպ, Comedy Club-ը սեքսի լավագույն ուղեկիցը չէ: Եվ առհասարակ, այդ ժամանակ ծիծաղելը և՛ վիրավորական է, քանի որ տղան կարող է մտածել, թե իր վրա ես ծիծաղում, և՛ ինչպես պարզվեց` վտանգավոր:

Պատմությունը հարևաններիս մասին է: Կիրակնօրյա մի երեկո, որոշելով վերհիշել հոլիվուդյան դասական ֆիլմերը, նրանք տեղավորվեցին հեռուստացույցի առջև` պատրաստ վայելելու կինոարվեստի լավագույն նմուշները: Բնականաբար, շուտով երեկոն փոխեց իր մշակութային ուղղվածությունը: Ամենապատասխանատու պահին, երբ հարևանուհիս իր տաղանդն էր ցուցադրում օրալ փաղաքշանքների ոլորտում, հոլիվուդյան հերոսը էկրանից կատակեց...

Եվ վերջ, աղջիկը սկսեց հռհռալ, մոռացավ, թե ինչով էր զբաղված և ատամներով մխրճվեց ամուսնու «ամենակարևոր» մասի մեջ: Ծիծաղելի է հնչում, այնպես չէ՞: Սակայն իմ հարևանի ծիծաղն այդ պահին հաստատ չէր գալիս: Սկզբից սկսեց ոռնալ, հետո` տնքալ, իսկ հետո նրանք սառույցի և ցելոֆանե փաթեթի միջոցով վիրակապ սարքեցին` «գլխավոր ընտանեկան հարստությունը» փրկելու համար: Հաջորդ օրն ուրոլոգն ասաց, որ ոչ մի լուրջ բան չկա, սակայն ուժեղ սթրեսն արդեն բավական էր: Ավելի լավ կլիներ կինո գնային, դահլիճում հաստատ օրալ արկածների համարձակությունը չէին ունենա:

 

Սեռական ցանկությունը կապված է Dow Jones-ի ինդեքսի տատանումներից

Իսկ նախկին համակուրսեցիս առանձին քննարկման է արժանի: Կես տարի առաջ նա տարվեց Forex-ով` ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Այդ օրից ի վեր, նա դիտում է բոլոր գլխավոր լրատավական ալիքները, իսկ հեռուստացույցը նրա բնակարանում երբեք չի անջատվում: Բացառություն չի արվում անգամ սիրած աղջկա այցերի ժամանակ:

Ինչ արած, մի ձեռքով կուրսեցիս հանում է ընկերուհու զգեստը, մյուս ձեռքով` բարձրացնում հեռուստացույցի ձայնը` հերթական լրատվական թողարկումը բաց չթողնելու համար: Տարադրամի կուրսի տատանումներ, հրաբխի ժայթքում, նավթի թանկացում. ամեն վայրկյան մի բան կատարվում է, իսկ կուրսեցիս պատճառաբանում է, որ պետք է ամեն ինչի մասին տեղեկացված լինի, որպեսզի ճիշտ ժամանակին առնի ու վաճառի:

Մինչդեռ, նրա ընկերուհին այդ փաստարկներով չի բավարարվում. նա համարյա համոզված է, որ սեռական ցանկության առկայությունն ու բացակայությունն արդեն ուղղակիորեն կախված են ոչ թե նրա մարմնի գեղեցկությունից, այլ Dow Jones-ի ինդեքսի տատանումներից: Ու հիմա նա չի կողմոնորոշվում, թե ո՞րն է ճիշտ. հույսը կտրել իր ընկերոջից, թե զինվել համբերությամբ և սպասել, մինչև նա վերջապես հարստանա:

 

Sex and the City-ին ու ամուսինս

Մեղքս ինչ թաքցնեմ, ես նույնպես ընկել եմ այդ հեռուստատեսային թակարդը: Մի օր, երբ ամուսինս արդեն քնել էր, անկողնում պառկած վայելում էի Sex and the City-ի հերթական, ի դեպ, իմ ամենասիրած, սերիաներից մեկը. Քերին Փարիզում տանջվում է, Էյֆելյան աշտարակն ու Բարիշնիկովն իրավիճակը չեն փրկում, անվանական ոսկե շղթան կորել է, ընկերուհիները օվկիանոսից այն կողմ են. միակ մխիթարությունը կոշիկներն են... այն էլ ի՜նչ կոշիկներ:

Մեկ էլ հանկարծ զգում եմ, որ ամուսնուս ձեռքը սկսում է ինձ շոյել ու լսում եմ` «ուզում ե՞ս»: Ի՞նչ անել. մի կողմից` քնից արթնացած ամուսինս, մյուս կողմից` ամենահետաքրքիր մասը, երբ Mr. Big-ը մտնում է սրճարան ու հայտնում Քերիի ընկերուհիներին նրան վերադարձնելու որոշման մասին:

Իսկ ամուսնուս պետքն էլ չի. արդեն անցել է գործի: Սերիալը նայել ուզում եմ, իսկ սեքս, թարսի պես` ոչ, բայց հո չե՞մ կարող փոխել ամուսնուս հեռուստացույցի հետ և ասել նրան` գիտես, արի հետաձգենք մինչև սերիայի ավարտը:

Ի վերջո, ինքս ինձ հաղթահարելով, հրաժարվեցի էկրանային սեքսից հանուն իսկականի: Իհարկե, հաճույք ստանալ այդպես էլ չհաջողվեց, սակայն մեծն Ստանիսլավսկուն հետևելով` կրքոտ դեմքով տնքացի ու մեծ հուզմունք արտահայտեցի... Դե մի երկու անգամ էլ աչքի պոչով էկրանին նայեցի. սիրելիս չափից դուրս զբաղված էր դա նկատելու համար:

 

Կորչի՛ հեռուստացույցը

Պարզվում է, հեռուստացույցի ազդեցությունը սեռական կյանքի հաճախականության վրա հուզում է ոչ միայն հասարակ մահկանացուներին, այլև լուրջ գիտնականներին:

Ֆրանսիացի սեքսոլոգներն ուսումնասիրել են ամուսնական զույգերի 2 խումբ, որոնցից մեկը նայում էր հեռուստացույց օրական 2 ժամ, իսկ մյուսը` 4: Պարզվեց, որ առաջին խմբի զույգերը սեքսով զբաղվում էին երկրորդ խմբի զույգերից 2 անգամ ավելի հաճախ:

Նմանատիպ էքսպերիմենտ անցկացրել են նաև իտալացի գիտնականները: Առաջին խմբի զույգերը ննջարանում հեռուստացույց չունեին, իսկ երկրորդ խմբի անդամները հեռուստացույց ունեին և ակտիվ դիտում էին: Պարզվել է, որ հեռուստացույց չունեցող զույգերը սեքսով զբաղվել էին շաբաթական առնվազն 2 անգամ, իսկ հեռուստացույցի սիրահարները` ամսվա մեջ 4 անգամից ոչ ավել:

Մեծ Բրիտանիայում իրավիճակն էլ ավելի լուրջ է: Հարցման մասնակիցների 1/3-րդ մասը խոստովանել է, որ պատրաստ է կես տարով հրաժարվել սեքսից` դրա դիմաց ժամանակակից, մեծ էկրանով հեռուստացույց նվեր ստանալու պայմանով:

 

Երաժշտության ուժը

Ինչևէ, երաժշտության հնչյունների ներքո սեքսով զբաղվելը շատ ավելի հին սովորություն է: Կանադացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հաճելի երաժշտությունը խթանում է ուղեղի` սեռական գրգռվածության համար պատասխանատու կենտրոնների աշխատանքը:

Ցավոք, եթե նախնադարում մարդկանց միակ տարբերակը տամտամներն էին, ապա մեր օրերում` բազմաթիվ երաժշտական ուղղությունների ու նույնչափ բազմազան նախասիրությունների պայմաններում, երաժշտուտյանջ ընտրության խնդիրը շատ է բարդանում:

Եթե դու ու զուգընկերդ իրարից կտրականապես տարբերվող երաժշտական ճաշակ ունեք, ինչ-որ մեկը, ի վերջո, պետք է զիջի, իսկ արդյունքում` անհարմարություն զգա սեքսի ժամանակ: Իզուր չէ, որ երաժշտական նախասիրությունների համընկնումը գիտնականները համարում են սեռական և հոգեբանական համատեղելիության կարևոր պայման-ժ հաղորդում է Cosmo-ն:


 

Անմոռանալի գիշեր անցկացնելու խորհուրդներ


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հեռուստացույցը և սեքսը. լուրջ վտանգ լիարժեք կիրք ապրելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 246 | - Վարկանիշ -: 0.0/0