RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին  3693

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է և առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ, և տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում։ Ինչ վերաբերում է մրգի և գույնի ընտրությանը, հեթանոսական և կրոնական նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել, այն համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման և պտղաբերության խորհրդանիշ։ Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ։ Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք–արյուն–կին սեմատիկ կապը։
 

Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին
 

Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի, խնջույքը շարունակելու լավ առիթի, որին նաև տղամարդիկ են մասնակցել։ Այսինքն՝ ծեսի բովանդակությունը և մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին։

Փաստորեն, պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է։ Ծեսը զարգացել է՝ համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին և պատկերացումներին։ Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում և արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ. կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն։

 
Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է։ Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը և «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները։ Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ։ Ի վերջո, սիրո և ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ։

«Կույս» նշանակում է չամուսնացած աղջիկ, իսկ Սբ. Գրքում գործածվում է իբրև ածական՝ մաքուր, անփորձ, ողջախոհ, ինչպես նաև «կույս» բառը նշանակում է անարատ աղջիկ, որ սեռական հարաբերություն չի ունեցել տղամարդու հետ, իսկ հոգևոր տեսանկյունից նշանակում է կրոնավորուհի, որ ուխտել է միշտ կուսություն պահպանել, իր ամրոցը՝ մարմինը, անառիկ պահել զորավոր թշնամուց, ինչի շնորհիվ էլ մյուսներից ավելի մեծ պսակի է արժանանում։

Կուսության կամ կանանց հավատարմության պահպանումը անցյալում խիստ արտահայտություններ չեն գտել մեզանում, ինչպես, օրինակ, միջնադարյան Եվրոպայում, երբ ասպետները պատերազմ գնալիս իրենց կանանց մետաղից պատրաստված ներքնաշորեր էին հագցնում, վրան կողպեք դնում, որի բանալին իրենց հետ տանում էին, իսկ օրիորդներին նույնպիսի զգեստներ էին հագցնում հայրերը։
 

Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին
 

Ի՞նչ է կուսաթաղանթը։ Բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 1-3 սմ վրա։ Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով։ Այն երբեմն կիսալուսնաձև է, և կարող է վրայի անցքը ավելի մեծ լինել։ Կուսաթաղանթը կարող է վնասվել մատնային ձեռնաշարժության ժամանակ, երբ մատը մտնում է հեշտոց, բայց հավանականությունը մեծ չէ։ Ձգված կուսաթաղանթի դեպքում շատ քիչ ցավային զգացողություն կարող է առաջանալ մատով ներհրման ժամանակ, և կինը ստիպված ընդհատում է ներհրումը։

Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից։ Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն։ Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունն ուղեկցվի արյան հետքերով։ Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի դրա ամբողջությունը։ Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը։

Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթն ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում։ Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով։
Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ և իրոք խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։

 

Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին
 

Գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է ևառաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև գինեկոլոգիական հետազոտությունը հայելիների միջոցով չի ուղեկցվում վերջինիս ամբողջականության խախտմամբ։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։
Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խմդիրներ, իսկ հետագայում նաև՝ սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։

Սինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մտակաղապարի տեր մարդիկ, ովքեր խիստ պահում են այս սովորույթը, և հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ «ճակատագրական» Երբեմն ծնողները (հատկապես՝ սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի կուսազրկմամբ, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում:

Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով:

Գոյություն ունի կուսաթաղանթի 20- ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսությոան և ցավային զգացողությունների:

Ընդհանրապես կուսաթաղանթի վերականգնման են դիմում նրանք, ովքեր վախենում են ապագա ամուսնու հետ խնդիրներ ունենալուց, վախենում են, որ նա կասի, թե կինը եղել է շատ տղամարդկանց հետ, ինչի պատճառով անընդհատ կվիրավորի ու, ի վերջո, իրենց տուն հարս չի տանի, այնինչ՝ ֆիզիոլոգիապես կանանց մի մասն ի ծնե կարող է կուսաթաղանթ չունենալ կամ ունենալու դեպքում էլ սեռական հարաբերությունից հետո այն կարող է չպատռվել: Ինչ վերաբերում է ամուսնական առաջին գիշերը սավանի վրա կուսաթաղանթի պատռման հետևանքով առաջացած արյան առկայությանը, ապա նշենք, որ աղջիկների մի մասի մոտ արյուն չի լինում կամ էլ այնքան քիչ է լինում, որ չի հասնում սավանին: Պատճառն այն է, որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, այսինքն՝ առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքոլոգիայի ամբիոնի դասախոս`

Վրեժ Շահրամանյան
 



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ֆիզիկապես կույս են մնում, բայց ինչ ասես անում… կամ «Կարմիր խնձորի» ավանդույթի բովանդակազրկման մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 3693 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ