RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Եվ նորից ամուսնական առաջին գիշերվա մասին. պրակտիկ խորհուրդներ (18+)  597

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Եվ նորից ամուսնական առաջին գիշերվա մասին. պրակտիկ խորհուրդներ (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Եվ նորից ամուսնական առաջին գիշերվա մասին. պրակտիկ խորհուրդներ (18+)Ըստ սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանի` ամուսնական առաջին գիշերը կարող է ճակատագրական և բախտորոշ լինել. «Ամուսնական առաջին գիշերը ավանդական հասկացությամբ նորապսակների սեռական առաջին մերձեցումն է, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով (կուսազրկմամբ)»,- ասում է Վ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելում. «Ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է սիրահարների կյանքում: Այն պայմանները, որոնք ցանկալի է կատարել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, բայց դրանց մասին պետք է վաղօրոք մտածել»,- հորդորում է բժիշկը ու թվարկում մի քանի կարևոր դետալներ. «Մահճակալը չպետք է ճռռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի»: Բժիշկը հիշեցնում է, որ ամուսինները պետք է հիշեն նաև հիգիենայի մասին:

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ՎԱԽ Է ՏԱԾՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Հարկ է հիշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղամարդկանց վերաբերմունքից: Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ: Նրանց դուր են գալիս գրկախառնությունները, համբույրները, գուրգուրանքները և քնքուշ խոսքերը, բայց առաջիկա սեռական հարաբերությունը ընկալվում է վախով: Երիտասարդների համառությունը, աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, իսկ երբեմն էլ` բռնությունը կարող են նրան հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով ընտանեկան հետագա կայունությունը»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանը: Նրա իսկ խոսքերով` տղամարդը պետք է լինի համբերատար, նրբանկատ և ինքնավստահ:

Այն հարցին, թե կուսազրկումից հետո երբ կարելի է ունենալ հաջորդ հարաբերությունը, բժիշկը հետևյալ պատասխանը տվեց. «Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն»:

Վ. Շահրամանյանը նաև ասաց, որ ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

«Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում: Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վարքը: Քաջ հայտնի է, որ զուգընկերուհու հանդիմանությունները մեծացնում են զուգընկերոջ անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը»,- ընդգծում է բժիշկը:

«Իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների: Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ոչ զգալի և փաստորեն առանց ցավի, իսկ քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ապա առատ արյունահոսություն հազվադեպ է լինում: Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու խրտնած վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել»:

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է ԼԻՆՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ՍԿԵՍՈՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

«Բացառիկ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել ամուր և զանգվածեղ: Սա կարող է խնդիր դառնալ կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքը, քանի որ տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի»,- նշում է սեքսապաթոլոգն ու հավելում, որ ամուսնական առաջին գիշերը երբեմն ճակատագրական և բախտորոշ նշանակություն է ունենում ամուսնական զույգի համար: «Սովորաբար, ինչպես արդեն նշվեց, առաջին ամուսնական գիշերը տեղի է ունենում առաջին սեռական հարաբերությունը, որը ուղեկցվում է հարսնացուի դեֆլորացիայով: Հաճախ երիտասարդ զույգերի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների սխալ տեղեկատվության և սեռակրթության բացակայության հետևանքով ամուսնական առաջին գիշերը լինում է խիստ ճակատագրական: Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի մտահոգված և հետաքրքրված են հարսնացուի դեֆլորացիայով, քան ամուսնական զույգը: Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում: Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ սեռակրթության բացակայության դեպքում կրկնապատկվում է: Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով»,- պարզաբանում է զրուցակիցը: Ըստ նրա` գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ: «Այդ է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավային զգացողությունների: Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ: Ինչպես արդեն նշեցի, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ: Գոյություն ունի կուսաթաղանթի տեսակ, որը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ: Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաեւ սեռական խանգարումներ: Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ: Բացի այդ, թե՛ կնոջ, թե՛ տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի: Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են որևէ կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ: Իսկ առաջին անհաջող փորձը հնարավոր է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության իջեցման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց սեռական թուլության պատճառ դառնալ»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանն ու առաջարկում առաջին գիշերվա հերոսներին մի քանի օգտակար խորհուրդ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ «ՀԵՐՈՍՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

2. Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, նրան ասել ինչ-որ մեղմ, հաճելի բան: Ցանկալի է միացնել թեթև, մեղեդային երաժշտություն: Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին:

3. Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով:

4. Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն` հարսնացուին, նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են ամուսնու ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է. նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել: Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է:


Առաջին սեքս. երբ և ինչպես…

 


Ինչ է պետք իմանալ ամուսնական առաջին գիշերից առաջ. վախեր, ֆոբիաներ…

 


Մասնագետի ցուցումները կուսաթաղանթի մասին


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Եվ նորից ամուսնական առաջին գիշերվա մասին. պրակտիկ խորհուրդներ (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 597 | - Վարկանիշ -: 0.0/0