RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Երեխայի սեռական դաստիարակությունը  834

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Երեխայի սեռական դաստիարակությունը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Անկասկած, սա երեխայի դաստիարակության մեջ անկյունաքարային այն խնդիրներից մեկն է, որին բախվում է յուրաքանչյուր հոգատար ծնող: Եթե ձեզ հաջողվել է ճիշտ լուծել այդ դժվարին հարցը, ապա վստահաբար կարելի է ասել, որ դուք մանկավարժությունից բավականին լավ եք գլուխ հանում և հաստատ կարող եք հրաշալի մարդ դաստիարակել:
 
Երեխայի սեռական դաստիարակությունը

Ծերուկ Ֆրեյդը, ինչ խոսք, որոշակի առումով ճիշտ էր, երբ ասում էր, որ մարդու կյանքում սեռական ձգողականությունը ամենաորոշիչն է, և որ հե՛նց սեռական դաստիարակությունից է կախված, թե երեխան մեծանալով` հասարակության մեջ իրեն ինչպես կդրսևորի որպես անհատ:

Նախ, սկսենք նրանից, որ կաղամբի, արագիլի և մեր նախնիների հորինած բանահյուսական այլ գունագեղ կերպարների մասին հեքիաթներին պետք է վերջ տալ, որովհետև դրանք հաստատ գործին ոչ թե օգնում են, այլ վնասում: Իսկ մանուկներով լի ծովի կամ հատուկ խանութի մասին լսելուց հետո հարցերի տեղատարափը կարող է մշտական դառնալ, և ձեր մտքի սրընթաց թռիչքն այլևս ձեզ չի օգնի, երբ փոքրիկը խնդրի իրեն այդ խանութը տանել և քույրիկ կամ եղբայրիկ գնել:

Սեռական դաստիարակության հարցում ծնողների կաշկանդված պահվածքը վնասում է երեխային: Ահա մի օրինակ: Չորսամյա Մանեն մի անգամ, տիկնիկին գրկած, շատ գործնական ձայնով ասաց հորը. «Արի՛ ընտանիք սարքենք ու մամային ասենք, որ մեզ մոտ բալիկ է ծնվել»: Հայրիկն այդ պահին չկողմնորոշվելով` պատասխանեց. «Ավելի ճիշտ կլինի, եթե մամային ասենք, որ խանութից բալիկ ենք գնել, թե չէ նա կնեղանա¦: Մանեն երկար ժամանակ հայրիկին հանգիստ չէր տալիս իր հարցերով, թե ինչու պետք է մայրիկը նեղանա, եթե ասեն, որ իրենց մոտ բալիկ է ծնվել: Խաղը չհաջողվեց, և ամեն ինչ ավարտվեց լացով:

Տարիներ անցան, և Մանեն ինքնամփոփ ու ամոթխած օրիորդ դարձավ: Նա այսօր էլ շատ դժվարությամբ է շփվում տղաների հետ, նրանցից խուսափում է ու վախենում:

Ծնողների սխալ պահվածքի պատճառով նաև մյուս ծայրահեղությունն է հնարավոր: Ինչպես ասում են` արգելված պտուղը քաղցր է: Եթե տղային կամ աղջկան մանկուց ներշնչում են, որ սեքսը վատ բան է և արգելում են այդ մասին խոսել, ապա չի բացառվում, որ դեռահասության շրջանում, ֆիզիոլոգիական փոփոխությունների ազդեցությամբ, նա «սեռական վամպիրի» վերածվի:


Երեխայի սեռական դաստիարակությունըԵթե նույնիսկ երեխան չի կարողանում ուղիղ հարցնել այն ամենի մասին, ինչն իրեն անծանոթ է, ծնողը պետք է ի'նքը բացատրի, որովհետև փոքրիկին այդ բոլոր հարցերը հաստատ հետաքրքրում են:

Հակառակ սեռի հանդեպ վախի զգացումն ու խուսափողական վերաբերմունքն արդեն առաջին ազդակներն են, որ մանկության տարիներին ծնողները շրջանցել են «դժվար» թեմաները, և փոքրիկի համար սովորական է դարձել այն մտածողությունը, ըստ որի` սեռերի հարաբերություններն արգելված և ամոթալի են, մարդկային բնույթին անհարիր:

Հիմա կյանքը շատ է փոխվել, և պետք չէ կրկնել ծնողական գործում մեզ նախորդած տատիկ-պապիկների օրինակը: Մենք պետք է փորձենք այսօրվան համահունչ կազմակերպել երեխայի սեռական դաստիարակությունը: Հատկապես հիմա, երբ առավել սրվել են սեռական շեղումների հետ կապված խնդիրները, երեխայի հետ զրուցելու անկարողությունը կարող է անուղղելի հետևանքների հանգեցնել:

Սխալ է այն մտայնությունը, որ եթե դուք սեռական հարաբերություններին վերաբերող հարցերը շրջանցեք, ինքնաբերաբար ամեն ինչ իր տեղը կընկնի, ու ձեր փոքրիկն էլ, մեծանալով, անարատ, անթերի մարդ կդառնա և կյանքի շատ ավելի «կարևոր¦ խնդիրների վրա կկենտրոնանա: Դա այդպես չէ: Շատ հնարավոր է, որ այդ դեպքում նա որոշակի բարդույթներ ձեռք բերի: Եվ հետո, ավելի ճիշտ չէ՞, եթե տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին դու՛ք պատմեք երեխային, այլ ոչ թե նրա ընկերները՝ սխալ մեկնաբանություններով և գունագեղ արտահայտություններով:

Եթե այդ ամենի մասին երեխայի պատկերացումներն իր ընկերների պատմածների հիման վրա ձևավորվեն, արդյունքում սեքսի և սեռերի հարաբերությունների մասին նա շատ թյուր և տհաճ կարծիք կկազմի:

Մի՛ մոռացեք, որ երեխաները շատ միամիտ ու պարզ են: Նրանք ընդօրինակում են մեծերին, հետևաբար ձեր պահվածքից նրանք կարող են եզրակացնել, որ սեքսն ընդամենը հաճույքի արգելված մի ձև է: Մի՞թե դուք կուզեք, որ ձեր երեխան այդ հարցում ցինիկ ու գռեհիկ լինի: Հենց սկզբից երեխան պետք է սկսի սեքսն ընկալել որպես սիրո արտահայտման ձև: Այդ դեպքում նա սեռական հարաբերությունների մասին ճիշտ պատկերացում կկազմի և հետագայում էլ համապատասխանաբար կկարողանա ճիշտ գնահատել իր զուգընկերոջը:

Ուրեմն, ի՞նչ պետք է անել երեխայի դաստիարակության այս նուրբ հարցում չսխալվելու համար:

1  Պետք չէ խուսափել սեռական հարաբերություններին վերաբերող թեմաներից: Հիշե՛ք, որ երեխաների համար ի սկզբանե ոչ մի տարբերություն չկա, թե իրենք ինչի մասին են հարցնում՝ գազաններ՞, երկրագնդի՞, լուսնի՞, թե՞ սեռերի ու նրանց հարաբերությունների: Նրանց հավասարապես ամեն ինչ հետաքրքրում է: Եվ ցանկացած հետաքրքրող հարց պետք է իր սպառիչ պատասխանը ստանա: Հնարավոր է, որ ընկալելի պատասխան ստանալուց հետո երեխան հարցը փակված համարի և դրան այլևս չանդրադառնա: Այնինչ թեմայից խուսափելով, դուք ավելի եք նրա հետաքրքրասիրությունը բորբոքում:

2  Պետք է խոսել միայն ըստ էության և միայն երեխային մատչելի բառերով: Պետք չէ կենսաբանության դասընթացներից մեջբերումներ անել: Նաև ճիշտ չէ «Դու դեռ փոքր ես, կմեծանաս, կհասկանաս» արտահայտությունը:

3  Ցույց մի՛ տվեք ձեր ներքին լարվածությունը: Նմանատիպ հարցերի նկատմամբ ձեր վերաբերմունքը պետք է հանգիստ և հավասարակշռված լինի: Եվ ամենևին պետք չէ կարծել, թե այդպիսի զրույցներն անբարո են, և եթե հրեշտակի պես անմեղ մանուկը, սկսել է հետաքրքրվել սեքսով, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ամենևին: Դա շատ նորմալ է: Ընդհակառակը, տարօրինակն այն է, երբ դեռահասության տարիքի հասնելով՝ ձեր երեխան այդպես էլ ոչ մի անգամ նմանատիպ հարցերի հանդեպ հետաքրքրություն չի դրսևորում: Դա արդեն ազդակ է այն մասին, որ հոգեկան զարգացման հարցում ինչ-որ բան սխալ է ընթանում:

4  Ֆիլմում էրոտիկ տեսարան սկսվելիս, երբ ուզում եք փոխել հեռուստաալիքը, մի՛ փորձեք ձեր քայլը հիմնավորել «Ի՜նչ լկտիություն» արտահայտությամբ, այլ պարզապես ասեք, որ այդ ֆիլմն այնքան էլ հետաքրքիր չէ: Իսկ ավելի ճիշտ կլինի, եթե ֆիլմի սյուժեից ելնելով, իրավիճակին համապատասխան խելացի մեկնաբանություն տաք: Չէ՞ որ ամեն անգամ ալիքը փոխելը նույնպես անբնական է և, վաղ թե ուշ, երեխան մենակ էլ կարող է այդ տեսարանները նայել:

Վերջնական եզրակացությունը հետևյալն է. եթե նույնիսկ դուք ինքներդ բարդույթներ ունեք սեռերի հարաբերությունների հարցում, դրանք մի՛ փոխանցեք ձեր երեխաներին: Ամեն ինչ չափի մեջ է ճիշտ: Իսկ արգելքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երեխայի սեռական դաստիարակությունը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 834 | Տեգեր: Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0