RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Դիրքեր սեքսի համար (18+)  4714

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Դիրքեր սեքսի համար (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Կին-տղամարդ հարաբերությունների կարևոր կողմերից է ինտիմ կյանքը: Այն ունի իր յուրահատուկ կանոններն ու նրբերանգները: Ինտիմ հարաբերությունները չեն հանդուրժում միօրինակություն:


 

Դիրքեր սեքսի համար


 

Սեքսոլոգների պնդմամբ՝ տարբեր սեքսուալ դիրքերը թույլ են տալիս բազմազանություն մտցնել ինտիմ հարաբերություններում, դարձնլ դրանք ավելի հարուստ և հագեցած: Տարբերակների լիությունը հնարավորություն կտա ընտրել հենց այն, ինչը համապատասխան կլինի զույգերին՝ ըստ ֆիզիկական և անատոմիական կառուցվածքի:

Մարդկային մարմնի հնարավորությունները թույլ են տալիս փորձել ամենատարբեր սեքսուալ դիրքեր:



Ճիշտ ընտրություն

Ճիշտ ընտրված սեքսուալ դիրքերը կօգնեն լուծել անատոմիական անհամապատասխանության խնդիրը, մերձեցումը դարձնել հատկապես գրգռող և հաճելի, իսկ կնոջը՝ ստանալ բավարարություն: Միօրինակ դիրքերի դեպքում սեքսը ոչ լիարժեք է լինում, ինչի հետևանքով զուգընկերները հաճախ կորցնում են հետաքրքրությունը միմյանց նկատմամբ:
Բացի այդ, կանանց մեծ մասին համապատասանում են այն դիրքերը, որոնք հնարավորություն են տալիս գրգռել էրեգոն գոտիները լավագույն կերպով: Նրանցից ոմանց համար այդպիսին են դիրքերը, որի դեպքում իրար են հպվում կլիտորը և առնանդամը, մյուսիների համար՝ արգանդի փողը և առնանդամի գլխիկը:



Բուժական սեքս

Գոյություն ունեն նաև սեռական դիրքեր տարբեր ինտիմ խախտումներից ազատվելու համար, դրանք կիրառվում են նաև սեքսի ժամանակ ցավային զգացողություններից ազատվելու համար:  Դիրքերի բազմազանությունն օգնում է հաճույք ստանալ նույնիսկ նրանց, ովքեր չեն կարող ակտիվ լինել մերձեցման ժամանակ՝ տարած ծանր հիվանդության կամ սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով:

Ամուսինների հարաբերություններում առկա հոգեբանական խնդիրները կարելի է լուծել այն դիրքի շնորհիվ, երբ կինը վերևից է, օրինակ՝ «հեծյալի» դիրքի: Այդ էրոտիկ դիրքը բնութագրվում է կնոջ տիրող դերով այն դեպքում, երբ տղամարդու ակտիվությունը նվազագույնի է հասցված: Սեքսի այդ դիրքը հնարավորություն է տալիս կնոջը իրականացնել ձգտումը լինել առաջնորդ հարաբերություններում և կազատի առօրյա կյանքում տղամարդուն որոշակիորեն ճնշելու մղումից:

 

 

 


Ստեղծագործական մոտեցում

Դիրքն ընտրելու ժամանակ ցանկալի է մոտավորապես «պայմանավորվել», որ այն ընդունելի լինի երկուսի համար էլ, քանի որ որոշ դիրքեր ոմանց համար կարող են թվալ նվաստացուցիչ կամ անընդունելի ինտիմ հարաբերություններում:
Եթե սեքսուալ դիրքը չի բավարարում զույգից ոչ մեկին, այլ օրինակ է վերցվել որևէ ֆիլմի կամ գրքի սյուժեից, ապա չարժե այն փորձել: Ամենևին կարիք չկա կյանքում մարմնավորել այն դիրքերը, որոնց մասին տեղեկացել եք գրքից կամ կինոէկրանից: Դրան պետք է ստեղծագործաբար մոտենալ և հարմարեցնել դիրքերը՝ համապատասխան ձեր ֆիզիոլոգիական յուրահատկությունների և պահանջմունքների:



Անատոմիայի յուրահատկությունները

Անատոմիական կառուցվածքը մարդկանց, մասնավորապես՝ կանանց մոտ, շատ տարբեր է, և զույգեր՝ միանման ներքին օրգանների համակցությամբ չկան, ուստի անհրաժեշտ է ընտրել հենց այն դիրքերը, որոնք առավելագուն հաճույք կպատճառեն զուգընկերներից յուրաքանչյուրին:
Գոյություն ունեն սեքսուալ դիրքերի 6 հիմնական տեսակներ՝ կինը ներքևում, կինը վերևից, սեքս կողքի վրա, տղամարդը կնոջ ետևից, կանգնած դիրքեր կամ նստած՝ դեմքով զուգընկերուհու դիմաց և խաչաձև դիրքեր:

 

 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դիրքեր սեքսի համար (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 4714 | - Վարկանիշ -: 0.0/0