Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց
Բազմազանություն մտցրեք անկողնում (18+)  361

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   

 
Բազմազանություն մտցրեք անկողնում (18+)Մեր կյանքը երբեմն այնքան հագեցած է լինում, որ սեքսի համար ժամանակ չի մնում: Եվ որոշ զույգեր անգամ օրացույցում հատուկ օրեր են նշանակում:
 
Որոշ զույգերի համար նման մեթոդը կարող է բավականին ռոմանտիկ լինել: Շատ ամուսնական զույգերի համար սեքսի համար լավագույն ժամանակն այն է, երբ երեխաներ դեռ չկան, մնացածի համար այն ժամանակը, երբ երեխաներն արդեն քնել են:
 
Բազմազանությունը թարմացնում է
 
Հետաքրքրեք ձեր սիրելիին ժամանակ առ ժամանակ ինչ-որ նոր բան մտածելով. դա կարող է լինել դերային որևէ խաղ, նոր դիրք, սեքսի համար անսպասելի վայր կամ ժամանակ, երաժշտություն: Անսովոր որևէ բան հորինեք: Այդ ժամանակ սիրելին պարզապես ժամանակ չի ունենա սովորելու սեքսին:
 
Խոսե՛ք, խոսե՛ք, խոսե՛ք
 
Կանայք շատ հաճախ են մտահոգվում, և այդ մտքերը շեղում են ննջասենյակում: Նստեք և քննարկեք ձեր սիրելիի հետ, գուցե նա օգնի տրամադրվել սեքսին և շեղել անկարևոր մտքերից: Կանանց մեծամասնությանն անհրաժեշտ է ընդամենը 20 րոպե թուլանալու և սեքսին տրամադրվելու համար:
 
Բացի այդ ժամանակ հատկացրեք սիրելիի հետ ձեր սեքսուալ ցանկությունների, ֆանտազիաների, կարիքների և խնդիրների մասին խոսելու համար: Ուշադրություն հատկացրեք նաև ձեր և սիրելիի սեքսուալ առողջությանը, այսինքն ձեր սեքսուալ էքսպերիմենտները պետք է անվտանգ լինեն: Դա կօգնի այլ տեսանկյունից նայել ձեր սեքսուալ կյանքին:
 
Շարունակե՛ք սովորել սեքսով զբաղվել
 
Կազմակերպեք սեքսի տնային դասընթացներ. ինտերնետում բազմաթիվ ուսուցանող տեսանյութեր կան կամ էլ կարող եք Կամասուտրան ուսումնասիրել: Դա կմիավորի ձեզ և թարմություն կհաղորդի ձեր հարաբերություններին:
 
Փորձե՛ք ինչ-որ բան առաջին անգամ անել
 
Ձեր սիրելին կարող է ինչ-որ հոբբի կամ հետաքրքրություն ունենալ, որի հանդեպ դուք նախկինում անտարբեր եք եղել: Հետաքրքրություն ցուցաբերեք, եթե իսկապես ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել: Համատեղ փորձը կամրապնդի ձեր հարաբերությունները և կօգնի միմյանց դիտարկել այլ տեսանկյունից: Դա սահուն կերպով կանցնի նաև սեքսին:
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog