RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ճիշտ են հասկանում իրար անկողնում (18+)  5656

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ճիշտ են հասկանում իրար անկողնում (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Գուցե մեր սիրելի տղամարդիկ առիթը բաց չեն թողնում պարծենալու, որ իրենք գերազանց գիտեն կնոջ ներաշխարհն ու հոգին և ունեն «Ի՞նչ են ուզում կանայք» հարցին կոնկրետ պատասխաններ... Ներողամտորեն կարելի է նրանց հուսադրել, որ «տղամարդ» բառի հենց միայն երկրորդ բաղադրիչը թույլ է տալիս նրանց լիովին սխալվելու. արդյո՞ք այն համոզմունքները, որոնք ունեն տղամարդիկ կանանց մասին, միշտ են համապատասխանում իրականությանը: Պարզվում է`

Տղամարդիկ մտածում են`
Կանայք սիրում են ոչ թե ուղղակի սեքս, այլ նրանց անհրաժեշտ է  անպայման երկար նախերգանք:


Դոգմատիզմ: Իրականում յուրաքանչյուր կին խառնվածքով խիստ տարբեր է: Ոմանց անհրաժեշտ են երկարատև նախերգանքներ, իսկ ոմանք էլ գրգռվում են առաջին իսկ վայրկյանից: Իհարկե, լինում են շեղումներ կանոններից. երբեմն անգամ ամենահախուռն կինը նախերգանքի կարիք է զգում: Իսկ եթե այդ նախերգանքը ոչ միայն երկար է, այլ նաև արհեստավարժ, ապա դրանից ոչ մի կին չի հրաժարվի: Սակայն պարտականության տեսք ստացած նախերգանքը կարող է ձանձրացնել և նյարդայնացնել կնոջը: Այդ իսկ պատճառով տղամարդիկ պետք է կարողանան հասկանալ, թե կոնկրետ դրության մեջ որ տարբերակն է ավելի հարմար և չհետևեն գործողությունների արդեն նախագծված ծրագրին: Այն, որ զուգընկերը շատ առատաձեռն է ու խնայողություններ չի անում փաղաքշանքներ բաշխելիս, այնքան էլ վատ չէ: Պարզապես պետք է նրան ակնարկել, որ կանանց, քնքշանքներից բացի, կատարյալ հրճվանք է պատճառում նաև ինքնաբուխ սեռական ակտը:

Տղամարդիկ մտածում են`
Կանայք անկողնում չափազանց միօրինակ են:


Միամտությո¯ւն: Կանայք ոչ միայն խիզախ փորձարկումների կողմնակից են, այլև պատրաստ են աջակցել դրանք նախաձեռնողին: Իհարկե, իրենք` կանայք, նորույթներ հազվադեպ են առաջարկում. չէ
՞ որ դրան կարող է անմիջապես հետևել «Իսկ ո՞վ է քեզ այդ ամենը սովորեցրել» անխուսափելի հարցը: Իրականում կանայք անկողնում նույնքան նորարար են, որքան տղամարդիկ: Մեր օրերում շատ բան կարելի է սովորել նույնիսկ կինոնկարներից և ինտերնետից: Պարզապես կանայք վախենում են անհամեստ երևալ, կամ էլ փորձում են խնայել տղամարդկանց: Իրավիճակը փրկելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երկուստեք առաջարկել փորձել ինչ-որ նորույթ և չամաչել դրա համար:

Տղամարդիկ մտածում են`
Կանայք համոզված են, որ տղամարդու սեռական օրգանի չափսերը նշանակություն ունեն:


Նախապաշարմունք: Կանանցից շատերը պնդում են, որ տղամարդու սեռական անդամի չափսը ոչ միայն նշանակություն չունի, այլև դա չի որոշում իրենց սեռապես բավարարվածությունը: Իրականում տղամարդու սեռական օրգանի չափսերով ավելի շատ պայմանավորված է նրանց մեծ մասի ինքնագնահատականը: Սիրելի' կանայք, եթե ձեր զուգընկերը տառապում է թերարժեքության այս բարդույթով, պարզապես նրբանկատերոն համոզեք նրան, որ իր անդամի չափսերը իդեալական են` ոչ ավել և ոչ պակաս: Փորձեք նրան ապացուցել այն պարզ ճշմարտությունը, որ անկողնում տղամարդու արհեստավարժությունը չեզոքացնում է նրա կենսաբանական ցանկացած թերություն, եթե նույնիսկ կա այդպիսին:

Տղամարդիկ մտածում են`
Կանանց բախտը բերել է. նրանք շատ զգայուն են:


Անհիմն նախանձ: Իհարկե, հաճելի է, որ տղամարդիկ կարծում են, թե կանայք իրենց գերզգայունության շնորհիվ կարող են հիսուն անգամ անընդմեջ օրգազմ զգալ: Սակայն, որպես գաղտնիք ասենք, որ այդ թիվը մի փոքր չափազանցված է: Իրականում, սեքսոլոգների կարծիքով, այդ ցուցանիշը բնորոշ է կանանց ոչ մեծ մասին: Եթե կինը սեռական միևնույն ակտի ժամանակ երկու կամ ավելի անգամ է օրգազմի հասնում, ապա դրանց տևողությունը չի գերազանցում 60 վայրկյանը: Իսկ եթե դա երբևէ տեղի ունենա, ինչ խոսք, զգացողությունները կմնան առհավետ: Պետք է ընդամենը սովորել սեռական հաճույքի գագաթնակետին հասնել տղամարդու հետ միաժամանակ: Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն խելացի և բանիմաց կանանց համար անհնար ոչինչ չկա կյանքում, այդ թվում և անկողնում:



Տղամարդիկ մտածում են`
Կանանց հանգստացնելու լավագույն տարբերակը նրանց հետ սեքսով զբաղվելն է:


Անհեթեթությո¯ւն: Կանանց պարագայում այս եղանակը կգործի միայն այն դեպքում, երբ այդ լարվածությունը կապված է սեռական անբավարարության հետ: Իրականում զույգերի միջև ծագած լարվածությունը պետք է հարթել նախքան ննջասենյակ մտնելը: Եթե կնոջ լարվածության պատճառը այլ է, ապա սեքսը
«բալասան» չի կարող լինել: Տղամարդիկ պետք է փորձեն հասկանալ, որ եթե կինը նյարդային պոռթկումի եզրին է, ապա այս դեպքում սեքսը ամենահարմար տարբերակը չէ: Կինը պետք է բացի իր սիրտը, լսի աջակցության խոսքեր, սիրո խոստովանություններ, հաճոյախոսություններ ու խորհուրդներ: Կինը նման դեպքերում ծով քնքշանքի, միլիոնավոր համբույրների կարիք է զգում: Իսկ պարզապես բուռն հեշտանքը կնոջն ընդամենը որոշակի թեթևություն կբերի: Հանրային հարցումների համապատասխան` կանանց 21%-ն այդպիսի հոգեվիճակում նախընտրում է զբոսնել` զուգընկերոջ հետ ձեռք ձեռքի տված, կամ էլ պարզապես պառկել անկողնում` սիրելի էակի կողքին: Տղամարդը պետք է պատրաստ լինի հասկանալ նրան և սեքսը հետաձգել ավելի լավ ժամանակների, երբ բարենպաստ է ոչ միայն եղանակը, այլ նաև կնոջ տրամադրությունն ու ներաշխարհը:

Տղամարդկային ճիշտ ու սխալ համոզմունքներ

Կանադացի տղամարդկանց 80%-ը կարծում է, որ գայթակղման արվեստում կանայք զգալիորեն գերազանցում են իրենց:
Բրիտանացի տղամարդկանց 74%-ը համոզված է, որ ալկոհոլը կնոջը և' գայթակղելու, և' կիրքը բորբոքելու լավագույն միջոց է:
Ամերիկացի տղամարդկանց 59%-ը կասկածում է` արդյո
՞ք իր զուգընկերուհին օրգազմ է ապրում, թե՞ կեղծում է դա:
Ֆրանսիացի տղամարդկանց 63%-ը վստահ է, որ եթե կինը նախաձեռնություն չի ցուցաբերում, ապա նա ֆրիգիդային է:
Կանադացի տղամարդկանց 71%-ը վստահ է, որ կանայք սիրում են, երբ իրենց ցավ են պատճառում սեքսի ժամանակ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ճիշտ են հասկանում իրար անկողնում (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: Admin (01.03.13) Դիտումներ: 5656 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, կանայք և տղամարդիկ, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0