RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

«Ապահով» երկրում՝ «ապահով» մարմնավաճառներ…  284

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


«Ապահով» երկրում՝ «ապահով» մարմնավաճառներ…

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


asparez.am-ը գրում է՝
 

- Ի՞նչ ես խոսում, ջանիկ, չիստը բիզնես, նիչեվո լիշնեվո,-կոտրատված ռուսերեն, ատամների արանքում խցկված ծխախոտ, խամրած աչքեր ու կեղծ ժպիտ. նկարչի դատարկ ներկապնակի գույներով էին երեւի ստեղծել Մերիին՝ զրուցակցիս (հերոսի անունը փոխված է. հեղինակ):

Դատարկ ներկապնակից, որովհետեւ կնոջ դեմքին գույն չկար, կնոջ մեջ էլ գույն չկար, մի տեսակ անգույն  զանգված էր, դանդաղ առաջ քայլելով, դողացող ձեռքերով սրճեփը գազօջախին էր մոտեցնում: Հազվադեպ հյուր էի, ծեր ծնողների  տանը նրա ընկերներին քիչ էին տեսել, հարգել-պատվել էր պետք, հայավարի ճոխ սեղան բացել, հետն էլ՝ սրտի ծածուկ անկյունում պահածը հայտնել…

Մերին կնոջս գտածոն էր՝ բառիս բուն իմաստով: Դեռ տարիներ առաջ լրագրող կինս իր հեղինակային վավերագրական ֆիլմերից մեկում նրա կյանքն էր ներկայացրել, կեղտից մաքրված, անբարոյականի խարանից ազատված կյանքը… Կինս այն ժամանակ դեռ տակավին նորաթուխ իր գործում, հպարտանում էր արած գործով, որ Մերիի օրինակով երեւի թե շատերին կարողացել է զերծ պահել թրաֆիկինգ կոչվածից…

Մի քանի օր առաջ, երբ փողոցում մեզ մոտեցավ կասկածելի, փողոցային կնոջ արտաքինով մեկը, ես զարմացա, կինս վախեցավ… թեպետ ավելի ճիշտ կլիներ ես վախենայի…

Մերին հարյուրավոր անցորդների մեջ ճանաչել էր կնոջս, ավելին, երկար ժամանակ նրան էր փնտրել, որ «ծանոթ լրագրողից օգնություն խնդրեր»… Ու սկսեց պատմությունը, թե ինչպես են եղբայրները ուզում զրկել ժառանգությունից, որ իրեն մաս է հասնում հայրական տանից, որ պետք է հոդվածները գրվի, որ պետք է նրանց խելքի բերվի, որ պետք է նրանք իրեն փող տան… Կինը խոսում ու բողոքում էր բոլորից ու ամեն ինչից, մեղադրելով բոլորին ու ամենքին, որ ինքը փողոցում էր հայտնվել, որ գյուղից քաղաք գալով, մենակ էր մնացել ու սխալ ուղիով գնացել, որ գործ էր ման եկել, որ խաբվել էր կրկին ու…

- Ո՞վ քեզ խաբեց, ո՞վ քեզ ցույց տվեց փող աշխատելու այս տարբերակը,-հարցս զարմանք ու զայրույթ առաջացրեց:

Մերին թեմային անդրադառնալ չի ցանկանում: Ավելի ճիշտ՝ հեղինակներին: Նա ազատ ու հանգիստ խոսում էր խնդրից, առանց մեկի անունը տալու:

- Գիտե՞ս, ջանիկս, փողը գործից է կախված: Դե ժամավճար է՝ 15 հազարից սկսած կան ծառայություններ: Ինչքան շքեղություն ուզես, այնքան գրպանդ լայն բաց արա: Ինչքան հաճույքներիդ տրվես, այնքան դրամապանակդ թեթեւացրու,-առանց որեւէ էմոցիայի նշում է Մերին,-Ձեռքիս կապտուկը տեսնու՞մ ես, դա հերթական ստուգման արդյունքն է, ասեղի տեղն է, քույրը լավը չէր, ձեռքս ցավացրեց: Գնացել էի մաքրությանս մեջ համոզվեի, սիրուն թաթիկս կապտացրեցին,-Մերին անցել էր արդեն սեռական հիվանդություններին:

Նա եւ ընկերուհիները շաբաթը մեկ անգամ պարտադիր ստուգման են գնում մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոն: Այնտեղից հաստատեցին ասվածը, որ գրեթե ամեն օր տարբեր տարիքի կանայք են այցելում…

- Հիմնականում մենակ ենք գնում: Լինում են դեպքեր, որ կլիենտի հետ ենք գնում: Իրենք հիվանդ գալիս են, հետո շառ անում: Բայց, դե, մենք նախ պաշտպանվում ենք, հետո էլ՝ վստահ ենք մեր մաքրության մեջ: Դրանց տանում ենք հետներս հիվանդանոց, որ ապացուցենք, սխալները աչքները խցկենք… Գնում ենք նաեւ ոստիկանների հետ: Հա, մի զարմացի, նրանք մեր ընկերներն են,-շարունակում է Մերին:

Մերիի խոսքով, ոստիկանների հետ իրենք «լավ» հարաբերությունների մեջ են, իրենց եթե բաժին էլ տանում են՝ դա կամ ձեւական է լինում, կամ էլ շատ արագ ազատ են արձակում; Հետաքրքրվում եմ՝ միգուցե դա նրանց բիզնե՞սն է… Մերին խորհուրդ է տալիս միամիտ չլինել՝ պարեկները՝ ուր, բիզնեսմենները՝ ուր՜…

- Այ, նայի, քիչ այն կողմ մերոնցականների հայտնի կենտրոնն է, կողքին էլ միշտ ոստիկաններ կան, տես, մերոնք ոնց են հանգիստ ներս ու դուրս անում… այ, տես կլիենտ եկավ, քեզ թվում է՝ կես մետր այն կողմ կանգնած ոստիկանը դա չի՞ տեսնում: Տեսնում է: Իր գործն այս դեպքում մերոնց անվտանգությունն ապահովելն է,-խորամանկ ժպտում է անգույն կինը:

Եւ իսկապես, մատնանշած հատվածում, երեւանցիներին ու շատերին հայտնի Ծերեթելի թաղամասում, հսկա Yerevan-City-ի դիմաց, ինչ-որ անհայտ ծագման կառույց կա՝ երկու մուտքով: Մեկը փողոցին է նայում, մյուսը մի փոքր այն կողմ, քիչ նկատելի:

Գլխավոր մուտքը հիմնականում փակ է, իսկ այն երկրորդը երեկոյան ժամերին միշտ բաց է, որտեղից երեւում են կարճլիկ հագուստներով սեթեւեթող կանայք, մուտքի մոտ էլ միշտ մի քանիսը կանգնած են…

Դռնից մոտ  մեկ մետր այն կողմ ոստիկանության պարեկային ծառայության մեքենան է կանգնած, մի քանի մետր այն կողմ էլ կանայք արդեն գործի են դուրս եկել՝ պոտենցիալ հաճախորդների հետ գին ու պայման են երեւի թե քննարկում:

- Տպավորություն է ստեղծվում, որ շատերին ձեռնտու է, որ կանայք զբաղվեն մարմնավաճառությամբ: Հակառակ դեպքում, նրանց այդքան արտոնություններ չէին տրվի: Կարծում եմ, որ մարմնավաճառներին հովանավորում են ոստիկանությունից, քննչական կոմիտեից, դատախազությունից,-համոզված է «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը, ով օրերս հանդիպելով լրագրողների հետ՝ նշել էր, որ պետք է օրենքով ամրագրվեն մարմնավաճառությամբ զբաղվող կանանց իրավունքները:

Աթոյանը նշել էր, որ պետությունը պետք է վերահսկի իրավիճակը: Պարբերաբար ստուգումներ են հարկավոր եւ գործունեություն ծավալելու հստակ վայր:

- Հա, բա, մի հատ էլ հարկային տարեք մեզ, մի հատ էլ ՀԴՄ ուզեք,-կարծիքը զայրացրեց Մերիին,-ուզում եք՝ մենք էլ փողոց դուրս գանք, նու, բողոքենք, էլի, ոնց որ պլակատով գալիս են…,- ասում է զրուցակիցս:

- Մենք լավ օրից չենք փողոց դուրս եկել, հեշտ տարբերակով չենք փող աշխատում, հանգիստ թողեք մեզ,- Մերին այլեւս չխոսեց իր գործից:

Աշոտ Ասատրյան





Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Ապահով» երկրում՝ «ապահով» մարմնավաճառներ…  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (16.11.16) Դիտումներ: 284 | Տեգեր: երկրում՝, մարմնավաճառներ…, «ապահով» | - Վարկանիշ -: 0.0/0