RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց

Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)  244

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Սեքս ուղեցույց,   


Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)Աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտակցաբար հրաժարվել են ինտիմ հարաբերություններից: Նրանց կոչվում են ասեկսուալներ: Դրանց պատճառները կարող են շատ տարբեր լինել՝ հին կարծրացած զգացմունքային տրավմաներ, բնավորության առանձնահատկություն, օրինակ` ցանկություն հասնել ոգու և հոգեկանի որոշակի մակարդակի: Սակայն նման մարդիկ երբեմն ցանկանում են ունենալ ընտանիք:

Ինչպե՞ս են դառնում ասեկսուալներ

Սեռական հարաբերություննեից հրաժարվելու պատճառները կարող են լինել մի քանիսը: Ամենածանրը` ֆիզիկական հիվանդությունն է: Մարմնի ստորին հատվածի կաթվածը, անկարողությունը, միզասեռական համակարգի հիվանդությունները կարող են սեռական գրգռվածություն չզգալու պատճառ հանդիսանալ: Դա պարտադրված հրաժարում է, սակայն մարդիկ աստիճանաբար սկսում են հասկանալ, որ դա կարելի է փոխարինել այլ բաներով: Կան նաև մարդիկ, որոնց սեռական հարաբերությունները չեն հետաքրքրում: Այն կարող է հաճույք չպատճառել և անգամ տհաճ ու «կեղտոտ» թվալ: Հաճախ նման մարդիկ ամուսնացած են, ունեն երեխաներ, սակայն սեռական հարաբերություններ ունեցել են միայն երեխաներ ունենալու համար և հետո դրանից հրաժարվել են:

Նման հարաբերություններ հաճախ ծագում են այն զույգեր մiջև, ովքեր մեծահասակ տարիքում են ամուսնանում և առաջնահերթ ու կարևոր են համարում հոգևոր կապը: Սեռական հարաբերություններից հրաժարման պատճառ կարող են հանդիսանալ տհաճ զգացողությունները: Ցավը, դիսկամֆորտը, ամոթը, խղճի խայթը և այլ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները մի շարք մարդկանց համար սեռական հարաբերությունները դարձնում են ոչ ցանկալի: Նրանք չեն ցանկանում վերապրել նման զգացողություններ և փոխարենը կարևորում են այլ հարարաբերությունները:

Պատահում են նաև դեպքեր, երբ մարդ սեռական հաճույք ստանում է ինքնուրույն, մենակության մեջ, իսկ զուգընկերոջ հետ չի ստանում: Այդ դեպքերում մարդ բավարարվում է ինքնաբավարարմամբ: Հոգևոր կյանքը երբեմն նույնպես պահանջում է սեռական կյանքից հրաժարում:

Ասեկսուալների հարաբերությունները

Ասեկսուալությունը միայն սեռական հարաբերություններից հրաժարումն է, սակայն այն չի ենթադրում հակառակ սեռի ներկայացուցչի հետ շփման բացառում: Շատ ասեկսուալներ սիրահարվում են, ամուսնանում են, սակայն կառուցում են յուրահատուկ հարաբերություններ: Առանց սեռական հարաբերությունների հոգևոր կողմը մղվում է առաջին պլան: Հոգեպես մտերիմ, իդեալական զուգընկերներ, սիրող մարդիկ՝ այդպես կարելի է նկարագրել սեռական հարաբերություններ չունեցող զույգերի հարաբերությունը: Եթե երկու կողմերին էլ դա ձեռնտու է, հաճախ դրանք երկարատև և կայուն հարաբերություններ են լինում՝ հիմնված փոխադարձ վստահության, փոխըմբռնման և հավատարմության վրա: Իհարկե, այդպիսի հարաբերությունները նման են եղբոր և քրոջ հարաբերություններին:

Կան նաև զույգեր, որոնցից միայն մեկն է ասեկսուալ: Այդ դեպքում մարդիկ ցանկանում են լինել միասին, ապրում են միասին, դաստիարակում են երեխաների, ունեն համատեղ ծրագրեր: Բայց ոչ ասեկսուալ անդամը հնարավորություն է գտնում սեռական բավարարվածություն փնտրել դրսում: Եվ դա չի համարվում դավաճանություն: Հաճախ ասեկսուալը գիտի իր զույգի սեռական կյանքի մասին և հաճախ աջակցում է նրան: Ասեկսուալությունը պետք չէ շփոթել հակասեքսուալության հետ: Վերջիններս բացառում են սեռական հարաբերությունները և իրենց այդ գաղափարը ակտիվորեն քարոզում են ամենուր: Իսկ ասեկսուալները դեմ չեն սեռական հարաբերություններին, պարզապես իրենք դրանով զբաղվել չեն ցանկանում,- գրում է Lady News-ը:


Սեքսի բացակայության հետևանք-հիվանդությունները


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսինները ապրում են համատեղ, բայց առանց սեքսի. նորմա՞լ է սա... (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Սեքս ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 244 | - Վարկանիշ -: 0.0/0