RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)

Կեղծ սեռական խանգարումների մասին  424

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Կեղծ սեռական խանգարումների մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան

 
Կեղծ սեռական խանգարումների մասինԿարծեցյալ (կամ կեղծ) իմպոտենցիան սեքսուալ խանգարում է, որի հիմքում ընկած է նորմալ սեքսուալ ակտիվության և ֆունկցիայի ոչ ճիշտ սուբյեկտիվ գնահատումը: Կեղծ սեքսուալ խանգարումների ժամանակ տուժում է առողջ սեռական դրսևորման սուբյեկտիվ գնահատումը, որը երկրորդային ճանապարհով առաջացնում է տրամադրության անկում ինչպես սեռական հարաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այս խանգարումները հանգեցնում են սեռական ակտիվության իջեցման և ի վերջո սեքսուալ կյանքից խուսափմանը:
 
Այս խանգարումների ժամանակ, իհարկե, մեծ նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը տարբեր լրատվական աղբյուրներից, որը, հնարավոր է, ենթադրի նաև դեզինֆորմացիա: Եվ դրանից է, որ սեքսոլոգիայում մենք արձանագրում ենք նույնիսկ պաթոլոգիաներ, հիվանդություններ, որոնք պայմանավորված են սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ: Այս կամ այն ֆիզիոլոգիական երևույթը, որը կարող է տվյալ տարիքային խմբում դրսևորվել տվյալ երիտասարդի մոտ, և որը նորմայի սահմանում է, կարող է սխալ ընկալվել և դառնալ սեքսուալ պաթոլոգիայի պատճառ, եթե տվյալ անձնավորությունը չունենա համապատասխան գիտելիքներ՝ ֆիզիոլոգիական երևույթի ճիշտ մեկնաբանման համար կամ որևէ մի տեղեկատվական աղբյուրից ստանա սխալ պատկերացումներ կամ գիտելիքներ: Սա, իհարկե, շատ հատկանշական է և ավելի մասսայական բնույթ է կրում:
 
Հաճախ են հանդիպում նաև մաստուրբացիաների մասին ունացած սխալ պատկերացումների հետևանքով առաջացած սեքսուալ խանգարումները: Օրինակ՝ գոյություն ունեն մաստուրբացիաների տեսակներ, որոնք համարվում են ֆիզիոլոգիական և տարիքային որոշ խմբերում այն դրսևորվում է 90-92% դեպքերում, բայց երիտասարդը, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ հարցնելով հասակակիցներին կամ ավագ ընկերներին, որոնք ճիշտ չեն կարողանում մեկնաբանել տվյալ երևույթի ծագումնաբանությունը և նշանակությունը, կարող է դեզինֆորմացիայի պատճառով տվյալ երիտասարդի մոտ հետագայում առաջանալ վախ սեռական հարաբերություններից, կանանց մոտ՝ վագինիզմի երևույթներ, որոնք էլ պայմանավորված լինեն սեռակրթության ժամանակ տեղ գտած որոշակի դեֆեկտներով:
 
Ինֆորմացիոն աղբյուրների բազմազանության պատճառով ներկայումս նկատվում է վիրտուալ փոխհարաբերությունների աճման տենդենց, որոնք, իրենց հերթին սահմանափակելով մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները, հետագայում կարող են պատճառ դառնալ նաև սեռական կյանքում սեքսուալ աններդաշնակությունների առաջացման և այլ պաթոլոգիաների ձևավորման համար:
 
Այս կոնտեքստում մեծ նշանակություն է ձեռք բերում սեքսոլոգիական խորհրդատվությունը, որի ընթացքում բավականին լրջորեն հետազոտվում են պացիենտի հոգեսեռական զարգացման էտապները, պարզաբանվում են բոլոր ֆիզիոլոգիական երևույթների մանրամասները, և ևս մեկ երիտասարդ կամ երիտասարդ ընտանիք խուսափում է կեղծ սեռական խանգարման «զոհը» դառնալուց:
 

Խորհուրդ ենք տալիս դիտել/լսել նաև...

Սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառներ


Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել


Սեռական անկարողություն. հարցուպատասխան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կեղծ սեռական խանգարումների մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 424 | Տեգեր: հարցեր սեքսոլոգին | - Վարկանիշ -: 0.0/0