Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
«Կարո՞ղ եմ մեծացնել առնանդամս». հաճախ տրվող հարցեր  910

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   

Տղամարդկանց մեծամասնությունը, մոտ 75%, սեռական օրգանի բավականին նորմալ և ստանդարտ չափս ունի: Դա մոտավորապես 12-18 սմ է` գրգռված վիճակում: Բայց հարցումները ցույց են տալիս, որ չնայած այս տվյալներին, շատերը դժգոհ են իրենց սեռական օրգանի չափսից և ցանկանում են այն մեծացնել: Սեքսապաթոլոգները հաճախ ստիպված են լինում հետ պահել իրենց հաճախորդներին վիրահատական միջամտության դիմելուց:

 

«Կարո՞ղ եմ մեծացնել առնանդամս». հաճախ տրվող հարցեր

 

Ինչու՞ է այն ընդհանրապես պետք

Պատճառները կարող են շատ լինել, և յուրաքանչյուր տղամարդ բժշկին դիմելու կամ դեղամիջոցներ ընդունելու իր պատճառն ունի: Իհարկե, մեծ առնանդամը հպարտանալու առիթ է. լողափին, սաունայում, շոգեբաղնիքում և ընդհանրապես այն վայրերում, որտեղ ցուցադրվելու հնարավորություն կա, ցանկացած տղամարդ ցանկանում է տեսնել կանանց զարմացած և տղամարդկանց նախանձով լի հայացքները: Ինչ-որ մեկն անկեղծորեն հավատում է, որ պետք է մեծացնել սեռական օրգանը, որպեսզի ինքնավստահ լինի: Ընդունված է համարել, որ մեծ առնանդամն ասոցացվում է ուժի, ագրեսիվության և տղամարդկային սեքսուալության հետ: Ուստի երևի այդ պատճառով տղամարդուն մեծ առնանդամ է պետք ինքնավստահ և ուժեղ զգալու համար:

 

Առնանդամը մեծացնելու մեթոդները

Ինչպե՞ս մեծացնել առնանդամը: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ այսօր կան բազմաթիվ մեթոդներ, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է յուրովի և կարող է հանգեցնել տարբեր արդյունքների: Ամենատարածվածներից մեկը, իհարկե, վիրահատական միջամտությունն է: Բացի այդ կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք արտադրողների պնդմամբ կարող են մեծացնել առնանդամը:

 

Վիրահատություն

Բոլորս էլ գիտենք, որ վիրահատական մեթոդը միշտ չէ անվտանգ և կապված է որոշակի բարդությունների հետ, որոնք լինում են վիրահատությունից հետո: Ոչ ոք չի վիճում, որ այսօրվա բժշկությունն առաջարկում է ժամանակակից մոտեցում, բարձրակարգ մասնագետներ և նորագույն տեխնոլոգիաներ, բայց ռիսկը մնում է ռիսկ: Բժիշկն առաջին հերթին փորձում է հետ համոզել հաճախորդին` պնդելով, որ չափսն ամենակարևորը չէ: Ի դեպ, շատ կանայք նույնպես ասում են դա, ուստի վիրահատական միջամտությունից ավելի լավ է հրաժարվել: Բայց եթե կայուն եք ձեր որոշման մեջ, ապա պետք է պատրաստ լինել վերականգնողական երկար պրոցեսի, որն այդքան էլ հարթ չի ընթանում: Ընդհանրապես համարվում է, որ վիրահատական միջամտությունը տեղին է միայն այն դեպքում, երբ հիվանդի մոտ առնանդամի որևէ ֆիզիկական դեֆորմացիա կա, որը պետք է շտկել:

 

Դեղամիջոցներ

Այսօր դեղագործական շուկան լի է դեղամիջոցներով, որոնք խոստանում են տղամարդկանց արագ և առանց վիրահատությունների մեծացնել առնանդամը: Դրանց մեծամասնությունը գործում է նույն սխեմայով` ազդելով առնանդամի անձավային մարմինների վրա, որոնք լայնանում են, լցվում արյունով, ինչը տեսողականորեն մեծացնում է օրգանը: Բայց կա կարծիք, որ սա առաջին հերթին ազդեցություն է թողնում ենթագիտակցական մակարդակի վրա, քանի որ դեղամիջոցների երկար օգտագործումից հետո տղամարդը սկսում է մտածել, որ առնանդամն իսկապես մեծացել է:  

 

Ինչ ընտրել, որոշում եք միայն դուք: Բայց երբեք պետք չի մոռանալ, որ մարդու ցանկացած օրգանի, այդ թվում սեռական օրգանի վրա ազդեցությունը միշտ չէ, որ անվտանգ է, ուստի ինչ-որ բան նախաձեռնելուց անպայման դիմեք համապատասխան մասնագետի:


Հ.Գ.

Տեսանյութեր համապատասխան թեմայով կարող ես դիտել ԱՅՍՏԵՂ:

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017