Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Հարց սեքսապաթոլոգին: «Սեռական հարաբերությունից հետո զզվանք եմ ապրում կնոջ հանդեպ, երբեմն սրտխառնոց և փսխումներ են լինում: Սա ի՞նչ հիվանդությ  390

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   

Հարց սեքսոպաթոլոգին: «Սեռական հարաբերությունից հետո զզվանք եմ ապրում կնոջ հանդեպ, երբեմն սրտխառնոց և փսխումներ են լինում: Սա ի՞նչ հիվանդությ

Հարց`

Ես սիրում եմ կնոջս, սակայն սեռական հարաբերությունից հետո ինքնազգացողությունս խիստ վատանում է, զզվանք եմ ապրում կնոջ հանդեպ, երբեմն սրտխառնոց և փսխումներ են լինում: Արդեն վախենում եմ ունենալ հարաբերություն: Խնդրում եմ ինձ ասեք, ինչու՞ են այդպիսի երևույթներ լինում: Սա ի՞նչ հիվանդություն է:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Այդպիսի սեքսոլոգիական խանգարումներ դիտվում են գլխուղեղի որոշ կառուցվածքների (հիպոթալամուս, դիենցեֆալ- մեզենցեֆալ հատված) ֆունկցիոնալ կամ օրգանական ախտահարումների ժամանակ: Պացիենտների մոտ արձանագրվում են երեք հիմնական խմբի խանգարումներ՝ սեռական ցանկության նվազում, օրգազմի զգացողության թուլացում և սերմնաժայթքումից հետո տրամադրության և ինքնազգացողության խիստ վատացում՝ տեսողական և հոտառական հալուցինացիաներ, ջերմահորդանք, ստամոքս-աղիքային կծկումներ, սրտխառնոց, էմոցիոնալ անկայունություն, արտահայտված տագնապ և վախ: Այս իրավիճակը պահանջում է իրականացնել անհրաժեշտ հետազոտություններ և ժամանակին կազմակերպված բուժումը (անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանական) տալիս է բավարար արդյունք:

 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017