RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)

Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում  187

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարց

Տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում, այսինքն ֆրիկցիաների սկզբում էակուլյատի մի մասը դուրս գա, այնուհետև, որոշ ժամանակ անց տեղի ունենա օրգազմ, ամբողջական էակուլացիա: Խնդիրը հետևյալն է՝ ընդհատված սեռական հարաբերությունը որպես պաշտպանական միջոց ընտրելով՝ առաջ է եկել հղիություն, սակայն էակուլյացիան տեղի չի ունեցել հեշտոցում, այդպես հնարավոր է հղիություն, ինձ ասացին, որ մաս-մաս էակուլյացիայի հնարավորություն ունի տղամարդը և դա է պատճառը հղիության, որ սկզբում էակուլյատի մի մաս է դուրս եկել, որը չեք նկատել: Ես փորձեցի համացանցում գտնել նման բան, բայց չգտա, խնդրում եմ ասել Ձեր մասնագիտական կարծիքը:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը

Առաջին հերթին պետք է ասել, որ բեղմնականխման ընդհատված սեռական հարաբերության մեթոդը քիչ արդյունավետ է և ավելին, տևական ժամանակ կիրառման պարագայում կարող է վնասել տղամարդու ներքին սեռական գեղձերի գործունեությունը՝ առաջ բերելով կոնքի խոռոչում արյան կանգային երևույթներ՝ պատճառ հանդիսանալով տարաբնույթ ֆունկցիոնալ և օրգանական խնդիրների: Այս մեթոդը չի խրախուսվում սեքսոլոգների կողմից նաև այն պատճառով, որ ավելորդ լարվածություն է առաջացնում ամուսինների մոտ, ինչը կարող է խոչընդոտել լիարժեք հոգեսեքսուալ բավականության ստանալը: Սեռական գրգռման ժամանակ տղամարդու սերմնաբջիջները դուրս են բերվում հիմնականում էակուլյացիայի ժամանակ՝ օրգազմի պրոցեսում ակտիվ մեխանիզմով, սակայն մինչև դա հնարավոր է սերմնաբջիջների պասիվ արտահոսք, ինչը կարող է հղիության պատճառ հանդիսանալ: Հնարավոր է նաև տղամարդը չկարողանա իրապես զգալ սերմնաժայքման սկիզբը և էակուլյատի առաջին չափաբաժինը (որում ամենաշատն է սերմնաբջիջների քանակը) անցնի կնոջ սեռական ուղիներ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց սեքսապաթոլոգին. տղամարդու մոտ հնարավո՞ր է մաս-մաս էակուլյացիա մեկ ակտի ընթացքում  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 187 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ