Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Հարց սեքսապաթոլոգին. «Ունեցել եմ անպաշտպան պատահական սեռական կապ, ինչպե՞ս անել, որ խուսափեմ սեռական ինֆեկցիաներով վարակվելուց»  303

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   

Հարց սեքսապաթոլոգին. «Ունեցել եմ անպաշտպան պատահական սեռական կապ, ինչպե՞ս անել, որ խուսափեմ սեռական ինֆեկցիաներով վարակվելուց»

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պետք է ասել, որ թեկուզ մեկ սեռական հարաբերությունն առանց պահպանակի կարող է սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների պատճառ հանդիսանալ, եթե զուգընկերոջ կամ զուգընկերուհու մոտ առկա է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով պայմանավորված ախտահարում: Այս դեպքում որոշ մարդիկ կարճատև (մեկանգամյա) անտիբակտերիալ դեղորայք են օգտագործում (ինքնաբուժություն), ինչը չի խրախուսվում, քանի որ հանգեցնում է ինֆեկցիայի դեղորայքակայունության առաջացման, ինչպես նաև պրոցեսի քողարկման: Անտիսեպտիկ լուծույթների կիրառումը, միզարձակությունը անմիջապես սեռական ակտից հետո, կարող են որոշակի կանխարգելիչ դեր ունենալ, սակայն պարտադիր են համարվում համապատասխան հետազոտությունները՝ բորբոքային պրոցեսի վաղ հայտնաբերման և բուժման համար: 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017