Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Հարց սեքսապաթոլոգին: «Մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ: Հիմա սեռական ակտիս տևողությունը կարճ է: Ի՞նչ պետք է անել  709

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


 Հարց սեքսոպաթոլոգին: «Մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ: Հիմա սեռական ակտիս տևողությունը կարճ է: Ի՞նչ պետք է անել Հարց`

Ես 27 տարեկան եմ, մինչև ամուսնությունս չեմ ունեցել սեռական հարաբերություններ և ամուսնացել եմ 5 ամիս առաջ: Ունեմ երկու խնդիր՝ առաջին, որ սեռական ակտի տևողությունն է կարճ, և երկրորդ, որ ինձ մոտ անդրդվելիության շրջանը տևում է մոտ մեկ ժամ: Խնդրում եմ ասացեք, թե ինչ պետք է անել այդ երկու խնդիրները լուծելու համար:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Առաջին խնդիրը կարող է պայմանավորված լինել տևական ժամանակ սեռական ակտիվություն չունենալու կամ ոչ ռեգուլյար սեռական կյանք ունենալու հետ, և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի սեռական համակարգը ֆունկցիոնալ առումով հաստատվի և կարգավորվի, իսկ հետո միայն, եթե պահպանվի վաղաժամ սերմնաժայթքումը, ապա հարկ կլինի իրականացնել հատուկ բուժման կուրս ՝ վաղաժամ սերմնաժայթքման համար: Անդրդվելիության շրջանի տևողությունը պայմանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպից (ուժեղ, միջին, թույլ), ինչը պետք է գնահատի մասնագետը (հնարավոր է, որ անդրդվելիության շրջանի այդ տևողությունը համապատասխանում է Ձեր սեռական կոնստիտուցիայի տիպին), և եթե գտնվի անհամապատասխանություն, ապա նոր միայն կորոշվի բուժման անհրաժեշտությունը և մեթոդիկան:

 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017