Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)
Հարց սեքսապաթոլոգին. «Իմ անդամը ծռված է դեպի ձախ: Ինչպիսի՞ն պետք է լինի առնանդամը արտաքին տեսքից»  450

Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   

Հարց՝ Իմ անդամը մի քիչ ծռված Է դեպի ձախ: Ինչպիսի՞ն պետք Է լինի առողջ առնանդամը արտաքին տեսքից: Նկատի ունեմ՝ ուղի՞ղ, թե՞ թեք:

 

Հարց սեքսապաթոլոգին. «Ընկերուհուս չեմ կարողանում զրկել կուսությունից: Անդամս չի մտնում: Խնդրում եմ՝ օգնեք»

 

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

Առնանդամը հանգիստ վիճակում 6-8 սմ երկարություն ունի: Այն կազմված է գլխիկից և մարմնից: Առնանդամը ծածկված է մաշկով, իսկ ներսում կազմված է փապարային հյուսվածքից, որը գրգռվելու ժամանակ լցվում է արյունով և առաջացնում է էրեկցիա, այսինքն՝ անդամի մեխանիկական պնդացում: Այդ ժամանակ առնանդամի ծավալը մեծանում է 2-3 անգամ, նա պնդանում է և ընդունակ է դառնում սեռական հարաբերության: Գրգռվածության անկումից հետո արյունը հետ է հոսում, և առնանդամը հանգիստ վիճակի է վերադառնում: Գլխիկը ծածկող մաշկը, որը կոչվում է թլիփ, շարժուն է, ծալք է առաջացնում: Գլխիկի և թլիփի ներսային մակերեսը ծածկված է բազմաթիվ մանր գեղձերով, որոնք արտադրում են ճարպային արտազատուկ՝ սմեգմա: Անդամի գլխիկի թեքում կարող է նկատվել կարճ սանձիկի դեպքում: Բացի այդ, առնանդամի թեքում կարող է առաջացնեն առնանդամի հյուսվածքներում առաջացող շարակցահյուսվածքային վահանիկները, ինչպես նաև արյան համակարգի որոշ հիվանդություններ: Որպես կանոն, նման ծռությունը կապված է դեռևս ներարգանդային շրջանում հյուսվածքների զարգացման խնդիրների հետ: Դա բացահայտվում է հիմնականում դեռահասության շրջանում, երբ սպոնտան (ինքնաբուխ) էրեկցիա է տեղի ունենում: Բժշկական միջամտության մասին կարելի է մտածել, միայն եթե ծռությունը խիստ արտահայտված է կամ անհարմարություն է պատճառում սեռական ակտի ժամանակ: Սակայն կա նաև ձեռքբերովի՝ «Պեյրոնիի» հիվանդություն, որն արտահայտվում է առնանդամի՝ աստիճանաբար խորացող ծռությամբ: Սա շատ հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առնանդամի ներսում հայտնվում են գոյացություններ, որոնք էլ հենց ծռության պատճառ են դառնում: Այս հիվանդության առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն. այն երկարատև բուժում է պահանջում: 

Խորագիրը՝  Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ