RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Սառը ուտեստներ

Բաստուրմա. պատրաստման բաղադրատոմսը
 
 
loading...

 

Բաղադրիչներ`

Տավարի միս-4 կգ Ալյուր-250գ Չաման համեմունք-350 Սխտոր-300գր Խոշոր աղ ըստ անհրաժեշտության Ջուր ըստ անհրաժեշտության Կարմիր պղպեղ-50գր Վերջում պետք է ստացվի 1.8 կգ պատրաստի բաստուրմա

Պատրաստման եղանակը`

Վերցնել տավարի ազդրի փափուկ մաս և կտրել երկու մասի: Միսը անհրաժեշտ է կտրել մկանների երկայնքով: Տարրայի մեջ դնել միսը և ծածկել խոշոր աղով: Հաջորդ օրը մաքրել աղը մսի վրայից և այն նորից ծածկել աղով: Կրկնել նույն գործողությունը 6 օր շարունակ: Երբ վերջապես աղը ամբողջովին ներծծվի մսի մեջ, պետք է միսը լվանալ հոսող սառը ջրի տակ, որպեսզի աղը մաքրվի: Միսը դնել երկու տախտակի միջև և վրան դնել ծանր իր, որպեսզի միսը լավ քամվի: Միսը պետք է մի քանի օր մնա նման կերպ, որպեսզի այն ամբողջովին չորանա: Կախել միսը չորանալու հինգ օրով, բայց հետևելլ որ ամբողջովին չչորանա:

Պատրաստել չաման` ալյուրի, սխտորի, կարմիր պղպեղի և աղացած չամանի խառնուրդից: Նոր տարրայի մեջ դնել արդեն չորացված միսը և վրան ավելացնել չաման խառնուրդը: Թողնել միսը 4 օր խառնուրդի մեջ, այնուհետև հանել և չամանի խառնուրդը տարածել մսի վրա և կրկին կախել, որ չորանա: Բաստուրման պատրաստ է, կտրատել բարակ շերտերով:



Տարածել...
 

loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սառը ուտեստներ | Ավելացրեց: erkusov.com (2018-08-21)
Դիտումներ: 337 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar