Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)
Յոգա (ճանապարհ). ի՞նչ է այն  330

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան) 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Յոգան (ճանապարհ) փիլիսոփայության դպրոց է, որը հիմնադրել է Պատանջալին մոտ մ.թ.ա. 700 թ.-ին: Յոգաներն ունեն տարբեր աստիճաններ:
 
Յոգա (ճանապարհ). ի՞նչ է այն

Կարմա Յոգայի, այսինքն, պատճառի և հետևանքի օրենքի գաղափարները պահպանված են բոլոր ժողովուրդների մոտ. դրանք արտահայտված են ժողովուրդների ազգային կրոններում, ավանդապատումներում, ասացվածքներում: Մենք բոլորս էլ միշտ օգտագործում ենք. «Ինչ կցանես, այն կհնձես», «Ով ինչ անի, իրեն կանի», քրիստոնեության մեջ` «Մի արա այն, ինչ չես ուզի անեն քեզ»:

Բհակտի Յոգան մարդուն կատարելության տանող ամենաբնական և իրական ճանապարհն է, համենայնդեպս, այդպես են պնդում Բհակտա Յոգերը, որովհետև այն Սիրո Յոգան է:

ժնանա Յոգա բառացիորեն նշանակում է գիտելիք, էզոթերիկ իմաստով` «բարձրագույն կամ աստվածային գիտելիք` ձեռք բերված Յոգայի միջոցով»: Այս Յոգան քննում է տիեզերքի և մարդու առաջացման հետ կապված հարցերը, որոնց պատասխանները, ինչպես ցույց տվեց պատմությունը, մարդիկ այդպես էլ չգտան և մինչև այսօր էլ փնտրում են:

Ռաջա Յոգան առաջարկում է ուսումնասիրել էությունը` դուրս գալով ներքին աշխարհից և նրա միջոցով ղեկավարել և ներքին, և արտաքին աշխարհները: Ամենացածր աստիճանն է Հաթհա Յոգան, որը շատ ավելի է հայտնի: «Այն զբաղվում է առանձնապես ֆիզիկական մարմնով: Հաթհա Յոգայի վարժությունները դժվար են և կարևորը այն է, որ նրանք չեն հասցնում հոգևոր կատարելագործման: Այդ Յոգայի արդյունքը երկարակեցությունն է: Բանյան ծառը ապրում է 5000 տարի, բայց նա այնուամենայնիվ միայն ծառ է: Եթե մարդը ապրում է երկար, նա նույնպես միայն և միայն առողջ կենդանի է»,- այսպես է ասում Սվամի Վիվեկանանդան:

Ագնի-Յոգան (Ագնի` սանսկ.- Կրակ)` Յոգաներից ամենաբարձրը, որը սինթեզեց բոլոր ուսմունքները և Յոգաները, ասում է. նրանք նույնն են, նրանք բոլորը Միասնական Տիեզերական Իմաստության հատվածներն են: Ժամանակն է նրանց միավորել, որպեսզի միավորված լինի և մարդկանց մտածողությունը, և մարդն էլ իր ոգին պատկերացնի Տիեզերական ոգուն համաձույլ, Ամբողջի մեջ և կլինի Ներդաշնակություն, Խաղաղություն, Իմաստություն:

Ագնի-Յոգան շեշտը դնում է մարդու գիտակցության ընդլայնման և բանականության զարգացման վրա` պահանջելով կամքի մեծ դրսևորում, որոնք հետո կմիավորվեն զգացաիմացության մեջ: Ճշմարտությանը հասնելու այս միակ ճանապարհը պետք է համընթաց լինի բարոյագիտության-էթիկայի հետ, այն էլ Կենդանի: Մարդու ողջ գործունեությունը ուղղված է ի բարօրություն մարդկանց:

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017