RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Օշո Ռաջնիշ «Մտքեր մարմնի մասին»  496

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   grqamol.am


Օշո Ռաջնիշ «Մտքեր մարմնի մասին»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

► Հեշտ չի լինելու սեփական մարմինը հարգելը: Դու միշտ քննադատաբար ես մոտեցել նրան, միշտ թերություններ ես փնտրել: Երբեք չես գնահատել, երբեք չես սիրել և ցանկացել ես, որ ինչ – որ մեկը գա և սիրի քո մարմինը: Բայց եթե դու անկարող ես սիրել այն, ոչ ոք էլ չի կարողանա. քո ենթագիտակցական հույզերը վանելու են մարդկանց:

► Հենց սովորես ընդունել քեզ, դու գեղեցիկ կդառնաս: Երբ դու ուրախություն կստանաս քո մարմնից, ուրիշները ևս կսկսեն հիանալ քեզնով: Շատերը կսիրահարվեն քեզ, քանի որ դու ինքդ սիրահարված կլինես քեզ:

► Շատերը կսիրահարվեն քեզ, քանի որ դու ինքդ սիրահարված կլինես քեզ:

► Հիմա դու դժգոհ ես քեզնից: Դու գիտես, որ այլանդակ ես, դու գիտես, որ զզվելի ես, սարսափելի: Ինքդ քո մասին նման պատկերացումը միայն կվանի քեզնից մարդկանց, նման պատկերացումը չի օգնի նրանց սիրահարվել քեզ և նրանք հեռու կմնան քեզնից: Նույնիսկ քեզ մոտենալիս` նրանք կզգան այդ հույզերը և կհեռանան:

► Իմաստ չունի ինչ-որ մեկի հետևից վազել: Դրա անհրաժեշտությունն առաջանում է միայն ինքդ քեզ չսիրելու դեպքում: Այլապես քո կյանքում արդեն ինչ-որ մեկը կհայտնվեր: Անհնար է սիրահարվել մարդուն, ով իրեն չի սիրում:

► Երբ մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում նրա մասին, լսում է նրան, մարմինն ավտոմատիկ գեղեցկանում է:

► Քեզ դուր չի գալիս քո մարմինը, հենց դա է առաջացնում խնդիր, քանի որ այդ դեպքում դու աստիճանաբար անտարբեր ես դառնում նրա նկատմամբ և դադարում խնամել:

► Դու ինքդ ես ստեղծում այդ խնդիրը: Մարմինը երբեք խնդիրներ չի ծնում, դրանք ստեղծում է միտքը: Ուղղակի այդպիսին է քո մարմնի մասին քո ուղեղի պատկերացումը: Ուղղակի հրաժարվիր էտալոններից: Սիրիր քո մարմինը. դա քո մարմինն է, դա Արարչի նվերն է քեզ: Մարմինը պետք է ուրախանա, նրա մասին պետք է հոգ տանել:

* * *

Նախևառաջ, պետք է մտածել մարմնի մասին: Մարմինը քո հիմքն է, քո բազան:

Դու մարմին ես: Իհարկե, դու ավելին ես, քան մարմինը, սակայն այդ «ավելին» կգա հետո: Նախևառաջ, դու մարմին ես:

Քեզ ախր սովորեցրել են գնահատել ծաղկի, հասարակ ծաղկի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել ծառի, հասարակ ծառի գեղեցկությունը: Քեզ սովորեցրել են գնահատել քարերի, լեռների, ժայռերի, գետերի գեղեցկությունը, բայց քեզ երբեք չեն սովորեցրել հարգել սեփական մարմինդ, չեն սովորեցրել հիանալ նրանով:

Այն շատ մոտ է, այդ պատճառով հեշտ է նրա մասին մոռանալը:

Սակայն մարմինն ամենագեղեցիկ ֆենոմենն է:

Այս մարմինը քեզ է պատկանում. քեզ նրանով պարգևատրել է Արարիչը:

Օգտագործիր այն, վայելիր այն:

Եթե դու սիրես մարմինդ, այն կսկսի փոփոխվել, քանի որ, եթե մարդը սիրում է իր մարմինը, հոգ է տանում վերջինիս մասին, իսկ հոգատարությունը ներառում է ամեն ինչ: Այդ ժամանակ մարդը չի կեղտոտում այն, ինչով պատահի: Այդ ժամանակ մարդը չի տանջում մարմինը սովից, քանի որ սիրում է այն:

Այդ ժամանակ մարդը սկսում է լսել նրան և նրա ազդանշաններին:

Երբ դու հոգ ես տանում, դու վարժություններ ես կատարում, սնվում ես, քնում ես: Դու խնամում ես մարմինդ, քանի որ դա քո գործիքն է. դու լվանում ես չէ՞ քո մեքենան, անհանգստանում ես ամեն մի թխկոցից, որպեսզի ճիշտ ժամանակին հասկանաս անսարքությունը, ճիշտ չէ՞:

Դու հոգ ես տանում նույնիսկ այն մասին, որ քերծվածք չլինի:

Պետք է հոգ տանես մարմնիդ մասին և ամեն ինչ տեղը կընկնի. մարմինը հիասքանչ է: Այն մի այնպիսի սքանչելի սարքավորում է, այդքան բարդ և միաժամանակ այդքան հրաշալի աշխատող. այն հաջողությամբ աշխատում է յոթանասուն տարի: Քնած ես թե արթուն, գիտակից ես, թե անգիտակից, մարմինդ շարունակում է լռելյայն աշխատել: Այն չարչարվում է նույնիսկ առանց խնամքի, այն շարունակում է ծառայել քեզ: Դու պետք է շնորհակալ լինես:

Փոխիր քո վերաբերմունքը և վեց ամսվա ընթացքում մարմինդ կփոխի իր ձևը:

Դու նկատե՞լ ես, թե ինչպես է սերը վերափոխում կնոջը. նա չքնաղ է դառնում, երբ ինչ-որ մեկը սիրահարվում է իրեն: Կինը կարող էր ուշադրություն չդարձնել իր մարմնին, քանի դեռ նրան չէր սիրահարվել տղամարդը. դրանից հետո նա սկսում է խնամել այն: Կինը ժամերով կանգնում է հայելու առաջ, քանի որ ինչ – որ մեկը սիրում է նրան:

Նույնը կատարվում է մարմնիդ հետ. դու սիրում ես այն և այն սկսում է փոխվել: Նրան սիրում են, նրան խնամում են և նա զգում է, որ իր կարիքն ունեն:

Մարմինը շատ զգայուն մեխանիզմ է, իսկ մարդիկ օգտագործում են այն անխնա և դաժանաբար:

Ուղղակի փոխիր քո վերաբերմունքը և կտեսնես:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Օշո Ռաջնիշ «Մտքեր մարմնի մասին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (06.09.16) | Հեղինակ: grqamol.am W Դիտումներ: 496 | Տեգեր: Ռաջնիշ, մարմնի, «Մտքեր, Օշո, մասին» | - Վարկանիշ -: 0.0/0