RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Կյանքի 7 դաս Կոնֆուցիոսից  203

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Կյանքի 7 դաս Կոնֆուցիոսից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կյանքի 7 դաս Կոնֆուցիոսից


1. Պարզապես շարունակե՛ք շարժվել առաջ։

«Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք ընթանում, մինչ այն պահը, երբ կանգ կառնեք»։

Եթե դուք շարունակեք ընթանալ ճիշտ ուղիով, ապա վերջին հաշվով դուք կհասնեք ձեզ համար ցանկալի վերջնակետին։ Բարդ աշխատանքը պետք է հետևողականորեն կատարվի։ Նա է հաջողության հասնում, ով հավատարիմ է մնում գաղափարներին և անկախ հանգամանքներից՝ շարժվում է դեպի իր նպատակը։

 

2. Ձեր ընկերները մեծ նշանակություն ունեն։

«Երբեք մի՛ ընկերացեք մի մարդու հետ, ով ձեզնից շատ ավելի լավը չէ»։

Ձեր ընկերները ձեր ապագան են։ Դուք շարժվում եք այնտեղ, որտեղ նրանք գտնվում են։ Սա լավ առիթ է փնտրելու այնպիսի ընկերներ, որոնք շարժվում են միևնույն ուղղությամբ։ Այդ պատճառով սրտում կրակ ունեցող մարդկանցո՛վ ձեզ շրջապատեք։

 

3. Լավ բանի համար պետք է վճարել։

«Հեշտ է ատելը, և դժվար է սիրելը։ Սրա վրա են հիմնված  շատ բաներ մեր կյանքում»։

Շատ ավելի հեշտ է վատ բան ստանալը՝ հեշտ է ատելը, հեշտ է բացասաբար տրամադրվելը։ Սերը, ներողամտությունը, մեծահոգությունը մեծ սիրտ, խելք և ջանքեր են պահանջում։

 

4. Նախ ձեր գործիքնե՛րը պատրաստեք։

«Կյանքից սպասումները կախված են եռանդից և աշխատասիրությունից»։

Կոնֆուցիոսն ասել է. «Հաջողությունը կախված է նախնական պատրաստվածությունից, իսկ առանց դրա կհասնեք անհաջողության»։ Ինչով էլ որ կյանքում զբաղվեք, եթե ուզում եք հաջողության հասնել, սկզբում պետք է պատրաստվեք դրան։ Նույնիսկ ամենամեծ անհաջողությունը կարող է մեծացնել հաջողության հասնելու հավանականությունը։

 

5. Ոչ մի վատ բան չկա նրանում, որ դուք սխալվել եք։

Մի՛ մտածեք ձեր սխալների մասին։ Մի՛ անհանգստացեք դատարկ բաների համար։ Սխալ գործելը հանցագործություն չէ։ Թույլ մի՛ տվեք, որ սխալները փչացնեն ձեր օրը։ Թույլ մի՛ տվեք, որ բացասականը զբաղեցնի ձեր միտքը։

 

6. Ճշգրտումնե՛ր արեք։

«Եթե ակնհայտ է, որ նպատակները հասանելի չեն, ոչ թե դրանք ճշգրտեք, այլ ձեր գործողությունները»։

Եթե ձեր նպատակները իրականանալի չեն մոտ ապագայում, ճշգրտե՛ք դրանց հասնելու ձեր ծրագիրը։ Անհաջողությունը որպես հնարավոր տարբերակ մի՛ դիտարկեք. պարզե՛ք հաջողության ձեր առագաստներն ու լողացե՛ք դեպի ձեր նպատակը։

 

7. Դուք կարող եք յուրաքանչյուրից սովորել։

«Եթե ես քայլում եմ երկու այլ մարդկանց հետ, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել իմ ուսուցչի դերում. ես կընդօրինակեմ նրանցից մեկի լավ գծերն ու իմ մեջ կուղղեմ մյուսի բացասական կողմերը»։

Դուք կարող եք և պարտավոր եք դաս քաղել յուրաքանչյուրից, ով էլ նա լինի։ Յուրաքանչյուրի  կյանքը դասերով լեցուն պատմություն է։

Կարդալ Կոնֆուցիոսի այլ ՄՏՔԵՐ:



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կյանքի 7 դաս Կոնֆուցիոսից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 203 | - Վարկանիշ -: 0.0/0