Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)
Կարդա՞լ, թե՞ չկարդալ... մտքեր ընթերցանության մասին  706

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան) 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   

Ընթերցանությունը երևակայությունը խթանելու և նոր աշխարհներ հայտնաբերելու ամենահեշտ միջոցն է:
AdMe.ru-ն որոշել է խոստովանել, որ ընթերցանությունը կախվածության լավագույն տարբերակն է և հորդորում է չմոռանալ քնից առաջ որևէ հետաքրքիր գիրք կարդալ:

Դուք կարծում եք, որ ձեր ցավն ու վիշտը ամենաաննախադեպն է ողջ աշխարհի պատմության մեջ, այնուհետև սկսում եք որևէ գիրք կարդալ:

Դուք կարծում եք, որ հեռուստատեսությունը նպաստում է կրթության զարգացմանը, սակայն ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հեռուստացույց է դիտում, դուք քայլերն ուղղում եք դեպի մյուս սենյակ՝ գիրք կարդալու:

Դուք չեք հավատում գրքերում գրված հրաշքներին, սակայն որևէ լավ գիրք կարդալու ընթացքում հավատում եք, որ ինչ-որ կախարդական բան իսկապես կարող է տեղի ունենալ:

Եթե ցանկանում եք ճանաչել մարդուն, հետևեք, թե ինչ է կարդում և ինչպես:

Ընթերցանությունն ուղեղի համար նույնն է, ինչ վարժությունը՝ մարմնի համար: Գիրքը մարզում է ուղեղը:

Ընթերցանության առեղծվածը. այն կտրում է մեզ իրականությունից և իրականությանը լցնում է իմաստով:

Կարդալ, կարդալ, կարդալ: Պետք չէ միայն մեկ ժանրի կամ հեղինակի գրքեր կարդալ, այլ՝ տարբեր հեղինակների և ժանրերի, որպեսզի կարողանաք զարգացնել ձեր սեփական ոճը:

Ընթերցանությունը կարող է լինել վտանգավոր:

Ընթերցանությունը միակ միջոցն է, երբ մարդը կարող է մտնել մեկ ուրիշի մաշկի, ձայնի և հոգու մեջ:

Եթե հակառակ սեռի որևէ ներկայացուցիչ ձեզ իր տուն է հրավիրել, և պարզվել է, որ նա չունի գրադարան, ի սեր Աստծո, մի քնեք նրա հետ:

Ընթերցանության սովորություն ձեռք բերելով՝ դուք կխուսափեք կյանքի գրեթե բոլոր տառապանքներից:

Ձեր կարդացած ցանկացած գիրք փոխում է ձեզ:

Գիրքը ինքնաթիռ է, գնացք և ճանապարհ: Այն ուղղություն է, երթուղի և տուն:

Դասական գրականությունը երբեք չի կորցնի իր ասելիքի ուժը:

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017