RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Հոգևոր զարգացման 18 օրենքները  401

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Հոգևոր զարգացման 18 օրենքները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



հնդկական գրականությունից. հեղինակ` Ռավի Շանքար (Sri Sri Ravi Shankar)
 
Հոգևոր զարգացման 18 օրենքները
 
* Առաջարկում ենք ընթերցել այս երաժշտական ֆոնի ներքո:
 

1. Վստահություն. առաջին քայլը հոգևոր զարգացման համար ինքդ քեզ վրա վստահ լինելն է: Առանց վստահության հնարավոր չէ հասնել որևէ բանի: Վստահությանը խոչընդոտում են կասկածները: Երբ դուք ազատվեք բոլոր բացասական մտքերից, կզգաք, որ արդեն դրական մի բան է տեղի ունեցել: Երբ ցրվում են կասկածները, միանգամից ի հայտ է գալիս վստահությունը: Որպեսզի կարողանաք օգուտ քաղել վստահությունից, պիտի հասկանաք կասկածների բնույթը:

Եթե դուք հետևեք կասկածներին, կհասկանաք, որ դրանք միշտ վերաբերում են ինչ-որ դրական բանի: Դուք երբեք չեք կասկածում վատ բանի վերաբերյալ: Դա երևի ձեզ հայտնի է սեփական փորձից. դուք կասկածում եք ինչ-որ մեկի ազնվությանը, բայց երբեք կասկածանքի տակ չեք դնում անազնվությունը: Դուք կասկածում եք մարդկանց դրական մտադրություններին, սակայն երբեք կասկածանքի տակ չեք դնում մարդկանց բացասական հակումները: Եթե ինչ-որ մեկը ասում է «Ես քեզ շատ եմ սիրում», դուք պատասխանում եք «Դա ճի՞շտ է»: Բայց եթե ձեզ ասում են «Ես ատում եմ քեզ», դուք երբեք չեք հարցնի «Իսկ դու վստա՞հ ես դրանում":

Դուք պիտի հասկանաք, որ ձեր կասկածները  ոչ այլ ինչ են, քան անվստահություն ինչ-որ լավ բանի և վստահություն վատ բանի նկատմամբ: Հիշեք, եթե կասկածներ ունեք, նշանակում է, որ գործ ունեք ինչ-որ դրական երևույթի հետ: Այստեղ կասկածները հնարավորություն են տալիս ձեզ առաջ գնալու: Պետք չէ մի կողմ նետել կասկածները: Չէ՞ որ ինչքան շատ են կասկածները, այնքան շատ կարող եք դուք (այստեղ խոսքը գործելու մասին է): Տրվեք կասկածներին 100%-ով: Ձեր կասկածները կօգնեն ձեզ: Երբ դուք հաղթահարեք կասկածների սահմանը, անցնեք մյուս կողմ, ձեզ սպասում է արագ հաջողություն:

2.Դադարեք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին.
Սա է հաջորդ քայլը: Հոգևոր ճանապարհորդությունը դեպի ինքներդ Ձեզ տանող ճանապարհորդություն է, իսկ երբ տարված եք ինքնաքննադատմամբ, դուք չեք ցանկանում մոտենալ ինքներդ Ձեզ: Դա ձեզ թվում է անհետաքրքիր: Առանց այս գիտակցական շարժման դեպի ինքներդ ձեզ, դեպի հոգևոր սկիզբը, դուք ինքնաբերաբար կսկսեք շարժվել դեպի նյութականը: Այն հաճույքը, ուրախությունը, որը ստանում եք նյութական աշխարհից, շուտ է ձանձրացնում, իսկ հոգևորից ստացած ուրախությունը բարձրացնում է ձեզ:

Դուք կսկսեք գտնել բացասական հատկություններ ձեր մեջ, բայց անպայման չէ քննադատեք ինքներդ ձեզ դրա համար: Ամեն անգամ, երբ քննադատում եք ձեզ, հետագայում ստիպված եք մյուսներին էլ քննադատել, քանզի հնարավոր չէ անընդհատ քննադատել միայն ինքներդ ձեզ: Դուք կսկսեք փնտրել պատճառներ, որպեսզի մեղադրեք ուրիշներին, դա ատելություն է ծնում: Եվ հակառակը, քննադատելով ուրիշ մարդկանց, դուք պատրաստվում եք քննադատել ինքներդ ձեզ: Մեր շուրջ այնքան շատ են փնովումները, և դա ամբողջ աշխարհում ազդում է մարդկանց գիտակցության նվազմանը …

3. Գովաբանեք ինքներդ Ձեզ և ուրիշներին՝  3-րդ օրենքն է սա:
Հաջորդ քայլը ուրիշներին գովելն է, նրանից հետո, երբ դուք սովորեք չքննադատել նրանց: Գովասանքը բոցավառում է ոգին, իսկ հոգևոր սկզբի ներկայությունը բարձրացնում է ձեզ, ուրիշ մարդկանց և ամբողջ շրջապատը: Երբ դուք գովում եք ձեզ կամ ուրիշին, ձեր մեջ մի տարածություն է ստեղծվում՝ լցված ուրախությամբ:
Եթե դուք ինքներդ կարող եք գովել ձեզ, մյուսների գովքը արդեն պետք չէ: Հաճախ մենք մտածում ենք, որ ինքնագովքը ԷԳՈ-ի դրսևորում է, բայց իրականում Էգոն երբեք չի գովաբանում ինքն իրեն: Այն սպասում է գովաբանություն շրջապատից:

Հասկացեք, այսպես թե այնպես ցանկացած գովք գալիս է Աստվածայինից: Օրինակ, եթե դուք ասում եք, որ գեղեցիկ աչքեր ունեք… իսկ ո՞վ է ստեղծել ձեր աչքերը: Ցանկացած գովք գալիս է Աստվածայինից, ստեղծողից:
Երբ դուք գովում եք, ձեր գիտակցությունը լայնանում է, ինչ-որ բան ձեր մեջ բացվում է: Իսկ քննադատությունը նեղացնում է մարդու գիտակցությունը: Այն պահից ի վեր, երբ հասկանաք, որ հոգևոր զարգացումը, աճը գիտակցության, խելքի լայնացումն է, այլևս ցանկություն չեք ունենա վերադառնալ քննադատությանը: Գովաբանեք դիմացինին անկեղծորեն և հետևեք, թե ինչ է կատարվում ձեր մեջ:

 
Հոգևոր զարգացման 18 օրենքները

4. Անկեղծություն.  սա է 4-րդ օրենքը զարգացման: Ցանկացած գործում անկեղծ եղեք: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ և մի՛ փորձեք խաբել ուրիշներին: Դուք ձե՛ր հոգևոր զարգացման ճանապարհին եք, ոչ թե ուրիշի: Հոգևոր փնտրտուքները անիմաստ են առանց անկեղծության, դուք ոչ մի օգուտ չեք քաղի: Իսկ եթե դա անում եք անկեղծությամբ, ապա հանգստություն, երջանկություն և ուրախություն է պատում ձեզ:

5. Պատասխանատվություն. Հոգևոր ճանապարհին պետք է ոչ թե պատասխանատվությունից փախչել, այլ հնարավորինս շատ վերցնել պատասխանատվություն: Ինչքան շատ պատասխանատվություն վերցնեք ձեզ վրա կյանքի ընթացքում, այնքան շատ կաճեք ձեր հոգևոր զարգացման մեջ: Եթե բողոքեք դժվարություններից, նրանց թիվը միայն կավելանա: Մարդիկ սխալվում են մտածելով, որ հոգևոր օրենքներով ապրել նշանակում է ծանր աշխատանքից փախչել: Հակառակը` հենց հոգևոր զարգացման ճանապարհին պետք է գործել ակտիվ և էֆեկտիվ:

6. Թողեք անցյալը հեռանա. Հոգևոր զարգացման 6-րդ օրենքը անցյալը թողնելու կարողությունն է: Անցյալին նայեք՝ ինչպես երազի, այդպես դուք կկարողանաք վերադառնալ ներկային: Կհասկանաք, որ պետք չէ տանջվել ներկայում գտնվելու համար: Այն պահին, երբ դուք կթողնեք անցյալը գնա, ձեր գիտակցությունը ինքն իրեն կգա ներկա:
Ներկա պահին ոգին կրակոտ է, և մի կայծն էլ բավական է, որպեսզի այն բռնկվի անմար կրակով: Երբ դուք կառչում եք անցյալից, ձեր կրակը դառնում է մոխրի կույտ:
Մնացեք ներկայում և մաքրեք անցյալի մոխիրը:

7. Ընդունում. Դուք պետք է կարողանաք ստեղծել հարմոնիկ (ներդաշնակ) մթնոլորտ ձեր շուրջը: Դուք երևի մտածում եք, որ ձեր շրջապատն է ստեղծում ձեզ, բայց իրականում ինքներդ եք ստեղծում ձեր շրջապատը: Դուք պիտի գիտակցեք՝ ինչ կա, այն կա: Եղածի ընդունումը ունի 2 կողմ: Առաջինը՝ ընդունել ներկա պահը՝ ինչպես անխուսափելի փաստ: Պատահեց այնպես, ինչպես պատահեց: Եթե դուք ուզում եք, որ ամեն ինչ այլ կերպ լինի, հասկացեք, որ միայն հաջորդ պահը կարող եք փոխել: Միայն այն ժամանակ, երբ ընդունեք այն, ինչ կա, ձեզ կպատի հանդարտությունը, և դուք իսկապես կկարողանաք ինչ-որ բան փոխել:

Երկրորդը՝ ընդունել մյուսներին այնպիսին ինչպիսին նրանք կան: Ինչպես էլ նրանք իրենց պահեն, գիտակցեք, որ դա հնարավոր տարբերակներից լավագույնն է, որ նրանք կարող են այս պահին ձեզ ցուցադրել: Վերլուծեք: Փնտրեք հնարավոր պատճառները նրանց պահվածքի: Միաժամանակ պատասխանատվություն վերցրեք ձեր իսկ արածների համար: Այդ դեպքում ընդունումը դառնում է դինամիկ, իսկ ձեր՝ շրջապատը հարմոնիկ:

8. Մահվան անխուսափելիության գիտակցում: 8-րդ օրենքը՝ գիտակցել, որ բոլորս էլ մի օր պիտի մահանանք: Քանզի մեր մեջ կա մի բան, որը երբեք չի մահանա, մենք կարող է չգիտակցենք, որ մի օր պիտի մահանանք: Դրա գիտակցումը կարող է ձեզ բերել ներկա պահ: Այն ձեզ դուրս կբերի ստից, գայթակղությունների սահմանից, որոնք ձեզ հեռու են պահում ներկա պահից: Երբ գալիս է պահը և դուք հասկանում եք, որ մահը անխուսափելի է, ապագան դադարում է լինել ձեզ համար ապաստարան: Դուք այսօրվա գործը վաղվան չեք թողնի ու չեք ապրի ապագայի կեղծ հույսերով, այլ կգործեք հենց հիմա, ներկա պահին:

 
Հոգևոր զարգացման 18 օրենքները

9. Կյանքի փոփոխականություն. 9-րդ օրենքը զարգացման այն ամենի փոփոխականությունն է, ինչ գոյություն ունի ներկա պահին, իրադրության փոփոխականությունը, զգացմունքների և ձեզ շրջապատող մարդկանց փոփոխականությունը: Այս ամենի անկայուն լինելու գիտակցումը մեծացնում է ձեր հոգևոր պոտենցիալը: Դուք կարող եք գործել էլ ավելի ուժեղ էնտուզիազմով (նախաձեռնողականությամբ) և եռանդով: Մենք մտածում ենք, որ գիտակցելով ամեն ինչի անկայունությունը՝ մեր եռանդը կկորցնենք և կընկնենք ապատիայի մեջ: Բայց դա այդպես չէ: Անկայունության ճիշտ ընկալումը հրդեհում է հոգին: Երբ հոգին հրդեհված է, դուք զգում եք վերելք:

10. Վստահություն. Վստահեք վերին և անսահման գիտակցությանը, որը ստեղծել է բոլոր գոյերը՝ սկսած տիեզերական կարգուկանոնից մինչև ատոմների և գեների փոխհարաբերությունը: Ատոմների հասարակ դասավորվածությունը մի նյութից ծաղիկ է ստանում, մյուսից՝ քար, մեկից՝ ոսկի, մյուսից՝ ածուխ:
Դուք պետք է ամեն ինչի մեջ տեսնեք ընդհանուր հիմք, ընդհանուր գիտակցության դրսևորում: Գիտակցեք, որ այս ամենը ապրում է, կենդանի է: Մենք չենք մտածում տիեզերքի մասին, ինչպես մի կենդանի օրգանի: Ամենուրեք միայն նյութեղենն ենք տեսնում, մեր աչքերում միայն նյութական օբյեկտներն են արտացոլվում: Մենք գիտենք, որ տիեզերքում կախարդանք կա, բաց հաճախ այդ ամենին նայում ենք ինչպես ինչ-որ մեռած բանի:

Մաքուր գիտակցությունը, մտքի հիմքը, որի մի մասը կազմում եք դուք և ցանկացած ուրիշ մարդ, կենդանի է: Ահա 10-րդ օրենքը հոգևոր զարգացման՝ հասկանալ, ընդունել, վստահել Վերին գիտակցությանը (Աստծուն), որը ստեղծում և պահպանում է ամեն ինչ այս աշխարհում:

11. Գոյի միասնականությունը. Երբ մարդկային ուղեղը գտնվում է սթրեսի և լարվածության մեջ, սկսում է ամեն ինչ գնահատել, նրան դուր է գալիս սա կամ դուր չի գալիս մյուսը, նա սահմանափակումներ է դնում: Եվ այսպիսով՝ նա կարծես ինքն իրեն առանձնացնում է կյանքի բնական ընթացքից: Կյանքի հունից ընկնելը մենք կոչում ենք առանձնացում, սակայն այս առանձնացումը միայն թվացյալ է: Գոյից առանձնանալ անհնար է: Եթե շրջանից մի հատված պոկվում է, այն արդեն շրջան չէ: Գիտակցեք, որ դուք գոյի մի մասն եք, Բարձրագույն գիտակցության արտահայտումների մասնիկը, որը միացնում է աշխարհաստեղծման հիմքում ընկած, ամեն ինչի հիմքում ընկած ուժերը:

12. Ձեր բնույթը սերն է և հանգիստը: Երբ դուք գիտակցում եք ամբողջությունը գոյի, արդեն կարիք չկա ճիգ գործադրելու, որ սիրեք ուրիշներին: Սերը ձեր բնույթն է: Դուք ինքներդ հենց կաք ՍԵՐ: Ուրիշ ոչինչ, միայն սեր: Գիտակցեք, որ սերը ձեր կողմից կատարվող գործողություն չէ, դա պարտականություն չէ, որը վերցրել եք ձեզ վրա: Գիտակցեք, որ դուք սիրո մեջ գոյություն ունեք, և մնացածն էլ գոյություն ունեն սիրո մեջ:
Իմացեք, որ հանգստությունն էլ է ձեր բնույթը: Ցանկացած տեղ ցանկացած ժամանակ դուք կարող եք նստել և ամեն ինչ թողնել՝ իմանալով, որ ձեր մեջ կա մաքրություն, մաքուր, խորը տարածություն: Այդ ներքին տարածությունը հենց դուք եք: Երբ դուք զգում եք դա, դուք կոնտակտի մեջ եք գտնվում ձեր հոգևոր պոտենցիալի հետ:
«Ես եկել եմ հանգստությունից, Ես կա՛մ հանգստություն: Ես կվերադառնամ հանգստությանը:  Հանգստությունը իմ բնույթն է ու իմ նպատակն է: Ես հանգստություն եմ, ես տարածություն եմ, ես սեր եմ»: Այս ներքին պնդումը  կամ փորձը դարձնում է ձեզ փնտրող:

 
Հոգևոր զարգացման 18 օրենքները

13. Հավասարակշռվածություն. 13-րդ խորհուրդն է լինել հավասարակշռված ակտիվության և հանգստի, արտաքին աշխարհի հաճույքների և ինքդ  քեզ վերադարձի, լռության ու խոսքերի միջև:  Եթե լռություն պահպանեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում, դա չի նշանակի, թե հոգևոր կյանքով եք ապրում: Ձեզ տրված է խոսելու ունակությունը: Ձեզ տրված են տաղանդներ, ընդունակություններ: Ճիշտ օգտագործեք այն, ինչով օժտվել եք, և մեդիտացիաների ու ինքնաուսումնասիրության միջոցով հասեք հավասարակշիռ վիճակի:


14. Ինքնագիտակցում. սա է հաջորդ խորհուրդը: Սկսե՛ք ձեր մարմնի զգացողությունների գիտակցումից՝ ձեր հագուստի տակ, ձեր մկանների և նյարդերի, ձեր մաշկի տակ, իսկ հետո նաև ոսկորների: Անուշադիր մի՛ եղեք կյանքի նկատմամբ, ինչպես կենդանին, որը միայն ուտում, խմում և քնում է: Հետևեք ցանկացած զգացողության: Այստեղ շատ կարևոր է գիտակցության սուր լինելը: Գիտակցելով ձեր մարմինը՝ դուք կմոտենաք ձեր ոգու գիտակցմանը, որը առանձնացված է մարմնից:

15. Անկողմնակալություն և հասունություն:
Սուր գիտակցությունը միայն հասունության հետ է գալիս կամ այլ կերպ՝ անկողմնակալության: Հասունությունը և անկողմնակալությունը միասին են գալիս: Անկողմնակալությունը հաճախ հասկացվում է սխալ, ասենք՝ ինչպես թառամած և բթացած ուղեղի վիճակ կամ վատ հոգևոր վիճակ: Հաճախ այդ բառին անտարբերության կամ մեկուսացվածության երանգ են հաղորդում: Բայց դա այդպես չէ: Անկողմնակալության ժամանակ դուք գործում եք գիտակցորեն, դուք շփվում եք ինքներդ ձեզ հետ: Հասունությունը անհանգստություն չի պարունակում: Հասունությունը միայն թագավորական վսեմություն ունի իր մեջ, ազատություն, հասկացողություն, գաղտնիք:

16. Գեղեցիկի գիտակցում. 16-րդ խորհուրդը աշխարհաստեղծման գեղեցկության գիտակցումն է, ամեն մարդու միջի գեղեցիկի գիտակցումը, ձեր միջի գեղեցիկի գիտակցումը, գիտակցումը, որ գեղեցկությունը ոգու բնույթն է: Ուղեղը վազում է գեղեցիկի հետևից, գնահատում է գեղեցիկը, բայց կա տարբերություն գեղեցիկը հասկանալու և նրան տիրանալու ցանկության մեջ: Ձգտելով տիրանալ գեղեցիկին՝ մենք կորցնում ենք մեր անկողմնակալությունը:
Իմացե՛ք, որ միայն հոգևորն ունի գեղեցկություն: Ինչի մեջ, որ դուք տեսնում եք գեղեցկություն, իմացեք, որ այնտեղ հոգևոր սկիզբ կա դրված: Եթե ինչ-որ մեկը գեղեցիկ է, ապա միայն այն պատճառով, որ նրա մեջ հոգի կա: Մահացած մարմինը երբեք գեղեցիկ չի լինում: Գեղեցկությունը համարելով հոգևոր և ոչ նյութական, դուք կանգնում եք հոգևոր զարգացման երկար ուղու վրա:

 
Հոգևոր զարգացման 18 օրենքները

17. Երկրպագում և պատվում: Գեղեցիկի գիտակցումը բերում է նրա երկրպագման: Դուք երկրպագում եք, խենթանում եք գեղեցկության համար:
Երկրպագի՛ր ամեն ինչ այս աշխարհում: Երկրպագումը ավելին է, քան զգացմունքային արձագանքը, դա տրամադրվածություն է: Այսպիսի տրամադրվածությունը խոսում է կյանքի հավասարակշիռ հասկացության մասին: Երբ ուղեղում կա և՛ հարգանք, և՛ սեր, գալիս է պատվումը: Երբ կա պատվումը, ուղեղը 100 տոկոս գտնվում է ներկա պահի մեջ, և գալիս է սուրբ երերումը: Դուք չեք կարող չսիրել ինչ-որ բան՝ միաժամանակ իմանալով, որ այն սուրբ է և չեք կարող զգալ սեր ու չհամարել, որ այն սուրբ է:

18. Կյանքը հավերժ է. ահա և վերջին հոգևոր խորհուրդը: Սա ամբողջովին հակասում է այն մտքին, որ կյանքը հավերժ չէ, որ աշխարհում ամեն ինչ անցողիկ է: Իսկ հիմա մենք ասում ենք, որ կյանքը հավերժ է, և նրա հետ ոչինչ չի կարող պատահել: Ճշմարտությունը միշտ էլ հակասական է:


Sri Sri Ravi Shankar
 
Հոգևոր զարգացման 18 օրենքները

Վերհիշենք

Վստահություն
Դադարե՛ք քննադատել ինքներդ ձեզ և ուրիշներին
Գովաբանե՛ք ինքներդ ձեզ և ուրիշներին
Անկեղծություն
Պատասխանատվություն
Թողե՛ք անցյալը հեռանա
Ընդունում
Մահվան անխուսափելիության գիտակցում
Կյանքի փոփոխականություն
Վստահություն Բարձրյալին
Գոյի միասնականությունը
Ձեր բնույթը սերն է և հանգիստը
Հավասարակշռվածություն
Ինքնագիտակցում
Անկողմնակալություն և հասունություն
Գեղեցիկի գիտակցում
Երկրպագում և պատվում
Կյանքը հավերժ է

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հոգևոր զարգացման 18 օրենքները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 401 | - Վարկանիշ -: 0.0/0