RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ. Պաուլո Կոելիո  308

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ. Պաուլո Կոելիո

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ. Պաուլո Կոելիո

 

Առակներ

Նայել արևին

Աշակերտն եկավ ուսուցչի մոտ և այսպես ասաց.- Արդեն շատ տարիներ ես լուսավորում եմ փնտրում: Հիմա զգում եմ, որ ընդհուպ մոտեցել եմ նրան: Ուզում եմ իմանալ՝ որը պետք է լինի հաջորդ քայլս:

- Իսկ ինչպե՞ս ես դու ապրուստ վաստակում,- հարցրեց ուսուցիչը:
- Դեռ վաստակել չեմ սովորել. ինձ հայրս ու մայրս են պահում: Բայց այդ բնավ էլ կարևոր չէ:
- Հարցնում ես՝ որը պետք է լինի հաջորդ քա՞յլդ. կես րոպե անթարթ նայիր արևին,- ասաց ուսուցիչը:
Աշակերտն այսպես էլ արեց:
Երբ կես րոպեն անցավ, ուսուցիչը խնդրեց նկարագրել այն ամենը, ինչ տեսավ իր շուրջը:
- Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ:
- Մարդը, որը միայն լույս է փնտրում և իր պարտականություններն այլոց վրա է դնում, երբեք չի լուսավորվի:

 

Սրբազան կերակուր

Մի օր` առավոտյան, ուսուցիչն ու աշակերտը քայլում էին դաշտով: Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է հարկավոր մաքրության հասնելու համար: Ճիշտ է, ուսուցիչը միշտ ասում էր, որ յուրաքանչյուր ուտեստ սրբազան է, բայց աշակերտը դրան չէր հավատում:

- Պետք է, որ լինի մի առանձնահատուկ կերակուր, որը մեզ ավելի կմոտեցնի Աստծուն:
Լավ, հնարավոր է` դու ճիշտ ես: Ասենք, այ, այնտեղ աճող սնկերը,- ասաց ուսուցիչը:
Աշակերտը հուզվեց` մտածելով, որ սնկերն իրեն մաքրություն և լուսավորում կտան: Բայց երբ կռացավ, որ քաղի դրանցից մեկը, գոռաց.
- Սրանք թունավոր են, եթե ես ուտեմ սրանցից նույնիսկ մեկը, կմահանամ:
- Այդ դեպքում ես չգիտեմ այնպիսի կերակրատեսակ, որը քեզ այդքան շուտ կկարողանա Աստծո մոտ տանել:
Պարզապես նայիր
Աշակերտն ասաց ուսուցին.
-Համարյա ողջ օրը ես մտածել եմ այնպիսի բաների մասին, որոնց մասին չարժեր մտածել, ցանկացել եմ բաներ, որոնք չարժեր ցանկանալ, կառուցել եմ ծրագրեր, որոնցից ճիշտ կլիներ նախապես հրաժարվել:
Եվ ուսուցիչն առաջարկեց նրան զբոսնել հարակից այգում: Ճանապարհին ինչ-որ բույս մատնանշելով` հարցրեց, թե աշակերտը գիտի, թե ինչ բույս է.
- Բելադոնա կոչվող թունավոր բույսն է,- պատասխանեց աշակերը,- այս բույսի տերևները չի կարելի օգտագործել կերակուրի մեջ, քանի որ կարելի է թունավորվել և մահանալ:
- Բայց նրա տերևներին նայելը բոլորովին անվնաս է,- ասաց ուսուցիչը,- այդպես էլ վատ, ստոր մտքերը բոլորովին անվնաս են, եթե թույլ չտաս դրանց իրականանալ:


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ. Պաուլո Կոելիո  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 308 | - Վարկանիշ -: 0.0/0
loading...