RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Բալտասար Գրասիան. «Խելամտության արվեստը» (մաս 1-ին)  255

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Բալտասար Գրասիան. «Խելամտության արվեստը» (մաս 1-ին)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բալդասար Գրասիան. «Խելամտության արվեստը» (մաս 1-ին)
 

1. Ամեն ինչ հասել է արդեն իր հասունությանը, առավել ևս՝ ձեռք բերել անհատականություն: Հիմա մեկ իմաստունից պահանջվում է ավելին, քան հնում կպահանջվեր յոթից, և մեկ մարդու հետ հարաբերվելիս ներկայիս ժամանակաշրջանում  հարկավոր  է  ավելի մեծ արվեստ, քան երբևէ անհրաժեշտ էր մի ամբողջ ժողովրդի հետ հարաբերվելու համար:


2.  Նատուրա  և կուլտուրա  (բնություն և մշակույթ): Երկու հիմնասյուները, որոնց վրա բազմում են բոլոր արժանիքները: Մեկն առանց մյուսի թերի է: Կրթությունը դեռ ամենը չէ, հարկ է և օժտվածություն: Տգետի դժբախտությունն այն է, որ նա սխալվում Է կյանքում իր կոչման, զբաղմունքի ընտրության, հարազատ երկրում և ընկերների շրջանում ունեցած իր դերի հարցում:


3. Գործել ծածուկ: Անակնկալությունը հաջողության գրավականն է: Բացահայտ խաղի մեջ ոչ մի օգուտ չկա: Մտադրություններդ չհրապարակելով՝ հետաքրքրություն կհարուցես, հատկապես այն դեպքում, երբ դիրքիդ բարձրությունը ենթադրում է համընդհանուր սպասելիքներ, մտահղացումները գաղտնիության քողով շրջապատում և հենց այդ խորհրդավորությամբ իսկ ակնածանք ներշնչում:
Անգամ երբ ուզում ես հասկացված լինել, խուսափի՛ր բացահայտությունից ու թույլ մի՛ տուր ամեն մեկին առանց խտրության ներթափանցել հոգիդ: Լռին զսպվածությունը խելամտության սրբարանն է:
Հրապարակել մտահղացումը նույնն է, թե կորստի դատապարտել այն: Այդ դեպքում վաղօրոք կգտնեն դրա թերի կողմերը, իսկ թե անհաջողության մատնվի, կրկնակի փորձանք կբերի:
Սյսպիսով՝ գործողություններիդ մեջ ընդօրինակիր աստվածայինին, որպեսզի միշտ լարված ուշադրություն գրավես դեպի անձդ:


4. Իմաստություն և քաջություն. մեծության հիմքը: Անմահները պարգևում են անմահություն: Ինչքան մարդը գիտի, այնքան մարդ է: Գիտեցողն ամենակարող է: Տգետի համար աշխարհը խավար է: Խելք և ուժ, աչքեր և ձեռքեր: Առանց համարձակության խելքն ամուլ է:

 

Բալդասար Գրասիան. «Խելամտության արվեստը» (մաս 1-ին)


5. Թող կարիքդ զգան: Ավելի լավ է քեզնից խնդրեն, քան շնորհակալ լինեն: Հիմնվել նենգ երախտագիտության վրա նշանակում է հուսաթափել վեհ ակնկալիքները. ինչքան երկրորդը վաղամոռաց է, այնքան առաջինը՝ հիշվող: «Կախյալ» մարդիկ ավելի ձեռնտու են, քան նրբակիրթները: Ծարավը հագեցնելով՝ երես կթեքեն ադբյուրից: Ինչպես քամած նարինջ՝ շքեղ սպասքից գարշահոտ ճահիճը կշպրտեն: Վերջ կարիքին, վերջ և մտերմությանը, իսկ դրա հետ' ծառայությանը:
Թող սա լինի քո առաջին կենսական սկզբունքը. Ամրապնդի՛ր մարդկանց կարիքը դեպի անձդ, մի՛ բավարարիր այն ամբողջությամբ, թող քո կարիքը մշտապես զգան:
Բայց չարժե նաև չափազանց գաղտնակյացությամբ մոլորության մեջ գցել, առավել ևս՝ մերձավորին չարիք պատճառել հանուն սեփական բարեկեցության:


6. Մարդու հասունությունը. Հասուն չեն ծնվում, բայց օր առ օր կատարելագործելով սեփական անհատականությունը, հմտանալով ընտրած գործի մեջ' հասնում են առավելագույն հասունության, արժանիքների լիարժեքության: Դա արտահայտվում է և՛ անօրինակ ճաշակի ու սուր մտքի, և՛ դատողությունների խորության ու նպատակների հստակության մեջ:
Ոմանց այդպես էլ չի հաջողվում հասնել կայացածության, նրանց մոտ միշտ ինչ-որ բան թերի է: Ոմանք էլ իրենց կայացած են գտնում ուշ:

Կատարյալ մարդը իմաստուն է խոսքում, խելամիտ՝ գործում և միշտ՝ հաճելի դատող մարդկանց համար, ովքեր ծարավի են շփման նրա հետ:


7. Խուսափել հաղթանակներից գերադասների հանդեպ. Հաղթել նշանակում Է հարուցել տհաճություն: Իսկ սեփական տիրոջը հաղթելն անխելամիտ է, բացի այդ վտանգավոր:
Որևէ մեկի գերազանցությունը ատելի զգացում է' մանավանդ ազնվատոհմիկ մարդկանց համար: Առավելություններդ ջանալու դեպքում կարող ես թաքցնել այնպես, ինչպես գեղեցկությունն են թաքցնում համեստ հանդերձանքի միջոցով:
Շատերը' հատկապես ուժեղներն այս աշխարհի, աներկբայորեն կհամաձայնեն, որ ուրիշներին զիջում են հաջողակության, մնացած շնորհների, բայց ոչ խելքի մեջ:

Թարգմանությունը՝ Հայկ Բլբուլյանի:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բալտասար Գրասիան. «Խելամտության արվեստը» (մաս 1-ին)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 255 | - Վարկանիշ -: 0.0/0