RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին  841

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

Ավետարան ըստ Հովհաննեսի
«Նոր պատվիրան եմ ձեզ տալիս՝ սիրեցե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեցեք իրար»։ (գլուխ 13, 34)

«Ով իմ պատվիրաններն ունի և պահում է դրանք, նա է ինձ սիրում, և ինձ սիրողն իմ Հորից կսիրվի: Եվ ես կսիրեմ նրան ու ինձ կհայտնեմ նրան»։ (գլուխ 14, 21)

«Ինչպես Հայրն Ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, մնացե՛ք իմ սիրո մեջ։ Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես որ ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ։ Սրանք ասացի ձեզ, որ իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան եթե մեկն իր կյանքը դնում է իր բարեկամների համար»։ (գլուխ 15, 9-13)

Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին թուղթը
«Աստված լույս է. քայլենք լույսի մեջ»։
«Աստված Սեր է»։
«Սիրելինե՛ր, սիրե՛նք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է»։ (գլուխ 4, 7-8)

«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ և նրա սերը մեր մեջ կատարյալ է»։ (գլուխ 4,12)

«Աստված սեր է, և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ»։ (գլուխ 4, 16)

«Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա սիրում է նաև իր եղբորը»։ (գլուխ 4, 20– 21)

Ավետարան ըստ Ղուկասի
«Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրանա իր անձը և իր խաչը մշտապես վերցնի ու գա իմ ետևից, որովհետև, ով որ կամենա իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ տուժի... » (գլուխ 9, 23-25)

Ավետարան ըստ Մատթեոսի
«Լսել եք արդարև, թե ինչ ասվեց. «Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությու՛ն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ Երկնքում է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա։ Եթե սիրեք նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ հեթանոսներն էլ նույնն են անում։ Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում, չէ՞ որ հեթանոսներն ու մեղավորները նույնն են անում։ Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։ (գլուխ 5, 43-48)

Պողոս առաքյալի աոաջին թուղթը կորնթացիներին

ՍԻՐՈ ՕՐՀՆԵՐԳ

 
Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

«Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ՝ կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ՝ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ՝ ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ՝ ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում...
Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը՝ սերն է»։ (գլուխ 13, 1-8,13)

«Սիրիր, մնացածն ինքնըստինքյան կկատարվի»։

Ռամակրիշնա

«Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել՝ սեր։ Սիրել բոլորին։ Հասկացա, որ ուրիշը՝ ես եմ։ Եվ սիրել նրան։ Եթե դա կա քո մեջ, ապա բանականությունը կարող է հուշել Ճշմարտությունը։ Եվ ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը...»:

«Ինչքա՜ն անմիտ եք դուք՝ կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը։ Թեոդատան ուներ նաև այն գեղեցկությունը, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ»։

«Վախը հաղթում է այն մարդկանց, ովքեր սիրում են իրենց կամ մարմինը, կամ հարստությունը, կամ մեծարանքը»։

«Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին»։

«Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...»:

«Այն ո՞ր մարդն է, որը լինելով բավականությունների ստրուկ, չի այլանդակում իր մարմինն ու հոգին»։

«Անչափավորությունը մարդուն գցում է կրքերի ստրկության մեջ»։

«Ամուսնացի՛ր՝ ինչ էլ որ լինի։ Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա»։
Սոկրատես

 
Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

«Աշխատելով ուրիշների երջանկության համար՝ մենք գտնում ենք մեր սեփականը»։

«Իրենց դժբախտությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես, բայց միայն ոչ իրենք իրենց»։
Կամպանելա

«Երբ մոռանա աշխարհն «իմն» ու «քոնը» օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ՝ դրախտ կդառնա կեցությունը...»:
Արիստոտել

«Չի սիրում նա՝ ով չի սիրում մշտապես»։

«Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին»։
Նիցշե

«Սիրել նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչընդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում»։
Բեդել

«Սերը մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է»։
Բյուս Ռաբյուտեն

«Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար՝ քամին, թույլը մարում է, ուժեղը՝ բորբոքվում»։
Գրասսե

«Սիրել նշանակում է դադարել համեմատել»։
Թելման

«Սերը նույն ուրախությունն է, նա, ինչպես արևի ճառագայթը, լուսավորում է ապրողին բոլոր տառապանքների, դառնությունների, անհաջողությունների ու հոգսերի միջով»։

«Սերը նույն բարությունն է, նույն ներքին լույսը, որ ողողում է մարդուն ու պարգևում նրան անսպառ ջերմություն»։
Լակորդեր

«Սիրել նշանակում է ապրել սրտով»։
Է. Ֆրոմ

«Սիրել նշանակում է տալ և ոչ թե վերցնել»։
Կաստիլիոնե

«Ով ուժգին է սիրում՝ քիչ է խոսում»։
Հայնե

«Սերը դա բոլոր կրքերից վսեմագույնն ու ամենահաղթականն է»։
Ջոն Հեյվուդ

«Սիրում ես ինձ՝ սիրիր և իմ շանը»։
Վ. Հյուգո

 
Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

«Սիրել նշանակում է գործել»։
Մոլիեր

«Սերը մեծագույն ուսուցիչ է»։
Մորուա

«Սերը իմացության բանալին է»։
Լ. Ֆոյերբախ

«Սերն ընդունակ է ստորը ներելու և արատներն արիության վերափոխելու... »:

«Սերն ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ՝ նրա պատժից բարձր, ոչ երջանկություն՝ նրան ծառայելու հաճույքից բարձր»։

«Սրատես է միայն սիրտը, ամենից գլխավորն աչքերով չես տեսնի»։
Սենտ-Էքզուպերի
 

«Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու համար»։
Տուրնիե

«Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից՝ որոնք լռում են»։
Լյու Ուոլես

«Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ»։
Օվիդիոս

«Մի՞թե սիրում են օգուտի մասին խորհրդածելով։ 0՜, ոչ»։
Զանդերս

«Խանդն ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն»։
Դյումա որդի

«Խանդն արվեստ է չարիք պատճառելու ավելի շատ ինքն իրեն, քան ուրիշներին»։
Վ. Ֆրանկլ

«Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ կամ չափազանց ուշ»։
Բ. Պասկալ

«Այն մարդու համար, որը միայն իրեն է սիրում, ամենաանտանելին ինքն իր հետ միայնակ մնալն է»։

«Սա իմ շունն է, սա իմ տեղն է արևի ներքո»։ Ահա ամեն տեսակի զավթումների սկիզբն ու պատկերն ամբողջ աշխարհում»։

«Սիրտն ունի իր բանականությունը, որը հայտնի չէ մեր բանականությանը»։

«Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է»։

«Մտքի հստակությունն իր ետևից բերում է կրքի հստակություն, այդ պատճառով խորունկ ու հստակ խելքով օժտված մարդն ընդունակ է ջերմորեն սիրելու և միշտ իրեն հաշիվ է տալիս, թե ինչն է սիրում»։

«Մենք ծնվում ենք սրտում ներդրված սիրով... մենք սիրում ենք միշտ և անգամ եթե մեզ թվում է, մենք քամահրում ենք սերը, այն թաքնված է մնում մեր սրտի խորքում։ Մենք առանց սիրո մեկ րոպե անգամ չենք կարող ապրել»։
Գյոթե

 
Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին

«Բնության պսակը սերն է»։

«Բնությունը հավերժական կյանքն է, լինելությունն ու շարժումը»։

«Չնայած իրենց թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո»։

«Առանց հոգու և բարձր նպատակների մեզ համար սրտից սիրտ տանող ուղի չկա»։

«Ով իր մասին շատ մեծ կարծիք չունի, նա ավելի լավն է, քան ինքը կարծում է»։

«Սիրո սափորից մի քանի ումպերով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները»։

«Իսկ մի՞թե սերը ինչ-որ ընդհանուր բան ունի խելքի հետ»։

«Սիրած կնոջ կերպարը չի կարող ծերանալ, քանզի յուրաքանչյուր ակնթարթը նրա ծննդյան ժամն է»։

«Անաղարտ պատանեկության առաջին սերը միշտ ուղղված է դեպի վսեմը։ Բնությունն ասես ցանկանում է, որպեսզի մի սեռը մյուսի մեջ զզայնորեն ընկալի բարին ու գեղեցիկը»։

«Տղամարդու ընտրած հարսնացուով հեշտ է դատել, թե նա ինչպիսին է, և արդյո՞ք գիտի իր արժեքը»։
Ջ. Ռեսկին

«Բարի գործը չի կարող արվել ատելությունից, առավել ևս շահամոլությունից։ Այն արվում է միայն սիրուց»։
Երուխան

«Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենաբացահայտ ու խորունկ ատելությունները»։
Վոլտեր

«Նախանձը՝ թույն է սրտի համար»։
Ռոլան

«Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է»։
Հանս Սելյե

«Ձեր արժեքը որոշվում է մերձավորի սիրուն արժանանալու ձեր կարողությամբ»։
Տիլյե

«Սիրված լինելը՝ ավելին է, քան հարուստ լինելը, քանի որ սիրված լինել՝ նշանակում է երջանիկ լինել»։
Աուերբախ

«Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է»։

«Որքան զվարճալի է մարդ արարածը, երբ նա հագնում է բաճկոն ու տաբատ, իսկ խելքը թողնում է տանը»։
Հարֆիլդ

«Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները»։
Վալերիոս Սիմոս

«Ոչ ոք այնպիսի խորհուրդներ չպետք է տա ուրիշներին, որոնց ինքը չի հետևում»։
Լաֆոնտեն

«Հետևեք իմ գործերին, ոչ թե խոսքերին»։
Սոկրատես

«Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրե՛ն տեղաշարժի»։

«Ճանաչիր ինքդ քեզ և դու կճանաչես Տիեզերքն ու Աստվածներին»:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աստվածաշնչյան (և այլ) մտքեր սիրո մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 841 | - Վարկանիշ -: 0.0/0