Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)
Ապրելու արվեստ. ԱՅՍՕՐ...  381

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան) 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   

 
Ապրելու արվեստ. ԱՅՍՕՐ...

1. Դու այսօր կապրես այնպես, ասես քո վերջին օրն է: Այն իրոք վերջինն է, որովհետև հետո էլ երբեք չի կրկնվի:

2. Դու, վստահ ես, որ այսօր երջանիկ կզգաս և կկարողանաս քո զգացողությունները կիսել ուրիշների հետ:

3. Այսօր դու տոն կպարգևես քո մարմնին, կհետևես արտաքինիդ, կհարդարես մազերդ, կօգտագործես ամենալավ օծանելիքն ու մնացած քսուքները, դուրս կգաս մաքուր օդում զբոսնելու:

4. Այսօր դու անպայման քեզ համար օգտակար որևէ նոր բան կկարդաս, օգտակար հոգուդ և սրտիդ համար:

5. Այսօր կվերլուծես բոլոր քո թերությունները, որոնք բացասական վիճակի են հասցրել: Պատճառը նախևառաջ քո մեջ կփնտրես և կաշխատես վերացնել: Դու մյուսներին չես քննադատի ու դատապարտի, քանի որ ինքդ կատարելություն չես:

6. Այսօր դու քեզ կստիպես միայն լավ արարքներ կատարել, որոնք քեզ կշեղեն քո վատ սովորույթներից, որոնց պատճառով հիմա տառապում ես:

7. Այսօր դու կփորձես ընդմիշտ հրաժեշտ տալ քո հոգսին, կփորձես պարզապես մոռանալ այն: Դուրս վռնդել քեզնից ու գիտակցությանդ մեջ դռները նրա ետևից փակել:

8. Այսօր դու կկազմես քո օրվա գրավոր պլանը և կառաջնորդվես նրանով: Օրվա վերջում արդյունքներն ի մի կբերես` ինչը հաջողվեց և ինչը` ոչ, և ամենակարևորը` ինչու: Այս գրառումները կարգապահություն կհաղորդեն և կօգնեն լավ տիրապետել ինքս քեզ:

9. Այսօր դու մեկ ժամ կտրամադրես պասսիվ հանգստի, մեկ ժամ ոչինչ չես անի և ոչ մի բանի մասին չես մտածի: Դա ուժ և էներգիայի պաշար կտա` ինքդ քեզ և քո խնդիրների վրա աշխատելու:

10. Այսօր դու ոչնչից չես վախենա: Քո բոլոր դժբախտությունները վախից են: Վախի բացակայությունը կօգնի, որ այս իսկ վայրկյանից երջանիկ լինես: Դու որոշեցիր ու դարձար երջանիկ: Վստահ ես, որ այն մարդիկ, ում սիրում ես, նրանք էլ քեզ են սիրում:

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog