RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իմաստություն (ընթերցարան)

10 պարզ մտքեր, որոնք կստիպեն նորովի վերաբերվել կյանքին  229

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իմաստություն (ընթերցարան),   


10 պարզ մտքեր, որոնք կստիպեն նորովի վերաբերվել կյանքին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


10 պարզ մտքեր, որոնք կստիպեն նորովի վերաբերվել կյանքին

 

Այսօր կարող է հիանալի օր լինել, եթե դու ինքդ նպաստես դրան:

 

Ինչու՞ ենք մենք հաճախ անօգնական զգում: Մենք ինքերս ենք համոզել մեզ, որ անօգնական ենք: Մենք ակնկալում ենք, որ ինչ-որ մեկն անվերադարձ ու անվճար ինչ-որ բան կտա մեզ, սակայն անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Ուստի եթե ինչ-որ բան ուզում ենք, պետք է ձգտենք սեփական ուժերով հասնել դրան: Եթե ցանկանում ես, որ օրդ հաճելի ու արդյունավետ լինի, ինքդ պետք է այդպիսին դարձնես այն:

 


Դու իշխանություն ունես շատ բաների վրա:

 

Այո՛, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ կյանքում կան շատ բաներ, որոնց վրա մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել, սակայն թույլ մի՛ տուր, որպեսզի անզորության զգացումը համակի քեզ: Դու ինքդ ես կյանքդ դարձրել այնպիսին, ինչպիսին կա: Մեր կյանքի ուղին ոչ միայն վերին ուժերի, այլև մեր կայացրած որոշումների արդյունքում է ընթանում այս կամ այն կերպ: Մենք երբեմն հուսահատվում ենք ու ասում, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, սակայն իրականում այս պնդումները թյուր են: Դրանք սոսկ արդարացումներ են, որոշ դեպքերում էլ՝ անգործության մատնվելու պատրվակ:

 


Չափից ավելի մի՛ կարևորիր ուրիշների կարծիքը:  

 

Մենք չափից ավելի շատ ենք մտածում, թե արդյոք մեր այս կամ այն քայլը հավանության կարժանանա ուրիշների կողմից: Չարժե ամեն ինչ զոհաբերել ինչ-որ մեկի հավանությանն արժանանալու համար: Դու ես քո կյանքի տերը, ուստի քո երջանկության բանալին կամովին մի՛ դիր ուրիշի գրպանը:  Սովորիր «ոչ» ասել մարդկանց՝ հրաժարվելով կատարել այնպիսի քայլեր, որոնք ոչ մի օգուտ ու ոչ մի բավականություն չեն տալիս քեզ:

 


Մի՛ բողոքիր ինչ-որ բանից, եթե չես կարող այլընտրանք առաջարկել:

 

Մի՛ փնթփնթա ամեն ինչից: Ինքնանպատակ դժգոհություններն ու բողոքները չեն օգնի քեզ ազատվել խնդիրներից: Եթե քեզ դուր չի գալիս ներկայիս իրավիճակը, փորձիր փոխել այն: Եթե շարունակ փնթփնթաս և բացասական տրամադրությունդ փաթաթես այլոց վզին, ոչ ոք չի ցանկանա շփվել քեզ հետ: Ցանկացած իրավիճակում փորձիր լուսավոր կետեր գտնել:

 


Ինքնուրույն պետք է հասնես հաջողության:

 

Մենք բոլորս էլ ցանկանում ենք հաջողության հասնել, սակայն պետք է հիշենք, որ հաջողությունը միանգամյա նվաճում չէ: Հաջողության հասնելու համար պետք է պայքարել այն բոլոր ձախորդությունների դեմ, որոնց հետ մենք բախվում ենք կյանքի ընթացքում:

 


Այն, որ դու չես հանձնվում, արդեն իսկ հաջողություն է:

 

Հազիվ թե դու գիտակցես այս պարզ ճշմարտությունը այն ժամանակ, երբ դեռ մխրճված ես անլուծելի թվացող խնդիրների կույտի մեջ: Այնուամենայնիվ, եթե դու քո մեջ այդ խնդիրների լուծման համար պայքարելու ուժ ես գտնում,  արդեն իսկ հաջողակ մարդ ես: Հաջողակ ես, որովհետև չես նահանջում, ձեռքերդ ծալած չես նստում, որովհետև խնդիրների լուծմանն ուղղված ջանքերիդ համար վաղ թե ուշ վարձատրվելու ես: Կարևորն այն է, որ չհանձնվես:

 


Անգամ ամենադժվար իրավիճակում փորձի՛ր չկորցնել մարդկային նկարագիրդ:

 

Մարդիկ կարող են ինչ-որ անկապ բաներ դուրս տալ, ավիաընկերությունը կարող է կորցնել քո ճամպրուկները, տաքսիստը կարող է մի քանի հարյուր դրամ աշխատելու համար երկար ճանապարհով տեղ հասցնել քեզ: Կարևորն այն է, թե դու ինչպես կարձագանքես այդ ամենին: Առաջին արձագանքդ հավանաբար զայրույթն ու չարությունը կլինի, սակայն արժե՞ արդյոք չարանալ աշխարհի վրա մի երկու անզգույշ խոսքի կամ մի երկու հարյուր դրամի կամ թեկուզ ուղեբեռի կորստի համար: Զայրույթով ու չարությամբ նմանատիպ իրավիճակներում ոչնչի չես հասնի: Կորածն արդեն կորած է՝ լինի իր, փող, թե ժամանակ: Բարի եղիր մարդկանց նկատմամբ: Եթե անգամ քեզ հետ անարդար կամ անփույթ են վարվել, տաք գլխով որոշումներ մի՛ կայացրու:

Հասկացրու, որ դու «հարիֆ» չես, որ քո հանդեպ գործած յուրաքանչյուր սխալ կարող է բացասական հետևանքներ ունենալ, սակայն մի՛ շտապիր խիստ պատժամիջոց ընտրել: Մարդկանց հնարավորություն տուր ուղղել իրենց սխալը կամ դրդիր նրանց առնվազն ընդունել այն, սակայն ոչ կոշտ միջոցներով, որոնց համար գուցե ինքդ էլ հետագայում զղջաս:

 


Հեռո՛ւ մնա էներգետիկ վամպիրներից:

 

Երբեմն մենք մեր սիրտը բացում ենք այնպիսի մարդկանց առջև, որոնք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց տեսակով էներգետիկ վամպիրներ են: Ցավոք սրտի, մենք հաճախ ենք ստիպված լինում շփվել նրանց հետ: Նրանք կարող են լինել մեր գործընկերները, բարեկամները կամ ընկերները: Խուսափի՛ր  նրանց հետ շփումից: Զտի՛ր քո շրջապատն այդպիսի մարդկանցից և թույլ մի՛ տուր, որպեսզի նրանք թունավորեն կյանքդ:

 

Եթե չգնահատես ունեցածդ, կարող ես զրկվել դրանից:

 

Գնահատիր քո ունեցածը: Մենք հաճախ ըստ արժանվույն չենք գնահատում այն ամենը, ինչ մեզ առանց հատուկ ջանքերի է տրվել, և միայն կորստի ցավն ապրելուց հետո ենք գիտակցում, թե որքան թանկագին բան ենք կորցրել:

 


Ամեն նոր օրը հրաշք է:

 

Մտածի՛ր, թե ամեն օր քանի մարդ է մահանում և կհասկանաս, որ միայն այն, որ արթնացել ես առավոտյան, արդեն իսկ հրաշք է: Ցավոք, մեզնից և ոչ մեկը չի արթնանում կատարյալ աշխարհում: Մենք արթնանում ենք քաոսային աշխարհում, որտեղ հանցագործություները, ցավն ու կսկիծը խաթարում են կյանքի անդորրը: Ուստի յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավոր ամեն ինչ՝ առանց այն էլ բարդ կյանքը  էլ ավելի քաոսային չդարձնելու համար: 


Փորձի՛ր յուրաքանչյուր օր մի արժեքավոր բան անել, մի այնպիսի բան, որի մասին հիշելիս ներքին բավականություն կզգաս: Վերարժեվորի՛ր կյանքը ու փառք տուր Աստծուն յուրաքանչյուր բացվող օրվա համար: Երբեք ուշ չէ փոխել կյանքը: Սկսի՛ր հենց այսօրվանից:

Այս մասին գրում է BlogNews-ը:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 պարզ մտքեր, որոնք կստիպեն նորովի վերաբերվել կյանքին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իմաստություն (ընթերցարան) բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: haykblbulyan (08.03.16) Դիտումներ: 229 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ