Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր
Յուրահատուկ թեստ. Ի՞նչ եք դուք սպասում կյանքից  979

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   

 
Շատ հետաքրքիր հոգեբանական թեսթ, որը կօգնի Ձեզ բացահայտել Ձեր իդեալները, արժեքները, թաքնված պահանջմունքները և խնդիրները։ Կարդացեք հետևյալ հարցերը, փորձեք գրել առաջինը Ձեր մտքին եկած պատասխանները։ Հարցերի շուրջ երկար մի մտածեք։
 
Յուրահատուկ թեստ. Ի՞նչ եք դուք սպասում կյանքից
 
1. Դուք (ոչ մենակ) զբոսնում եք անտառում, ում՞ հետ եք։
 
2. Ի՞նչ տեսք ունի անտառը։ Ինչ տեսք ունեն ծառերը, դատա՞րկ են, թե՞ սաղարթախիտ, տերևներով հարուստ։
 
3. Դուք դուրս եկաք գեղեցիկ բացատ և այնտեղ ձի տեսաք։ Ի՞նչ տեսք ունի ձին։
 
4. Դուք ձիու հետ հասնում եք գետին։ Ինչպե՞ս կանցնեք գետը, ձիու վրա նստա՞ծ, նրա կողքով քայլելո՞վ, նրանից բռնվա՞ծ
 
5. Իսկ հիմա մոռացեք ձիու մասին։ Ձեր առաջ գեղեցիկ բացատ է, իսկ բացատի մեջտեղում պատ։ Ի՞նչ տեսք ունի պատը։ Բարձր է՞, թե՞ ցածր։Դռներ կա՞ն։
 
Արդյունքները։
 
1. Մարդը, ում հետ Դուք զբոսնում եք, Ձեզ համար շատ կարևոր մարդ է:
2. Եթե անտառը դատարկ է, ծառերը մերկ, դա խոսում է այն մասին, որ Դուք Ձեզ մենակ եք զգում, թեկուզ և շրջապատված եք շատ մարդկանցով։ Եթե անտառում ծառերը սաղարթախիտ են, կանաչ տերևներով, դա նշանակում է, որ Դուք բոլորին վստահում եք, նրանց կողքին Ձեզ անվտանգ եք զգում։
 
3. Ձին հակառակ սեռ Ձեր իդեալն է։
 
4. Այն, թե ինչպես եք Դուք գետը անցնում, խոսում է սիրելի մարդու հանդեպ Ձեր վերաբերմունքի մասին։ եթե Դուք պատկերացրիք, որ գետն անցնում եք ձիու վրա նստած, դա խոսում է այն մասին, որ Դուք էգոիստ եք և խնդիրները հաղթահարելիս մտածում եք միայն Ձեր մասին, միայն թե Ձեր համար վատ չլինի։ եթե Դուք պատկերացրեցիք, որ գետն անցնում եք ձիու կողքով քայլելով, դա խոսում է այն մասին, որ դուք պատրաստ եք բոլոր խնդիրները Ձեր սիրելիի հետ հավասար պայքարելով հաղթահարել։
 
5. Պատը Ձեր կյանքի խնդիրներն են։ Եթե պատը բարձր է ու չունի դռներ, ապա Դուք Ձեր խնդիրները անլուծելի եք պատկերացնում։ Եթե պատը ցածր է և Դուք պատկերացրիք, որ կանցնեք նրա վրայով, ապա Դուք կյանքում երբեք չեք ընկճվում և ցանկացած իրավիճակից ելք եք փնտրում։
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog