RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր

Թիթեռնիկ. կոկոլոգիական թեստ  431

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


Թիթեռնիկ. կոկոլոգիական թեստ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Թիթեռնիկ. կոկոլոգիական թեստ

Հավանաբար  երկիր մոլորակի վրա չի գտնվի մի մարդ, ով չի սիրում  թիթեռներ: Պայծառ, գույնզգույն, ուրախ, զվարճալի, գեղեցիկ, ծաղկից ծաղիկ թռչկոտող նուրբ թիթեռնիկները մեր ենթագիտակցության մեջ ծնում են տպավորությունների  և զգացողությունների հիշողություններ` կապված ամառային ջերմ օրվա, կապույտ, խաղաղ, անամպ երկնքի, երփներանգ ծաղիկներից արձակվող զգլխիչ բույրերի, ամառային մեղմ հովիկի և այն բոլոր բնական գեղեցկությունների հետ կապված, որ կարող է մեզ շնորհել հրաշք մայր բնությունը:

Թիթեռներ... նրանք շարժ են, թռիչք, ծաղկում, վերափոխում, ընթացք:
Այո', իսկապես դժվար է չհիանալ և չգերվել նրանցով:

Պատկերացրեք, որ մի օր, այգում զբոսնելիս, պատահաբար հանդիպում եք մի գեղեցիկ թիթեռնիկի: Ինչպիսի՞ն է նա: Փորձեք նկարագրել. գույնը, չափը, ձևը:

Ձեզ մոտ ցանկություն է առաջանում բռնել նրան: Փորձում եք ձեր ցանկությունը իրականություն դարձնել` կարծելով, թե դա ձեզ հեշտությամբ կհաջողվի: Բայց ամեն ինչ ապարդյուն: Նա շատ չարաճճին է: Երկար հետապնդումներից և տանջալից րոպեներից հետո Դուք վերջնականապես ուժասպառ եք լինում և այլևս անկարող եք դառնում ինչ որ բան անել: Ձեզ այդպես էլ չի հաջողվում բռնել թիթեռնիկին և Դուք հանձնվում եք: Նստում եք այգու նստարաններից մեկին և փորձում մի փոքր հանգստանալ: Ի՞նչ կմտածեք այդ պահին:

Քիչ հետո, բոլորովին անսպասելի թիթեռնիկը հայտնվում է և նստում Ձեր ուսին:  Ի՞նչ կզգաք: Ինչպիսի՞  զգացմունքներ  և  ապրումներ կունենաք այդ ժամանակ:
Ի՞նչ  կասեք ինքներդ ձեզ բարձրաձայն:
Ի՞նչ խոսքերով կդիմեք Ձեզ համար այդքան անհասանելի թվացող թիթեռնիկին:

Ի՞նչ կասի նա Ձեզ:

Քիչ հետո  նկատում եք, որ Ձեզ ինչ-որ անծանոթ անցորդ է մոտենում: Ինչպիսի՞ տեսք ունի նա:

Անծանոթը նկատում է Ձեր ուսին նստած թիթեռնիկին և ասում. <<Խնդրում եմ, նրան ինձ տուր >>:

Ի՞նչ կպատասխանեք Դուք:

Հանկարծ թիթեռնիկը  անակնկալ  պոկվում է Ձեր ուսից և անհետանում հեռվում: Նկարագրեք այդ պահին ունեցած Ձեր զգացմունքները:

Ի՞նչ կասեք ինքներդ ձեզ:

Ի՞նչ կասեք այն անցորդին, ով խնդրեց ձեզ իրեն տալ թիթեռնիկին:

Ի՞նչ կպատասխանի նա Ձեզ:
Ի՞նչ կանեք Դուք այդ ամենից հետո:
Ի՞նչ եք կարծում, այդ թիթեռնիկը կրկին կվերադառնա Ձեզ մոտ, թե՞ նրա փոխարեն արդեն մեկ ուրիշ թիթեռնիկ կլինի:

Բանալի

Թիթեռնիկ – մարդկային կյանքի շարժման և վերափոխման խորհրդանիշ: Այդ վերափոխման ժամանակ է տեղի ունենում անցումը, վերածումը տղայից տղամարդու, աղջկանից կնոջ: Այդ ամենը հնարավոր է դառնում միայն Սիրո շնորհիվ, որը միշտ անսպասելի, անակնկալ է հայտնվում մեր կյանք: Եվ միայն այդ գեղեցիկ, աստվածատուր ու վեհ զգացմունքի շնորհիվ է, որ մենք վերափոխվում ենք, վերափոխվում է մեր կյանքը, մեր պատկերացումներն ու վերաբերմունքը մեզ շրջապատող աշխարհի և նրանում կատարվող երևույթների հանդեպ:

Թիթեռնիկի որս - Սիրո փնտրտուքի, որոնման խորհրդանիշ:

Ձեր զգացմունքներն ու մտքերը, քանի դեռ  չեն պսակվել հաջողությամբ: Այդ ամենը խոսում է Ձեր համբերատարության, սպասելու կարողության, ուժեղ կամային որակների, նպատակասլացության մասին:
Թիթեռնիկը նստում է Ձեր ուսին- Սիրո այցելության, գալստյան խորհրդանիշ:

Ձեր հարցը Թիթեռնիկին - խոսքեր, բառեր, որ հավանաբար կասեք Ձեր սիրելիին:

Թիթեռնիկի պատասխանը- Սիրելիից ունեցած Ձեր ակնկալիքներն ու սպասումները:

Ձեր գործողությունները թիթեռնիկի հետ- Ձեր վարքագիծն ու դրսևորումները  առաջին ժամադրության, հանդիպման ժամանակ:

Անցորդ, ով դիմում է Ձեզ թիթեռնիկն իրեն տալու խնդրանքով- անձ, որի հետ Դուք կարող եք կիսել ձեր Սերը:

Այն զգացմունքները, որոնք ապրեցիք և այն խոսքերը, որոնք ասեցիք ինքներդ ձեզ թիթեռնիկի հեռանալուց հետո- Ձեր ռեակցիան այն ժամանակ, երբ Սերը կհեռանա կամ կլքի Ձեզ:

Ձեր գործողությունները  թիթեռնիկի հեռանալուց հետո- Ձեր հետագա գործողությունները, երբ Սերն արդեն լքել է  Ձեզ: Կա'մ կմոռանաք` շարունակելով ապրել ու նոր շունչ տալ Ձեր կյանքին, կա'մ կփորձեք ամեն ինչ վերականգնել:

Եթե Դուք մտածում եք, որ թիթեռնիկը դարձյալ կվերադառնա Ձեզ մոտ, ապա դա խոսում  է այն մասին, որ Դուք  միասեր, հավատարիմ, նվիրված մարդ եք, ով ընդունակ է զգալ, ապրել  ու գնահատել ամենավեհ զգացմունքները: Դուք այդպես էլ համբերատար կսպասեք Ձեր հին սիրո վերադարձին` չնկատելով, որ Ձեզ շատ մոտ, Ձեր կողքին կա ավելի մեծ, պայծառ, անկեղծ, գեղեցիկ ու վեհ Սեր, որը Ձեր ուշադրության և փոխադարձ սիրո կարիքն ունի և պատրաստ է Ձեզ լիակատար երջանիկ դարձնել:

Եթե Դուք մտածում եք, որ նախկին թիթեռնիկի փոխարեն կհայտնվի մեկ ուրիշը,Դուք վստահ եք, հավատում եք, որ կարող եք կրկին սիրել: Դուք լավատես մարդ եք` հույսով և հավատով լի: Ձեր կարծիքով` մարդը միշտ պետք է նայի դեպի առաջ, դեպի ապագան, այլ ոչ թե ապրի անցյալով և անցյալի հետ  կապված հիշողություններով:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թիթեռնիկ. կոկոլոգիական թեստ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 431 | - Վարկանիշ -: 0.0/0