RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր

ԹԵՍՏ. Արդյո՞ք հոգեբանորեն տրամադրված եք հարստանալու  865

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


ԹԵՍՏ. Արդյո՞ք հոգեբանորեն տրամադրված եք հարստանալու

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Փողը բավականին քմահաճ սուբստանցիա է: Այն ձեզ կսիրի միայն այն դեպքում, եթե դուք կարողանաք փոխադարձաբար պատասխանել նրան: Ստորև ներկայացված թեստերն ամենից  առաջ ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ, կթափանցեն ենթագիտակցության խորքերը, ինչպես նաև մատնացույց կանեն նյութական աշխարհի հետ փոխհարաբերվելիս ձեր ուժեղ և թույլ կողմերը:
 

ԹԵՍՏ. Արդյոք հոգեբանորեն տրամադրվա՞ծ եք հարստանալու
 

Թեստ N1. ինքնավերլուծություն

Այնպիսի ժամանակ ընտրեք, երբ ոչ ոք ձեզ չի խանգարի, և փորձե'ք անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցերին:


•    Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք լավ հագնված մարդկանց, թանկարժեք մեքենաներ, շքեղ ռեստորաններ, հինգաստղանի հյուրանոցներ:
•    Ի՞նչ է կատարվում ձեր հոգում, երբ լսում եք ձեր ծանոթների ֆինանսական հաջողությունների մասին:
•    Ի՞նչ եք զգում, երբ թանկանոց խանութում «ինքնաթիռի գին» ունեցող կոշիկ կամ պայուսակ եք տեսնում:
•    Դուք պահպանու՞մ եք արդեն ոչ նորաձև համարվող կամ ձեզ այլևս դուր չեկող իրերը:
•    Որևէ բան պահու՞մ եք սև օրվա համար:
•    Ռեստորանում ժլատությու՞ն եք դրսևորում  թեյավճարի հարցում:
•    Հաճոյախոսությունները հանգի՞ստ եք ընդունում, թե՞ սկսում եք արդարանալ և շփոթվում եք, երբ որևէ մեկը գովում է ձեզ:


Այս թեստը «բանալի» չունի: Պատասխանները վերլուծելով՝ դուք ինքներդ պետք է հասկանաք ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ, ձեզ համար պարզեք, որ սև օրվան սպասելով ապրելն այնքան էլ լավ բան չէ, հատկապես երբ չի բացառվում, որ այդ օրը երբեք էլ վրա չհասնի: Մտածե՛ք, չէ՞ որ նման մոտեցումը կարող է փչացնել ձեր ներկան և, ի դեպ, հիմնավոր կերպով:


Թեստ N2. ենթագիտակցություն

Անցնենք երկրորդ թեստին, այն կօգնի, որ ինքներդ ձեզ համար  բացահայտեք  ձեր ենթագիտակցության մեջ թաքնված որոշ գաղտնիքներ: Մի փոքրիկ նրբություն. հենց որ հարցը կարդաք, անմիջապես պատասխանը գրեք:
Պետք չէ շատ երկար մտածել:

1.    Դուք ինչ-որ մեկի հետ զբոսնում եք անտառում: Հետաքրքիր է, իսկ ո՞վ է ձեր ուղեկիցը:

2.  Խորանում եք անտառում և հանկարծ ինչ-որ գազան եք տեսնում: Ձեր երևակայության մեջ այն ո՞ր կենդանու  տեսքով է պատկերվում:

3. Ի՞նչ տեղի կունենա ձեր և այդ գազանի միջև:

4. Դուք շարունակում եք խորանալ անտառում:
Դուրս եք գալիս մարգագետին, որտեղ ձեր երազանքի տունն է հայտնվում: Այն ի՞նչ չափի է:

5. Պարսպապա՞տ է: Եթե այո, ապա ինչպիսի՞ն են պարիսպները (բարձր, ցածր):

6. Դուք մտնում եք տուն և անցնում ճաշասենյակով: Կենտրոնում ճաշասեղանն է: Նկարագրեք, թե ինչ եք տեսնում դրա վրա և դրա շուրջ:

7. Դուք գաղտնամուտքով դուրս եք գալիս տնից: Խոտերի մեջ թեյի բաժակ է ընկած: Ի՞նչ նյութից է այն պատրաստված:

8. Ի՞նչ կանեք բաժակը:

9. Դուք մոտենում եք այգու սահմանին և հանկարծ նկատում եք, որ կանգնած եք ջրամբարի եզրին: Ինչպե՞ս կանցնեք այն:
 

ԹԵՍՏ. Արդյոք հոգեբանորեն տրամադրվա՞ծ եք հարստանալու
 

Ի՞նչ կարող է դա  նշանակել

1.    Այն անձնավորությունը, ում հետ քայլում եք, ձեր կյանքում հսկայական դեր ունի: Դուք նրան վստահում եք ամեն ինչում: Հենց նրա հետ կարող եք լուծել ձեր ֆինանսական հարցերը և նույնիսկ համատեղ բիզնես բացել:

2.    Կենդանու չափը համապատասխանում է ձեր նյութական խնդիրների մասշտաբին: Որքան այդ էակը մեծ է, այնքան շատ են ձեր բարդությունները:

3.    Կենդանուն հանդիպելիս ձեր դրսևորած վարքագիծը խոսում է այն մասին, թե ինչպես եք լուծում ֆինանսական խնդիրները: Եթե դուք նրան շոյում եք, ուրեմն ընդունակ եք գործել հանգիստ և արժանավայել: Եթե խփում կամ պաշտպանվում եք, ապա նյութական ոլորտի հանդեպ ձեր վերաբերմունքը չափազանց ագրեսիվ է: Եթե գազանը փախչում է, ապա դուք գերադասում եք պարզապես սպասել՝ չմիջամտելով իրադարձությունների ընթացքին:

4.    Եթե տունը մեծ չէ, դուք այնքան էլ չեք ուզում լուծել ձեր նյութական խնդիրները: Իսկ եթե դա պալատ է, դուք ձգտում եք հարուստ լինել:

5.    Պարսպի բացակայությունը մատնանշում է ձեր սրտաբացությունը: Ձեզ համար հաճելի են նոր ծանոթությունները: Եթե տունը շրջապատված է բարձր պարսպով, դուք ամփոփված եք և այնքան էլ շփվող չեք: Ձեր խնդիրները միայնակ եք լուծում: Ձեզ խորհուրդ չի տրվում պարտքով մեծ գումարներ վերցնել:

6.    Եթե պատասխանում չեն հիշատակվում մարդիկ, ուտելիք կամ ծաղիկներ, դուք փողն այնտեղ չեք փնտրում, որտեղ պետք է: Աշխատանք փնտրելիս, օրինակ, ամենից առաջ արժե պարզել ոչ թե աշխատավարձի չափը, այլ այն, թե այդ թափուր տեղը որքանո՞վ է ձեզ համար հետաքրքիր:

7.    Նյութի որակը, որից պատրաստված է բաժակը, արտացոլում է այն, թե դուք ինչպես եք ընդունում այն մարդու հետ հարաբերությունները, որը նշված է առաջին հարցում: Պլաստիկն ու թուղթը մեկանգամյա օգտագործման նյութեր են: Ճենապակին նուրբ և փշրվող է: Մետաղն ամենաամուրն է: Այդպիսի զուգընկերոջ հետ, ինչպիսին ձերն է, ոչ միայն կարելի է միասին աշխատել, այլև կարելի է տիեզերք թռչել: Նա չի դավաճանի:

8.    Բաժակի հարցում ձեր գործողությունները ցույց են տալիս, թե դուք ինչպես կվարվեք այն մարդու հետ, ում հիշատակել եք առաջին պատասխանում:

9.    Այն, թե որքանով դուք կթրջվեք, ցույց է տալիս ձեր կյանքում փողի կարևորության աստիճանը, ինչպես նաև վկայում է այն ստանալու համար ցանկացած միջոց կիրառելու ձեր պատրաստակամության մասին£ Նկատի ունեցեք, որ դրանք երբեմն կարող են այնքան էլ ազնիվ չլինել…          
       


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԹԵՍՏ. Արդյո՞ք հոգեբանորեն տրամադրված եք հարստանալու  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: haykblbulyan (11.03.16) Դիտումներ: 865 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ