Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր
Լավատե՞ս ես, թե՞ հոռետես  5167

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   

 
 
1. Քո երազները.
ա. սարսափելի են, դրամատիկ,
բ. անորոշ են, մշուշոտ,
գ. հաճելի են,
դ. հուզական են:
 
2. Ի՞նչ ես մտածում առավոտյան արթնանալուն պես.
ա. մտածում ես, թե ինչպիսին կլինի եղանակը,
բ. աշխատանքի մասին, որը սիրում ես,
գ. քո չսիրած աշխատանքի մասին,
դ. քո սիրելիի մասին:
 
3. Ինչպե՞ս ես նախաճաշում.
ա. ընդհանրապես չես նախաճաշում,
բ. սուրճ ես խմում,
գ. թեյ ես խմում,
դ. հյութ ես խմում կամ միրգ ուտում:
 
 
4. Ի՞նչ ես անում, երբ փողոցում, կինոթատրոնում կամ խանութում նկատում ես, որ ինչ-որ մեկն ուշադիր զննում է քեզ.
ա. քեզ համար հաճելի է,
բ. ժպտում ես,
գ. զայրանում ես ու հեռանում,
դ. ուշադրության չես արժանացնում:
 
5. Ի՞նչպես ես սկսում աշխատանքային օրդ.
ա. հուսով ես, որ ամեն ինչ լավ կլինի,
բ. հուսով ես, որ աշխատանքային օրը արագորեն կանցնի,
գ. զրույցի ես բռնվում գործընկերներիդ հետ,
դ. ավարտում ես նախորդ օրվա կիսատ թողած գործերդ:
 
6. Թվարկած գույներից ո՞րն ես նախընտրում.
ա. կարմիր,
բ. մոխրագույն,
գ. կանաչ,
դ. կապույտ:
 
7. Դու պատրաստվում ես ճամփորդության: Քո գործողությունները.
ա. ամեն ինչ նախապես պատրաստում ես, 
բ. ամեն ինչ մանրամասնորեն ծրագրում ես,
գ. համոզված ես, որ քեզ ինչ-որ բան խանգարելու է,
դ. նյարդայնանում ես, հուզվում, անհանգստանում:

Ընտրեք այն տարբերակը, որը գերակշռում է ձեր պատասխաններում:
 
 
Ա տարբերակ
 
Ավելի շատ լավատես ես, քան հոռետես: Կարգապահ ես, հաճախ վերլուծում ես ստեղծված իրավիճակն ու արագորեն կողմնորոշվում:

Բ տարբերակ
 
Ճիշտ է, հոռետես չես, բայց առանձնապես լավատես էլ չես: Դու սթափ ես նայում աշխարհին, բայց կարելի է նաև թուլացնել նյարդերն ու մտածել, որ ամեն ինչ լավ կլինի:

Գ տարբերակ
 
Դու սարսափելի հոռետես ես, այսպես հնարավոր է նաև կորցնել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Արթնացիր այդ մղձավանջից ու հիշիր, որ կյանքը մեկ անգամ է տրվում:
Դ տարբերակ
Դու իրատես ես և կարողանում ես բոլոր դեպքերում ճիշտ գնահատել ու վերլուծել ստեղծված իրավիճակը, բայց դա քեզ չի խանգարում լավատես լինել ու հանգիստ ապրել:
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog