RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր

Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ  1973

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Շվեյցարացի գիտնական Կարլ Յունգի «Հոգեբանական տիպերը» գրքում հոգեբանական բնութագրման նպատակով առաջին անգամ գործածվեցին «էքստրավերտ» (բառացի թարգմանությամբ՝ արտաքին ուղղվածություն ունեցող) եվ «ինտրավերտ»(ներքին ուղղվածություն ունեցող) հասկացությունները:
 
Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ
 
Գիտնականի նկարագրության համաձայն էքստրավերտները ձգտում են ընդլայնել գործնական շփումները, օգտագործել բոլոր հնարավորությունները: Ինտրավերտներն, ընդհակառակն, սահմանափակում են շփումները, ինքնամփոփ են, ավելորդ ծախսեր թույլ չեն տալիս, պահպանում են ուժերը:
 
Հաշվի առնելով էքստրավերտներին եվ ինտրավերտներին բնորոշող հետեվյալ հիմնական ասպեկտները՝ փորձեք պարզաբանել, թե այդ երկու հիմնական հոգեբանական տիպերից որին եք պատկանում անձամբ դուք:
 
Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ
 
Դուք էքստրավերտ եք, եթե.
 
1. Մեկ օրում առանց դժվարության կարող եք դիտել 2 ֆիլմ, համերգ, բեմականացում եվ այլն, նշանակել միանգամից մի քանի հանդիպումներ եվ հասցնել իրագործել միայն դրանցից մեկ-երկուսը:
 
2. Ձեր մտերիմների, ծանոթների թվաքանակն օրըստօրե ավելանում է:
 
3. Ձեր տրամադրությունը փչանում է, երբ հեռուստացույցն ու ռադիոընդունիչը չեն աշխատում: Դուք Ձեզ միայնակ եք զգում, աշխարհից կտրված, եթե անջատում են հեռախոսը:
 
4. Հեշտությամբ հիշում եք դեմքերը, դեպքերը, կենսագրությունները, սակայն դժվարությամբ եք մտապահում բանաձևերն ու այլոց դատողությունները:
 
5. Սիրում եք ուտել, զվարճանալ որևէ ընկերախմբում: Խուսափում եք մենակությունից: Պատկանում եք կենսախինդ մարդկանց թվին եվ շփումներ եք փնտրում Ձեր նմանների հետ՝ խուսափելով ինքնամփոփ մարդկանցից:
 
6. Սիրում եք նմանակել ուրիշներին, անեկդոտներ, զվարճալի պատմություններ պատմել: Ունեք թեթև բնավորություն:
 
7. Սիրում եք ճառեր, կենացներ ասել: Ընկերախմբում սիրում եք միշտ ուշադրության կենտրոնում լինել:
 
8. Գիտեք ինչ, որտեղ եվ երբ անել:
 
9. Արագ շփման մեջ եք մտնում անծանոթ մարդու հետ եվ հեշտությամբ կողմնորոշվում եք նոր միջավայրում, առանց արտասովոր դժվարությունների դուրս եք գալիս բարդ իրավիճակներից:
 
10. Արագ որոշումներ եք կայացնում, ընդունակ եք ռիսկի դիմել, որը գրեթե միշտ արդարացվում է: Գործուղումները ձեզ համար զվարճանալու միջոց են և դուք դրանք հաճույքով եք ընդունում:
 
11. Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում գնահատում եք՝ ինչ ձեռնարկել, եվ գործում եք կախված իրավիճակից:
 
12. Միշտ բազմաթիվ ծրագրեր, առաջադրանքներ, պրոբլեմներ ու գաղափարներ ունեք, սակայն իրականում ի վիճակի եք իրագործել դրանց մի մասը միայն:
 
13. Չեք հասկանում և չեք կարեկցում մարդկանց, որոնք անդադար դժգոհում են իրենց առողջությունից:
 
14. Ձեզ հետաքրքրում է, թե ինչ տպավորություն եք թողնում շրջապատողների վրա:
 
 
Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ
 

Դուք ինտրավերտ եք, եթե.
 
1. Անգամ շատ չնչին իրադարձությունը բավական է, որպեսզի կասեցնեք կարևոր որոշման կայացումը:
 
2. Երբեմն մի ներկայացումը կամ համերգը Ձեզ բավարարում են ողջ ամսվա ընթացքում:
 
3. Հաճախ եք տրվում հիշողություններին:
 
4. Սակավաթիվ ընկերներ ունեք: Դժվարությամբ եք մտերմանում մարդկանց հետ:
 
5. Ավելի հեշտությամբ հիշում եք հիմնական գաղափարները, քան մանրամասները:
 
6. Գերադասում եք գործ ունենալ փոքրաքանակ, սակայն նախապես մշակված ինֆորմացիայի հետ, քան վերահսկել հաղորդագրությունների ամբողջ հոսքը:
 
7. Չեք սիրում իրարանցումը, բարձր երաժշտությունը, աղմկոտ ընկերախմբերը:
 
8. Քիչ քանակությամբ իրեր ունեք, սակայն դրանք կազմում են Ձեր ամբողջության մասնիկը:
 
9. Սիրում եք լուսանկարվել:
 
10. Սիրում եք մենակ ուտել: Ձեզ ավելի ազատ եվ անկաշկանդ եք զգում տնային միջավայրում: Խուսափում եք անծանոթ ընկերախմբերից:
 
11. Դժվարությամբ եք հարմարվում նոր միջավայրին, կոլեկտիվին, իրավիճակին...
 
12. Սկզբունքային մարդ եք եվ ձգտում եք խստորեն հետեվել ձեր սկզբունքներին:
 
13. Հետեվողական եք ձեր առողջության նկատմամբ, գտնում եք, որ ավելի լավ է ավելորդ անգամ պրոֆիլակտիկ նկատառումներով դեղահաբ ընդունել, քան հետո բուժել հիվանդությունը:
 
14. Երբեմն Ձեզ ասում են, որ որոշ հարցերի հարկավոր է ավելի թեթև վերաբերվել, սակայն Դուք այդ կարծիքին չեք:
 
Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտՀաշվարկելով դրական պատասխանները՝ կարող եք եզրակացություն կատարել, թե Յունգի առանձնացրած հոգեբանական տիպերից որն է ձեզ առավել բնորոշ:
 
Եթե և «էքստրա» և ինտրա» դեպքերում դրական պատասխանների թվաքանակը նույնը լինի, ուրեմն` դուք երրորդ տիպին եք պատկանում, որը կոչվում է «ամբավերտ»:
 
Ի դեպ, մարդկանց մեծամասնությունը հենց այս վերջին
տիպին է համապատասխանում:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հոգեբանական թեստ . էքստրավերտ – ինտրավերտ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 1973 | Տեգեր: Հոգեբանական թեստեր | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ