Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր
Ասոցիատիվ թեստ, որը կպարզի հպարտության հանդեպ ձեր վերաբերմունքը  707

Գլխավոր էջ » Հոգեբանական թեստեր 

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   

Ասոցիատիվ թեստերն առավելություն ունեն այլ տիպի շատ թեստերից։ Պատասխանն անկեղծ է, այն կեղծել համարյա հնարավոր չէ, քանի որ աշխատում եք պատկերների հետ, և ձեր ենթագիտակցությունը բացում է ճշմարտությունը, անկախ ձեր գիտակցության՝ ճշմարտությունը թաքցնելու ցանկությունից։

Ասոցիատիվ թեստ, որը կպարզի հպարտության հանդեպ ձեր վերաբերմունքը

Այսօրվա թեստը կտանի հեռավոր հեքիաթային թագավորություն, որտեղ դուք իսկական մարտիկ եք։

1. Ձեզ մեծագույն պատիվ է բաժին ընկել հերթական հանձնարարությունը կատարելու համար ուղեկցել տվյալ տարածքի մեծագույն մարտիկին։ Աղջիկների համար՝ տղայի, տղաների համար՝ աղջկա։ Ձեր նպատակն է վերադարձնել թագավորի գողացված գանձերը։ Ձեր ուղեկցի հետ պատրաստվում եք արշավի։ Մեկնելուց առաջ նա ինչ- որ բան է ձեզ ասում։ Ի՞նչ։

2. Վերջին պահին թագավորն իր մոտ է կանչում ձեզ և մեկնում թուրը, որը ձեզ կօգնի այդ դժվար գործում։ Մանրամասն նկարագրեք, թե ի՞նչ զենք է դա՝ թուր, դաշույն, գրպանի դանակ։ Ի՞նչ չափի։ Նախշապա՞տ է և ունի՞ մոգական ուժ։

3. Ուղևորվում եք և ճանապարհին հանդիպում բարձ սարեր, խորը լճեր և հին անտառներ։ Հաղթահարում եք բազմաթիվ արգելքներ ու հանդիպում եք թշնամիների։ Քանիսի՞ն եք հաղթել մինչեւ գաձերը գողացած վիշապի քարանձավ հասնելը։

4. Վերջապես, մտնում եք քարանձավ և տեսնում թագավորական գանձերը։ Ի՞նչ հույզեր են առաջանում մեծ հերոսի դեմքին, ում ուղեկցում եք։ Մանրամասն նկարագրեք դրանք։

Բանալին.
Մարմնավորելով թագավորության հերոսի կերպարը, դուք վերապրում եք հպարտության զգացում թագավորի՝ ձեզ ցուցաբերած մեծ պատվի համար։ Այս թեստը բացահայտում է ձեր հարաբերությունները սեփական հպարտության հետ.

1. Բառերը, որ ձեզ ասել է մեծ հերոսը, այն է, ինչ խփում է «ձեր թույլ տեղին»՝ ստիպելով ձեզ գործել։ Ոգևորող խոսքեր էին՝ «վստահիր ինձ», «մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին», «ես հույս եմ դնում քեզ վրա» տիպի, թե հակառակը՝ որոշակի արհամարհանք՝ «ոտքի տակ մի ընկիր», «դա քո խելքի բանը չէ»։ Առաջինը նշանակում է, որ ակտիվ գործողությունների համար ձեզ պետք է «քաղցրաբլիթ», իսկ երկրորդ դեպքում՝ «ճիպոտ»։

2. Թագավորի նվիրած թուրը ձեր հպարտության խորհրդանիշն է։ Որքան այն ճոխ ու կախարդական է, այնքան ուժեղ է ձեր հպարտությունը և այնքան շատ խնդիրներ այն կստեղծի ձեզ համար։ Սակայն, եթե թագավորը կոտրված ու ժանգոտած մի անհեթեթ բան է նվիրել, ապա ձեր գիտակցությունը փորձում է ձեզ հասկացնել, որ մի փոքր հպարտությունը ձեզ չէր խանգարի։

3. Ձեր ճանապարհին հանդիպած թշնամիների քանակը այն ճգնաժամերի եւ լուջ խնդիրների քանակն է, որ ապրել եք մինչև օրս։ Եթե նշել եք կոնկրետ՝ 2, 3, 4, 8, խոսքը շրջադարձային փուլերի մասին է։ Եթե ասել եք, որ «դրանք անթիվ– անհամար էին», մտածեք, արդյո՞ք ձեր կյանքի ամեն մանրուքը գլոբալ խնդիր չեք համարում։ Արդյո՞ք դա ձեր կյանքում մշտական սթրեսի աղբյուր չէ։ Եթե ընդհանրապես թշնամի չի եղել, ապա երկուսից մեկն է. կամ նրանք շատ են վախեցել ձեր մոտենալուց (չափից բարձր ինքնագնա հատական), կամ էլ հակառակը՝ ձեզ ուշադրության արժանի չեն համարել (չափից ցածր ինքնագնահատական)։

4. Մեծ հերոսը, ում դուք ուղեկցում եք, այն հատկությունների մարմնավորումն է, որոնք հիացնում են ձեզ հակառակ սեռի մեջ։ Իսկ արտահայտությունը, որ հայտնվում է նրա դեմքին առաջադրանքն ավարտելու պահին, այն է, ինչ ձեզ «ճանկում» է ամենաշատը։ Ժպիտ, հպարտություն, ուրախության արցունքներ, սառը ինքնավստահություն։ Ինչ էլ որ լինի, հիշեք ձեր պատասխանը։ Երբևիցե հենց դեմքի այդ արտահայտությունը կարող է ձեզ ստիպել սիրահարվել առաջին հայացքից։

Խորագիրը՝  Հոգեբանական թեստեր,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեբանական թեստեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog