Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին
(Մարի 23 տ.) «Ընտրություն ծնողների և սիրելիի միջև»  3241

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   

 
 
 «Մեկ  տարի առաջ ծանոթացա մի հետաքրքիր տղայի` Արսենի հետ և անկեղծորեն սիրեցի նրան:  Որոշ ժամանակ  հանդիպեցինք, իսկ կես տարի անց նա առաջարկեց աշխատել իրենց մոտ: Հարազատներս ասացին` «Ինքդ որոշիր»: Ես համաձայնեցի: 
Ամեն ինչ լավ էր ընթանում` համատեղ հետաքրքիր աշխատանք, զանգեր, հաղորդագրություններ… Բայց այնպես ստացվեց, որ վերանորոգման հետ կապված` հարկ եղավ որոշ ժամանակ աշխատել տանը: Գործի համար ինձ սեփական համակարգիչ էր պետք, և նա, որպես նվիրված ընկեր ու հիանալի գործատու, տվեց իր նոթբուքը: 
Ամեն ինչ  լավ էր, ես կլանված էի աշխատանքով… երբ ծնողներս ու քույրերս սկսեցին դժգոհություն արտահայտել, խոսել վրաս, թե իզուր էլեկտրաէներգիա եմ ծախսում, տնային ոչ մի գործով չեմ զբաղվում…
Ես, իհարկե,  շատ տխրեցի այդ առիթով և ամեն ինչ պատմեցի Արսենին: Նա զարմացած ասաց` «Քանի տարեկան ես, չէ որ երեխա չես: Մենք կմուծենք վարձավճարը և` վերջ»: 
Այդ դեպքից հետո ծմողներս ինձ ընտրության առաջ դրեցին` կամ Արսենն իր աշխատանքով, կամ` իրենք: Ասացին, որ նրա հետ` իմ շփումներն էլ չեն հանդուրժի: Որոշ ժամանակ ընդհանրապես արգելեցին աշխատել նոթբուքով, արգելեցին զանգել նրան: Իմ հարցին, թե ինչու են այդպես վարվում, պատասխանեցին, թե նա իր առաջարկով վիրավորանք է հասցրել:   Ես ընտրությունն արեցի իրենց օգտին, բայց ասացի, որ այդպիսով դժբախտանալու եմ: 
Վերջապես նրանք թույլատրեցին շարունակել աշխատել նրա հետ այն պայմանով, որ անձնական հարաբերություններ էլ չեն լինելու: Արսենին ոչինչ չբացատրեցի: Միայն ասացի, որ այնպես է ստացվել, որ այսուհետ մեր միջև միայն գործնական շփում կարող է լինել:
Բայց չեմ կարողանում համակերպվել, որ մենք միասին չենք լինելու. ծանր է… մեկ հայացք, ջերմ խոսք կամ նամակ, և արյունս եռում է… Նա նույնպես ցույց է տալիս, որ անտարբեր չէ իմ հանդեպ: Հուշեք ինձ, ինչպե±ս վարվեմ… Չէ որ մենք սիրում ենք իրար: Ես ուզում եմ լինել նրա հետ և, հուսով եմ, նա էլ է ցանկանում այդ: Ի±նչ անեմ, որպեսզի մայրս հասկանա, որ մեր միջև ամեն ինչ լուրջ է: Մի քանի անգամ փորձել եմ ասել այդ մասին, բայց համարձակությունս չի հերիքել: Այսպես էլ չեմ կարող»:

 
Պատասխան
 
 
Ձեր նամակում ներկայացված է բնորոշ իրավիճակ, երբ պետք է ընտրություն կատարել ծնողներին նվիրվածության և սեփական զգացմունքների միջև: Ձեր գրածից դժվար է հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեք Արսենի հետ: Միգուցե դու՞ք էլ կասկածներ ունեք այդ առնչությամբ, և դա է պատճառը, որ ավելի շատ առաջնորդվում եք քույրերի ու մայրիկի կարծիքով: Պարզ չէ նաև, թե հատկապես ինչով է Արսենը վիրավորել նրանց: 
Ծնողների որոշակի տեսակ կա, ովքեր հազվադեպ են խրախուսում որդու կամ դստեր սիրային հարաբերությունները: Գրեթե միշտ ծնողներին թվում է, որ թեկնածուն արժանի չէ իրենց «անկրկնելի» երեխային: Ուստի ամեն առիթ օգտագործում են, որ երիտասարդների կապը խզվի: Սակայն մի բան ակնհայտ է. դուք իսկապես չափազանց մեծ կախում ունեք մայրիկից և քույրերից: Կարծում եմ` այս իրավիճակում կողմնորոշվելու համար ձեզ կօգնեն հոգեբանի հետ դեմ առ դեմ հանդիպումները: 
Մարդկանց խնդիրների մեծ մասը եզակի, միակը չէ: Հեքիաթներն ու առասպելները հնում օգնել են մարդկանց լուծել դրանք` առաջարկելով վարքի որոշակի օրինակներ կենսական կարևոր իրավիճակների համար: Հեքիաթային հերոսը երբեք չի հասնում երջանկության միանգամից. նա պետք է ճանապարհ ընկնի, գնա ճամփորդության, ինչը կփոխի նրան և կընծայի վաստակած երջանկությունը: Հիշենք, օրինակ, «Ալվան ծաղիկե հեքիաթը, որի մեջ աղջիկը, այնուամենայնիվ, վերադառնում է կախարդված հրեշի մոտ` չնայած քույրերի հակառակ պնդումներին: Վերընթերցեք այդ հեքիաթները: Խորհուրդ եմ տալիս կարդալ նաև Ռոբերտ Ջոնսոնի «Նե. կանացի հոգեբանության խորունկ շերտերը» գիրքը: 
Հնարավոր է` ինչպես այս հեքիաթներում է, ձեր քույրերն օգնում են սկսել «դժվար ճանապարհը», ինքնուրույն որոշումների ու փորձությունների ճանապարհը:

Սեր և երջանկություն, անցյալի մոռացում, ամուսնություն և սեքս, երեխաների դաստիարակություն, վախեր և անհանգստություն, ինքնագնահատականի բարձրացում…
  Հոգեբանական ծառայության հեռախոսահամարն է 58-42-34 /www.hogeban.am/:
 

 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք


ԱՅՈ