Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին
(Հասմիկ 20 տ.) «Ես ոչ մի ձգտում չունեմ»  3832

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   

 
 
«Վերջին շրջանում չեմ կարողանում հասկանալ, թե ինչ եմ ուզում: Երբեմն թվում է` ոչինչ: Տարօրինակ է. չէ որ բոլորովին վերջերս անընդհատ զբաղված, երջանիկ անձնավորություն էի: Ինչ է կատարվում ինձ հետ»:

Պատասխան
 
 
Հարգելի Հասմիկ, դուք գրում եք, որ բոլորովին վերջերս մշտապես զբաղված ու երջանիկ մարդ էիք, իսկ հիմա չեք կարողանում հասկանալ, թե ինչ եք ուզում, թվում է, թե կորցրել եք նպատակը, շարժման ուղղությունը: Հնարավոր է` ձեզ մոտ վրա է հասել արդեն կուտակված փորձի իմաստավորման, որոշակի եզրահանգումներ անելու և ապրածը գնահատելու ժամանակը: Կամ ձեզ հոգնեցրել են մինչև վերջերս գերիշխող զբաղմունքները, և կարիք ունեք այլ գործերով զբաղվելու: Իսկ միգուցե ձեզ պարզապես հանգիստ է անհրաժեշտ: 
  Փորձեք մտովի որոշ ժամանակ առաջ գնալ, օրինակ` մի քանի ամիս: Ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի ձեր հոգեվիճակը բարելավվի: Ումից է դա կախված,  ձեզնից, թե շրջապատի մարդկանցից: Ինչ կարող եք անել դուք, որպեսզի այդ իրադարձությունը տեղի ունենա որքան հանարավոր է շուտ: Կատարեք առաջին քայլը և … սկսեք ընթացքը:

 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog