RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին

Հարցեր փորձագետին. «Ճաղատությունիցս շատ եմ բարդույթավորվում…»  158

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հարցեր փորձագետին. «Ճաղատությունիցս շատ եմ բարդույթավորվում…»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հարցեր փորձագետին. «Ճաղատությունիցս շատ եմ բարդույթավորվում…»
 
Հարց
 
«Ես մի խնդիր ունեմ, որից ազատվել չի լինում, ոչ էլ կարողանում եմ հարմարվել դրան. դա իմ ճաղատությունն է: Սա մի մեծ հոգս կարծես դարձած լինի ինձ համար: Երբեք դրա մասին չեմ մոռանում, ավելի վատ, նախանձում եմ այն տղաներին, ովքեր շատ գեղեցիկ սանրվածք ունեն, ու կարողանում են գրավել աղջիկների ուշադրությունը: Ինձ մոտ չի ստացվում հենց այն պատճառով, որ աղջիկը, ում ուզում եմ մոտենալ, նայում է գլխիս, ու արդեն իսկ խուսափում հետս խոսել: Տարիքս այդքան էլ մեծ չի, բայց այդ ճաղատության պատճառով շատ մեծ եմ երևում: Ի՞նչ անեմ, ասա խնդրում եմ, միայն չասես արհեստական ձևով աճեցնել, քանզի արհեստական ոչինչ չեմ սիրում: 
Կսպասեմ մի օգտակար պատասխանի»:
Աշոտ
 
Պատասխան
 
- Հարգելի Աշոտ, ի՞նչ կուզենամ քեզ ասել... Նախ, որ միայն թերզարգացած անձնավորւթյունը կարող է չխոսել հակառակ սեռի հետ լոկ այն պատճառով, որ վերջինս ճաղատ է: Եթե ինքդ կարծում ես, որ պատճառը հենց դրանում է, ավելի լավ, հեռու մնա նման աշխարհայացքի տեր աղջիկներից... դա քեզ բնավ էլ պետք չէ: 
Շուրջդ նայիր և ուսումնասիրիր այն տղաներին, ովքեր ունեն գեղեցիկ սանրվածք. կարծու՞մ ես նրանք չեն տրտնջում աղջիկների սառը վերաբերմունքից. այն էլ ինչքան... Չէ՞ որ գեղեցիկ սեռի մի մասը, տղամարդու հետ հանդիպելիս, ուշադրություն չի էլ դարձնում նրա արտաքինին, այլ միայն նրա խոսքերին, մտքերին, կուտակած գիտելիքներին: Այս ամենին ավելացրու մի քիչ հումոր ու փորձիր հանդիպել և ուշադրություն գրավել: Եթե քո աչքադրած աղջիկը մնում է սառը, ուրեմն փորձիր հասկանալ, որ նա պարզապես չի ուզում ընկերություն անել քեզ հետ:
Համոզված եղիր, ոչ մի սիրող աղջիկ չի տեսնում ընկերոջ ճաղատությունը, մինչև կողքից մայրը կամ ընկերուհին չեն ասում այդ մասին: 
Քեզ մաղթում եմ, որ գտնես այն մեկին, ով կտեսնի քեզ քո իսկական տարիքում, և կսիրի քեզ ինչպիսին, որ կաս: 
Հարգելի Աշոտ, հուսամ, որ նամակ- պատասխանս կարդարացնի քո սպասելիքները: 
 
Նարե Աթոյան
 

 
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերներից:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր փորձագետին. «Ճաղատությունիցս շատ եմ բարդույթավորվում…»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 158 | Տեգեր: Հարցեր հոգեբանին, թերարժեքության բարդույթ | - Վարկանիշ -: 0.0/0