RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին

Հարցեր փորձագետին. «Մայրս խոչընդոտ դարձավ իմ և նրա հաշտության համար…»:  144

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հարցեր փորձագետին. «Մայրս խոչընդոտ դարձավ իմ և նրա հաշտության համար…»:

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Հարցեր փորձագետին. «Մայրս խոչընդոտ դարձավ իմ և նրա հաշտության համար…»:
 
«Ձեզ գրում է հուսահատված Անուշիկը:
 
Ես մամայիցս շատ նեղացած եմ ու չեմ կարողանում ներել նրան իր արարքի համար:             Ես ու ընկերս միասին էինք արդեն երեք տարի: Բնական է, որ շատ ենք վիճել ու հաշտվել, բայց հինգ ամիս առաջ վիճեցինք այնպես, որ մեկ շաբաթ ոչ ես զանգեցի նրան, ոչ էլ նա` ինձ: 
Ես անընդհատ մտածում էի, որ էլի կհաշտվենք, ինչպես առաջներում էր լինում, միայն թե նա զանգահարի:
Վիճելուց մեկ շաբաթ անց` երեկոյան, վերջապես նա զանգեց ու ասաց, որ մեր շենքի մուտքի մոտ է և սպասում է ինձ, իջնեմ` խոսենք: 
Ճիշտ է, շատ էի սպասել այդ զանգին, շատ էլ ուրախ էի, բայց ցույց չտվեցի: 
Մի քանի րոպեում հագնվեցի, մամայիս ասացի, որ ընկերս եկել է, գնում եմ, և ուզում էի դուրս գալ, մայրս անսպասելի ասաց. «Դու ոչ մի տեղ էլ չես գնա»: 
Ես սկզբում ծիծաղեցի` մտածելով, որ կատակ է անում, բայց նա փակեց դուռն ու շարունակեց իր տարօրինակ հրամանը. «Հերիք է այդ տղան խաղ անի քեզ հետ... Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ  չափերն անցնում է»: 
Ես շատ զարմացա այդ վերջին խոսքերից ու փորձեցի համոզել մամային, որ այդ տղան` ընկերս, երբեք էլ իր չափերը չի անցել, որ դա միայն իր երևակայության արդյունքն է: 
Նա սկսեց մեղադրել ընկերոջս այն բանում, որ նա դարձրել է ինձ այդքան ազատ, որ նրա հետ շփվելն ինձ շատ է փոխել, ես էլ այն չեմ... ու նման հազար բաներ... 
Ես արդեն խնդրում էի, որ մայրս թույլ տար դուրս գամ գոնե մեկ րոպեով, բայց նա մնաց անդրդվելի:  Նա զանգեց, իսկ ես հիմարի պես ասացի, որ չեմ կարող դուրս գալ: Հետո էլ անկարողի պես փակվեցի սենյակումս ու սկսեցի լացել: 
Այս ամենն այնքան արագ կատարվեց, որ այդ պահին ուրիշ ելք չէի գտնում ու կարծում էի ամեն ինչ կպատմեմ նրան և նա կհասկանա: Բայց այդ օրվանից նա չերևաց, չզանգեց ու անհետացավ: 
Մինչև հիմա նրան գտնել չեմ կարողանում: Տանն ասում են, որ երկրից հեռացել է, բայց չեմ հավատում: Նա երևի մտածում է, թե ես չուզեցի իջնել, այնինչ ես միայն ասացի, որ չեմ կարող... Չեմ հասկանում մի բան. ինչու՞ մայրս այդպես վարվեց ինձ հետ: Չեմ ուզում խոսել նրա հետ, առավել ևս` լսել: Նա հիմա այնքան գոհ է քայլում տան մեջ, որ ես չեմ էլ ուզում ապրել այդ նույն տանը: 
Իսկ ես տանջվում եմ... Չես կարող պատկերացնել, ամեն ժամ, ամեն օր նրա մասին եմ մտածում: Նա չի հեռանում ինձանից... Ոչինչ չի ստացվում անել... Մտքերս ցրված են... Չեմ հաշտվում այն մտքի հետ, որ էլ չենք հանդիպելու : 
Բաժանվել այսպես դաժանորեն... Մի՞թե կարելի է, Նարե ջան, դու ասա, ի՞նչ անեմ... 
Չգիտեմ ի՞նչ կլինի իմ վերջը, ուժ կգտնեմ կատարվածի հետ հարմարվելու, նրան մոռանալու և մորս ներելու համար»: 
 
Պատասխանում է Նարե Աթոյանը
 
- Հարգելի Անուշիկ, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ օգնել քեզ, քո նամակը ընթերցել եմ բազմիցս: Բայց ինձ համար փակ մնացած հարցերին այդպես էլ պատասխաններ չեմ գտել, քանի որ դու չես նշում, թե նախկինում մայրդ ինչպես է վերաբերվել ընկերոջդ, արդյո՞ք դեմ չի եղել, որ դուք մտերմանաք, և նման հարցեր: 
Ես պատկերացնում եմ, թե որքան ես վիրավորված, նեղացած, բայց պետք է ուժ գտնես մայրիկիդ հետ խոսելու համար, քանի որ միայն նա կարող է բացահայտել այն փակ մնացած մասը, որի պատճառով էլ չի ցանկացել, որ դուք հանդիպեք: Գուցե նա ընկերոջդ մասին լավ բաներ չի լսել կամ տեսել է նրան մեկ ուրիշի հետ, չէ՞ որ մեր քաղաքն այնքան փոքր է, որ այդ տեսակ դեպքերը վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալիս: Ես այսքանն ասում եմ միայն ենթադրելով, քանի որ քո մայրիկի արարքի համար այլ պատճառ չեմ գտնում:
Եթե քո ընկերը թաքցնելու ոչինչ չունենար, գուցե և չանհետանար: Կարելի է ենթադրել, որ նա չի ուզում երևալ քո աչքին, մտածելով, որ մայրդ ինչ- որ բան պատմել է քեզ: 
Դու փորձիր այդ ամենը ճշտել հենց մայրիկիցդ և ցույց տուր, իբրև թե արդեն անտարբեր ես ընկերոջդ նկատմամաբ: Գուցե նա այս դեպքում բացատրի` ինչու է այդպես վարվել: 
Մի մեղադրիր քեզ, որ չես գտնում նրան, կամ` որ նա չհասկացավ, երբ ասացիր` «չեմ կարող իջնել»: Ինչու՞ չես մտածում, որ կարող էր և ինքը զանգել, իմանալու համար քո` այդ օրը հանդիպման չգնալու պատճառը, վերջապես երեք տարի ընկերներ եք եղել: Կոնկրետ ինձ համար շատ-շատ անհասկանալի է, թե ինչու է նա հենց այնպես անհետացել: Եթե նույնիսկ երկրից դուրս է, կարող ենք ենթադրել, որ նրան տեղեկացնում են քո զանգերի մասին, այս դեպքում կրկին հարց է ծագում. ինչու՞ նա չի արձագանքում: Ինչքան էլ նեղացած լիներ (չնայած ես ինքս պատճառ չեմ գտնում), մի օր, ինչպես նախկինում, կրկին կզգար քեզ տեսնելու կարիքը: 
Մի խոսքով, Անուշիկ ջան, նախքան ինչ-որ բան ճշտելը, դու մի’ հուսահատվիր, քանզի կոնկրետ դու քո արարքին բացատրություն ունես, այսինքն` մայրդ չի թողել: Իսկ ի՞նչ կասի նա... 
Կարևորը հիմա մայրիկիդ հետ խոսելն է, որից հետո էլ ինքդ որոշիր նրան մոռանալ- չմոռանալու հարցը: 
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր փորձագետին. «Մայրս խոչընդոտ դարձավ իմ և նրա հաշտության համար…»:  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 144 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | - Վարկանիշ -: 0.0/0