RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին

Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել»  623

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


​«Ես 22 տարեկան եմ: Ու, ինչպես հասկացել եմ, իմ մեջ վախ կա լուրջ սիրային հարաբերությունների հանդեպ: Երբեք չեմ հանդիպել տղաների հետ: Արտաքնապես համակրելի եմ, ուշադրության պակաս չեմ զգում (երկրպագուներ շատ ունեմ, ինձ նկատում են), կենսախինդ եմ, և ոչ ոք երևի չի էլ պատկերացնի, որ իրականում  շատ միայնակ եմ: Ես շատ եմ ուզում երջանիկ լինել, սիրել և սիրված լինել: Բայց հենց գիտակցում եմ, որ ինչ-որ մեկն ինձ դուր է գալիս, և դա փոխադարձ է, կարծես փակվում եմ ինքս իմ մեջ: 
 
Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել» (Աննա 22 տ.)
 
Սկսում եմ ծանոթներիցս տեղեկություններ իմանալ նրա մասին, ամեն կերպ փորձում եմ ինքս ինձ համոզել, որ նա ինձ զույգ չէ, մենք իրար չենք համապատասխանում: Ներամփոփ եմ դառնում: Արդյունքում կորցնում եմ այն տղամարդուն, ում հանդեպ անտարբեր չեմ: 
Դրանից շատ վատ եմ զգում, բայց չեմ կարողանում նույնիսկ խոստովանել ճշմարտությունը: Պարզապես լուռ համակերպվում եմ իրավիճակին: Եվ այդպես` ամեն անգամ:
 
Միգուցե մանկությունից եկող ինչ-որ խնդիրներն են պատճառը: Փոքր ժամանակ ես գիրուկ երեխա էի. որոշ ժամանակ ինձ ծաղրում էին: Ծնողներս երբեք ինձ բավարար ուշադրություն չէին դարձնում, քանի որ նրանց աշխատանքը կապված էր արտասահմանյան գործուղումների հետ: Ուստի մենք շատ սառը հարաբերություններ ունենք:
Ավելի ուշ, երբ հասկացա, որ խնդիրներիս հիմքում ավելորդ քաշն է, հավաքեցի ամբողջ վճռականությունս և լավ արդյունքի հասա: 
Վերջերս մի հոգեբանական թեսթ լրացրի, որը պարզում էր` կա արդյոք իմ մեջ վախ սիրո հանդեպ, թե ոչ, և այն համընկավ ինձ հետ 100%-ով: Ես իսկապես համոզվեցի, որ վախենում եմ հիասթափությունից, վախենում եմ, որ ինձ կնեղացնեն, կխաբեն, վախենում եմ բացվել որևէ մեկի առջև: Ինձ համար դժվար է նույնիսկ ինքս ինձ խոստովանելը, որ սիրում եմ: Ժամանակի հետ այդ վախն իմ մեջ աճում ու աճում է: Օգնեք, խնդրում եմ, դուրս գալ այս շրջապտույտից: Ես գիտեմ, որ այն փակուղային չէ»:
 
Պատասխան
 
- Դուք գրել եք այն մասին, որ ցանկանում եք սիրել և լինել սիրված, բայց վախենում եք հիասթափությունից, որ ձեզ կարող են նեղացնել կամ խաբել: Բացառված չէ, որ ձեր վախն ընդամենը դիմակ է, որի ետևում թաքնված է ոչ հստակ պատկերացումը սեփական անձի, սեփական արժեքի մասին: 
Ձեզ համար, ինչպես գրում եք, դժվար է անգամ բարձրաձայնելը, որ սիրում եք: Փորձեք լսել ձեր սրտի ձայնին և ոչ շրջապատի մարդկանց: Այո, այդպես լինում է` մարդիկ հանդիպում են, ապա հեռանում են: Բայց բաժանման արդյունքում մենք չենք զրկվում մեր արժանիքներից, դրանք մնում են մեր մեջ: Մենք ավելի վատը չենք դառնում այն պատճառով, որ ինչ-որ մեկի հետ հարաբերությունները չդասավորվեցին: 
Ամեն դեպքում դուք պետք է ընտրություն կատարեք` մնալ մենակ և ամբողջ կյանքում տառապել սիրելու և սիրվելու անկատար ցանկությունից, ինչպես հիմա է, կամ ձեր կյանք թողնել մտերիմ մարդու` միաժամանակ վախենալով, որ սերը կանցնի: Դա այնքան բնական է` վախենալ կորցնել այն, ինչ ունես և ինչը թանկ է քեզ համար. սիրած մարդուն, կյանքդ, առողջությունդ, հաջողությունդ…
Եվ ավելի ցանկալի է, որ դա լինի ոչ թե պարզապես վախ, այլ ուղի` դառնալու ավելի լավը, ավելի վառ զգալու լիարժեք կյանքի շարժը:
 

 
Հատվածներ Հայկ Բլբուլյանի «Գիշերային կյանք» ռադիոծրագրի ուղիղ եթերներից:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարցեր հոգեբանին «Ես վախենում եմ սիրել»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 623 | Տեգեր: Հարց հոգեբանին, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0