RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին

Հարց հոգեբանին. «Ինձ սիրահարվել է իմ ամենամոտ ընկերը»  166

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Հարց հոգեբանին. «Ինձ սիրահարվել է իմ ամենամոտ ընկերը»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հարց

«Ինձ սիրահարվել է իմ ամենամոտ ընկերը, ով միշտ պնդել է, թե ինձ հետ եղբոր պես է: Վերջերս պարզվեց, որ միշտ էլ սիրել է: Ինչպե՞ս ասեմ, որ չեմ սիրում»:  (Հաս.)

Պատասխան

Ողջույն: Նախքան Ձեր բուն խնդրին ու հարցին անդրադառնալը և համապատասխան խորհուրդներ տալը , կցանկանայի, որ անպայման ընթերցեիք հետևյալը, որը, վստահ եմ, կտա Ձեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:
Ցանկացած հարաբերություն` անկախ իր տեսակից և բնույթից, միշտ էլ իր մեջ վտանգ է պարունակում: Եվ այսպես, առաջին վտանգը կայանում է նրանում, որ մենք ինքներս ոչ միշտ է, որ կարողանում ենք  օբյեկտիվ և անկեղծ գիտակցել ու գնահատել սեփական մոտիվները, ինչպես նաև այն, թե դրանք ինչպես են փոխվում ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ շատ հաճախ մարդը կարող է   շփոթությամբ «ընկերությունը»  ընկալել,  ընդունել  որպես ռոմանտիկ հարաբերություն:  Շատ դեպքերում ժամանակի ընթացքում  «զուտ ընկերությունը» կարող է վերաճել ռոմանտիկ և նույնիսկ` ինտիմ հարաբերությունների:  Ժամանակակից հոգեբանությունը նկատում է. «Շատ դժվար է գծել հստակ սահման ռոմանտիկ հարաբերությունների, սեքսուալ ազդեցությունների և ընկերական զգացմունքների միջև: Միշտ գոյություն ունի վտանգ, որ հակառակ սեռի ներկայացուցիչների միջև, որոնց կապում են ընկերական հարաբերությունները, կարող է հանկարծակի առաջանալ միմյանց հանդեպ սեռային ազդեցություն»:

Ինչքանո՞վ է հավանական, որ հակառակ սեռի ընկերոջ մոտ կարող են առաջանալ նմանատիպ զգացմունքներ:

Հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել (այն նվիրված է եղել կին-տղամարդ ընկերական հարաբերությունների առանձնահատկությունների բացահայտմանը),  որ հետազոտության մասնակիցների 62%-ը պնդել են, որ միջսեռային   ընկերական հարաբերություններում միշտ առկա է, նույնիսկ գերակշռում է սեքսուալ ձգողականությունը: Այնպես որ այդ վտանգը միշտ կա, գոյություն ունի և   պետք է այդ առումով միշտ աչալուրջ, հետևողական  ու «սթափ» լինել:

Շատ կարևոր է գիտակցել նաև այն, որ այդ «վտանգից» ոչ ոք ապահովագրված չէ, և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել` մտածելով,  թե մենք լիովին պաշտպանված ենք դրանից , որպեսզի սիրահարվենք մեր ընկերոջը (կամ   ընկերուհուն):  Ի դեպ, այս վտանգն առավել մեծ է, եթե   անձը պատկանում է հետևյալ խմբերից մեկին.

1. Դեռահասներ. Պատանի տարիքում մարդկանց համար առավել դժվար է կողմնորոշվել սեփական զգացմունքներում և վերահսկել   առաջացած զգացմունքները, քան հասուն տարիքում, երբ մենք արդեն կարողանում ենք վերահսկել սեփական զգացմունքներն ու էմոցիաները և չենք տառապում այն ցանկությամբ, որ ինչ -որ մեկը «գրկի մեզ կամ պարզապես  բռնի մեր ձեռքը»:

2. Ամուսնանալ ցանկացողները. Եթե անձը ցանկանում է ամուսնանալ կամ ինչ-որ մեկի հետ պարզապես հանդիպել, նույնիսկ ինտիմ հարաբերություն ունենալ, ապա ռիսկը նրա, որ վերջինիս ընկերությունը պարզապես «դիմակ» է, որպեսզի նա պահպանի   ինչ-որ մեկի հետ իր հարաբերությունները կամ միջոց է մտերմացնելու, կապելու իրեն մեկ ուրիշ մարդու, ավելի հավանական է ու մեծ:

3.  Ամուսնության մեջ կայացած, բայց ոչ երջանիկ. Այնպիսի իրավիճակում, երբ ամուսինը ցանկանում է կողակցից ստանալ այն,  ինչ ուզում է կամ ինչի կարիքն ու պահանջմունքն ունի և չի ստանում, այսինքն` չբավարարված է մնում, դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նա իր պահանջմունքների բավարարման աղբյուրը փնտրի այլ մարդկանց մեջ:
Ահա սրանից   էլ ակնհայտ է դառնում, թե ինչումն է կայանում կնոջ և տղամարդու   ընկերության մեջ երկրորդ վտանգի առկայությունը: Եթե  նույնիսկ մարդն ինքը   վստահ է, որ դա իր համար պարզապես «զուտ ընկերություն» է, ամեն դեպքում նա նույնքան համոզված ու վստահ չի կարող լինել, որ իր ընկերը (կամ ընկերուհին) նույնպես այդպես է մտածում ու զգում:

Այդ պատճառով պետք է միշտ լրջախոհ լինել  և հաճախ հարց տալ ինքներս մեզ`  ինչո՞ւ   ենք  ցանկանում ունենալ հակառակ   սեռի   ընկերներ և ի՞նչ կտա դա մեզ: Բայց եթե ամեն դեպքում ունենք այդպիսի ընկերներ, ապա պետք է աշխատենք ուշադրություն դարձնել և միշտ հետևել վերը նշվածին, որպեսզի հավանական վտանգը չվերաճի իրական խնդրի:

Այժմ անդրադառնամ ձեր հարցին և` մի քանի օգտակար խորհուրդներ իմ կողմից.

Իսկապես, որ հայտնվել եք շատ բարդ մի իրավիճակում, որն անխուսափելի է: Ինչպես արդեն նշեցի, ոչ մեկս էլ ապահովագրված չենք այդպիսի իրավիճակներից: Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ ցանկացած խնդիր ունի լուծում, իսկ ցանկացած իրավիճակից  միշտ էլ կարելի է համապատասխան ելք գտնել:
Ես Ձեզ լիովին հասկանում եմ, սակայն   կցանկանայի, որ Դուք նախևառաջ ուշադրություն դարձնեիք ու հաշվի առնեիք հետևյալը. գիտե՞ք, հնարավոր է, որ դա Ձեր ընկերոջ մոտ պարզապես զգացմունքների փայլատակում է, խտացում կամ նման ինչ-որ մի բան… Բայց դա չի նշանակում, որ նա Ձեզ ստել է կամ նրա մոտ Ձեր հանդեպ այդպիսի զգացմունքներ վաղուց են եղել: Եվ հետո, տղամարդու և կնոջ միջև հարաբերությունները հստակ որոշված չեն, դրանք անկանխատեսելի են, ոչ ոք չի կարող համոզված լինել, որ   ցանկացած հարաբերություն միշտ մնալու է այնպիսին, ինչպիսին եղել է կամ ինչպիսին, որ կա: Շատ ժամանակ, որպեսզի պահպանել հարաբերությունները «զուտ ընկերական»,  մեզանից բավականաչափ ջանք ու եռանդ է պահանջվում, հակառակ դեպքում դրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից:

Մի՛ ընկեք մտատանջությունների գիրկը և մի՛ շտապեք եզրակացություններ անել: Միգուցե ինչ-որ ժամանակ հետո ամեն ինչ փոխվի: Եվ բացի դրանից, եթե նույնիսկ չփոխվի էլ, մի՛ հուսահատվեք և այս անհաջող փորձը, ձեր աչքի առաջ որպես օրինակ ունենալով, մի՛ կորցրեք Ձեր հավատը իսկական ընկերների և ընկերության հանդեպ: Հավատացե՛ք, կան մարդիկ, ովքեր կարող են պարզապես ընկերություն անել:

Տվյալ իրավիճակում ամենաճիշտ և ամենալավ տարբերակը Ձեր ընկերոջ հետ պարզապես խոսելն է: Ասացեք, բացատրեք նրան, որ չեք ցանկանում փչացնել ձեր հարաբերությունները, վիճել հարազատ ու թանկ անձնավորության հետ, ի վերջո կորցնել նրան…  Չէ՞  որ ինտիմ հարաբերությունները հարատև չեն, իսկ ընկերությունը դարեր արժե: Նա Ձեզ լավ է ճանաչում, գիտի` ինչպիսի անձնավորություն եք, և վստահ եմ ` ամեն ինչ կհասկանա : Խորհուրդ եմ տալիս խոսել նրա հետ բացարձակ անկեղծ: Բացատրե՛ք նրան ձեր վերաբերմունքն ու հարաբերություններն այդ ամենի հանդեպ : Եվ հաստատ կստանաք ցանկալի արդյունք: Եթե նա Ձեր հանդեպ իսկապես զգում է ինչ-որ մի բան, ապա Ձեզ շատ չի ճնշի, այլ համբերատար կսպասի` հաշվի առնելով Ձեր վերաբերմունքն ու զգացմունքներն իր հանդեպ: Մի՛ շտապեք և ողբերգություն մի՛ սարքեք:

Եվ մի շատ կարևոր բան, որ կցանկանայի՝ պարտադիր ուշադրություն դարձնեիք. եթե Դուք լիովին համոզված եք, որ նա Ձեզ համար պարզապես ընկեր է և թեկուզ հետագայում չի կարող Ձեր կյանքում այլ դերով ու նշանակությամբ հանդես գալ , ապա խոսեք նրա հետ չափազանց վճռական ու կտրուկ: Դրանով Դուք կօգնեք նրան հետագայում վերահսկել իր մտքերն ու զգացմունքները և չսնել իրեն փուչ հույսերով, որը տվյալ դեպքում  ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը:
Եվ բացի դրանից, եթե Ձեր ընկերը ավելին է զգում ձեր հանդեպ, քան պարզապես ընկերը, ապա ինչ-որ ժամանակով մասամբ սահմանափակեք ձեր հարաբերությունները կամ լիովին սահմանափակեք: Դա կօգնի, որպեսզի նրա մոտ Ձեր հանդեպ առաջացած զգացմունքները չափից դուրս չխորանան և ինչ-որ ժամանակ հետո հնարավոր լինի կրկին վերադարձնել, վերականգնել նախկին ընկերությունը: Եվ ամենակարևորը՝ որքան հնարավոր է շո՛ւտ խոսեք նրա հետ այդ մասին: Պետք չէ ամեն ինչ թողնել   «վաղվան»: Հետո խնդիրը լուծելն ավելի դժվար կլինի:

Եվ վերջում մի քանի   օգտակար ու պրակտիկ խորհուրդներ Ձեզ և այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են նմանատիպ իրավիճակում.

Ինչպե՞ս պահպանել ընկերական հարաբերությունները «մաքուր»…
Եղե՛ք զգույշ, որպեսզի չարթնացնեք Ձեր կամ Ձեր ընկերոջ մեջ ռոմանտիկ զգացմունքներ : Խուսափե՛ք ամեն տեսակ բառերից և իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել անսպասելի, անտեղի,  անցանկալի ու կպչուն մտքեր Ձեր և Ձեր ընկերոջ մեջ, որոնք իրենց հերթին կարող են խթան հանդիսանալ,  ինչ-որ ձևով նպաստել կամ դառնալ սեքսուալ երևակայության ի հայտ գալուն, վերջում   ցանկության պատճառ դառնալուն:
Ձեզ չի հաջողվի Ձեր ընկերոջ հետ մնալ պարզապես ընկերներ կամ պահպանել ձեր միջև «մաքուր ընկերական»  հարաբերություններ, եթե Ձեր ժամանակի   մեծ մասն անցկացնում եք նրա հետ, հատկապես` առանձին: Այդ պատճառով փորձեք մեծ մասամբ նրա հետ շփվել   այլ մարդկանց կամ ընկերների ներկայությամբ:
Վտանգն ավելի մեծ է այն դեպքում, երբ Դուք Ձեր ընկերոջ հետ խոսում կամ քննարկում եք  «բաց» թեմաներ, հատկապես, երբ դրանք հաճախակի բնույթ են   կրում :
Վերլուծեք Ձեր մտքերը: Թույլ մի՛ տվեք, որ այնտեղ ներխուժեն   երևակայական, ռոմանտիկ, սեքսուալ մտքեր ձեր ընկերոջ հետ կապված: Մի՛ փորձեք նույնիսկ երևակայորեն պատկերացնել   նրան տարբեր սեքսուալ իրավիճակներում  և դերերում: Դա կգրգռի Ձեր սեքսուալ երևակայությունը և կիրք կարթնացնի ձեր ընկերոջ հանդեպ: Հետևաբար` վտանգի հավանականությունն էլ ավելի կմեծանա: Եվ վերջապես` հարգե՛ք ձեր ընկերոջ  անձնական կյանքի իրավունքը:

Հարգանքներով` Անուշ Պետրոսյան (հոգեբան):

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարց հոգեբանին. «Ինձ սիրահարվել է իմ ամենամոտ ընկերը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 166 | Տեգեր: սեր, Հարցեր հոգեբանին, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0