RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հարցեր հոգեբանին

Աննա (23տ.) Սպասում եմ լուրջ հարաբերությունների  238

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հարցեր հոգեբանին,   


Աննա (23տ.) Սպասում եմ լուրջ հարաբերությունների

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Աննա (23տ.) Սպասում եմ լուրջ հարաբերությունների
 
«Ես չունեմ հարաբերություններ տղամարդկանց հետ, և այնպիսի զգացողություն է, որ երբեք չեմ էլ ունենա: Միշտ դատարկության մի զգացում է ուղեկցում, չեմ կարողանում պատկերացնել, որ ինչ-որ մի տղամարդու հետ կարող է լուրջ հարաբերություններ ստացվեն: Կարծես կյանքը պարզապես չի տալիս ինձ նման հնարավորություն: Ընկնում եմ հուսահատության գիրկը: Եվ միաժամանակ եթե պատկերացնում էլ եմ, թե նման բան կլինի, զգացողություն է վրա հասնում, որ դա ինձ համար չէ, որ ոչ մի լավ բան էլ դուրս չի գա:
Ես ինքնամփոփ չեմ (թեև ոչ լիովին առանց բարդույթների), բավականին շփվող եմ և չար չեմ: Բայց չգիտես ինչու ստացվում է այնպես, որ մնում եմ տանը, հեռուստացույց դիտում, խորանում համացանցի մեջ` փոխանակ, օրինակ, հանդիպելու ընկերուհուս հետ, էլ չեմ ասում` անծանոթ երիտասարդի, ով ընդհանրապես ի հայտ չի գալիս որպես այդպիսին: Արդեն երկու տարի է ոչ մի անձնական կյանք չունեմ, առաջ էլ լուրջ ինչ-որ բան չի եղել: 
Մի քանի հանդիպումներ եղել են (միայն ինձ չափազանց համակրելի թվացած տղաների հետ): Հարազատներս երբեմն խորհուրդներ են տալիս, որոնք մեկ-մեկ այնքան ծիծաղելի են ու անմիտ, որ միմայն նյարդայնացնում են: Ընկճվածությունս թաքցնում եմ, որպեսզի չտխրեցնեմ մերձավորներիս: Բայց էլ չեմ կարող ու չեմ ուզում մնալ այս վիճակում: Պետք է ինչ-որ բան անել, և հիմա դրա  լավագույն ժամանակն է: Պարզապես չեմ կարողանում կողմնորոշվել` հենց  ինչ  և, որ ամենակարևորն է,  ինչպես»:
 
  Պատասխան
 
Ողջույն, Աննա: Եթե մտածում եք, թե ես գիտեմ  «հենց ինչ և, ամենակարևորը` ինչպես», ապա սխալվում եք: Հնարավորություն չունենալով զրուցել ձեզ հետ, հարցեր տալ, պարզաբանել, հասկանալ` ես կարող եմ միայն գլխի ընկնել: Ենթադրություններից մեկը կարող եմ ասել ձեզ. ինձ թվում է, որ ձեր խնդիրը բխում է հենց «լուրջ հարաբերություններ» ունենալու  ձեր սևեռուն ձգտումից: 
Չեմ ուզում սխալ հասկացված լինել. բուն ձեր ձգտման մեջ խնդրահարույց, առավել ևս մեղադրական ոչինչ չկա: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը, ով երկար ժամանակ չի ունեցել ոչ մի հարաբերություն, ցանկանում է մտցնել դրանք լուրջ հունի մեջ: Թույլ տամ ինձ մի համեմատություն անել. մարդը ցանկանում է լուրջ ճանապարհորդություն ձեռնարկել (օրինակ` Տիբեթ, կամ թեկուզ Արցախ): Այդ ցանկության մեջ տարօրինակ ոչինչ  չկա. խնդիրներն առաջանում են միայն այն դեպքում, եթե այդ մարդը մինչ այդ «ճանապարհորդել» է միայն իր բնակարանի սահմաններում: 
Ահա իմ ցուցումը` փորձեք սկզբի համար մարդկանց հետ (ցանկացած) հաստատել պարզապես հարաբերություններ, ամրապնդել պարզ, հասարակ շփումներ: Մի շտապեք այդ հարաբերությունները լուրջ դարձնել: Վստահեք կյանքին: Հարաբերությունները լուրջ դարձնում ենք ոչ թե մենք, այլ կյանքն ինքը:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Աննա (23տ.) Սպասում եմ լուրջ հարաբերությունների  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հարցեր հոգեբանին բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 238 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ