RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Զիգմունդ Ֆրեյդ. Անձի երեք բաղադրիչները: Սեռական զարգացման փուլերը  1592

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Զիգմունդ Ֆրեյդ. Անձի երեք բաղադրիչները: Սեռական զարգացման փուլերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Զիգմունդ Ֆրեյդ. Անձի երեք բաղադրիչները: Սեռական զարգացման փուլերըԶիգմունդ Ֆրոյդի անձի զարգացման տեսության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ անձը միշտ հասարակության հետ գտնվում է կոնֆլիկտի վիճակում: Ըստ Ֆրոյդի` կենսաբանական դրդապատճառները (մասնավորապես սեռական) հակասում են մշակույթի նորմերին, իսկ սոցիալականացումը այդ դրդապատճառների զսպման գործընթացն է:
 
Անձի երեք բաղադրիչները:  Ֆրոյդի տեսությունը անձի հոգեկանի կառուցվածքում առանձնացնում է երեք մաս` Id («Նա»), Ego («Ես»), Superego («Գերես»): Id («Նա»)-ն էներգետիկ աղբյուր է, որը ուղղված է հաճույքների ստացմանը: Էներգիայի ազատ արձակման ժամանակ լարվածությունը թուլանում է և անձը հաճույք է զգում: «Նա»-ն դրդում է մեզ ունենալ սեռական կապ, իրականացնում է օրգանիզմի այնպիսի գործառույթներ, ինչպես սննդի ընդունումը և բնական կարիքները հոգալը:
 
Ego («Ես»)-ը վերահսկում է անձի վարքը, որոշ չափով հիշեցնում է լուսամփոփ, որը օգնում է անձին կողմնորոշվել շրջապատող աշխարհում: Ego-ն վերահսկում է համապատասխան օբյեկտի ընտրությունը, որը թույլ է տալիս հաղթահարել այն լարվածությունը, որը կապված է Id-հետ: Օրինակ, երբ Id-ն քաղց է զգում, Ego-ն մեզ արգելում է ուտել անվադողեր կամ թունավոր հատապտուղներ, մեր քաղցի բավարարումը հետաձգվում է մինչև համապատասխան սննդի ընտրությունը:
 
Superego («Գերես»)-ն իդեալական ծնող է, այն իրականացնում է բարոյական կամ գնահատող գործառույթ: Superego-ն կարգավորում է վարքը և ձգտում է կատարելագործել այն` ծնողների, իսկ հետագայում նաև հասարակության չափանիշներին համապատասխան:
Այս երեք բաղադրիչները ակտիվորեն ազդում են երեխայի ձևավորման վրա: Երեխաերը պետք է ենթարկվեն բարոյական պահանջներին, որոնք ներկայացվել են ծնողների և ձևավորվող սեփական Superego-ի կողմից:
Ego-ն պատասխանատվություն է կրում արարքների համար, որոնք խրախուսում կամ պատժում են Superego-ին, դրա հետ կապված մարդը ունենում է հպարտության կամ մեղքի զգացում:
 
Սեռական զարգացման փուլերը: Ֆրոյդի տեսության համաձայն՝ անձի ձևավորման  գործընթացն անցնում է չորս փուլերով: Այս փուլերից յուրաքանչյուրը կապված է մարմնի որոշակի մասի` էրոգեն գոտու հետ: Յուրաքանչյուր փուլում կոնֆլիկտ է առաջանում հաճույքների բավարարման և սահմանափակումների միջև, որոնք սկզբում սահմանվում են ծնողների, իսկ հետագայում` Superego-ի կողմից:
 
Զիգմունդ Ֆրեյդ. Անձի երեք բաղադրիչները: Սեռական զարգացման փուլերը
 
Երեխայի կյանքի վաղ փուլում էրոգեն գոտին հանդիսանում է բերանը: Նորածնի ամբողջ էներգիան ուղղված է նրան, որպեսզի նա բավարարվի բերանի միջոցով՝ ոչ միայն սնունդ ընդունելով, այլ նաև ծծման գործընթացից, այսպիսով երեխայի համար բավարարման աղբյուր է հանդիսանում բերանը: Երեխայի կյանքի այս փուլը Ֆրոյդը անվանել է «Օրալ» փուլ:
 
Երկրորդ կամ անալ փուլում գլխավոր էրոգեն գոտին դառնում է սրբանը: Այս շրջանում շատ կարևոր է արտազատման գործընթացների վերահսկման կարողությունը:
 
Երրորդ փուլը կոչվում է ֆալիկ: այս շրջանում սկսում են ի հայտ գալ աղջիկների և տղաների տարբերությունները: Տղաները մտնում են, այսպես կոչված էդիպյան փուլ. ենթագիտակցորեն նրանք ձգտում են զբաղեցնել իրենց հոր տեղը մոր կողքին, իսկ աղջիկները իրենց զգում են ոչ լիարժեք:
Լատենտ փուլի ավարտից հետո, երբ աղջիկներն ու տղաները սեռական հարաբերություններով դեռ մտահոգված չեն, սկսվում է գենիտալային փուլը: Այս փուլում պահպանվում են վաղ փուլերին բնութագրական որոշ առանձնահատկություններ, բայց բավարարման գլխավոր աղբյուրը մնում է հակառակ սեռի հետ սեռական կապը:

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Զիգմունդ Ֆրեյդ. Անձի երեք բաղադրիչները: Սեռական զարգացման փուլերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 1592 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0