RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Ընկերության մասին այս 8 մտքերը կօգնեն ավելի գնահատել ձեզ թանկ մարդկանց  309

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Ընկերության մասին այս 8 մտքերը կօգնեն ավելի գնահատել ձեզ թանկ մարդկանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Կարևոր չէ, թե քանի ընկեր ունես Facebook-ում: Ընկերների մեծ քանակությունը քեզ երբեք էլ ավելի երջանիկ չի դարձնի: Ի՞նչ իմաստ կա այդքան շատ ընկերներ ունենալ, ում չես էլ վստահում: Սիրո մասին այս 8 մտքերը քեզ կօգնեն հասկանալ իրական ընկերության նշանակությունը:

 

Ընկերության մասին այս 8 մտքերը կօգնեն ավելի գնահատել ձեզ թանկ մարդկանց


Ընկերը նա է, ով քո մասին ամեն ինչ գիտի, սակայն, միևնույնն է, սիրում է քեզ: Էլբերտ Հաբերդ

Իրական ընկերությունը չի կարող ծաղկել դատապարտության հետ մեկտեղ: Եթե վախենում ես ինչ-որ մեկին պատմել քո անցյալի հետ կապված այնպիսի բաներ, որոնք կարևոր են քեզ համար, ապա պետք է խորհես՝ արդյո՞ք նա իսկապես արժանի է քո կյանքի մի մասը լինել:

 

Ավելի լավ է ատելի լինել այն բանի համար որ կաս, քան սիրված լինել նրա համար, որ չես: Անդրե Գիդ

Իրական ընկերությունը չի կարող հիմնված լինել ստերի վրա: Մարդկանցից` քեզ սիրելու համար ճշմարտությունը թաքցնելը արտացոլվում է ինքդ քո ես-ի հանդեպ ունեցած թերահավատությամբ: Ինչո՞ւ ես մտածում գոհացնել այն մարդկանց, ովքեր երբեք չեն ընդունի քեզ:

 

Աշխարհում կան սիրո տարբեր դրսևորումներ, սակայն երբեք նույն սերը չի կրկնվում երկու անգամ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ

Իրական ընկերությունը չի կարող հատուկ լինել, եթե այն մեկ ուրիշի հայելային արտացոլանքն է: Նոր մարդուց հին ընկերոջը փոխարինելն ակնկալելը հիմար ջանք է, որի արդյունքը միայն հիասթափությունը կլինի:

 

Սերն այն է, երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս քեզ գեղեցկությունն այնպիսի բաներում, որ երբեք նախկինում չէիր նկատել… ու հիմնականում քո մեջ: Մամա Զարա

Իրական ընկերությունը չի կարող գոյատևել բացասականության մթնոլորտում: Չնայած իրական ընկերը չպետք է վախենա կոպտության աստիճան ազնիվ լինել քեզ հետ, այնուամենայնիվ, նա նաև դրական ազդեցություն պետք է ունենա, որը քեզ կոգեշնչի ավելի լավը լինել:

 

Սերը հանում է այն դիմակները, առանց որոնց թվում է, թե չենք կարող ապրել, ու գիտենք, որ չենք կարող ապրել դրանցում: Ջեյմս Բոլդուին

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ամբողջական թափանցիկության: Եթե չես կարող գաղտնիքները բացահայտել առանց կշտամբանքի արժանանալու վախի, ուրեմն էլ ինչո՞ւ ես ժամանակ անցկացնում այդ մարդու հետ:

 

Ես ոչ միայն սիրում եմ սիրված լինել, այլև լսել, որ սիրված եմ: Ջորջ Էլիոթ

Իրական ընկերությունը չի կարող բարգավաճել առանց ոգևորիչ խոսքերի: Մարդիկ, ովքեր չեն գնահատում քեզ, արժանի չեն քեզ: Երբ հարաբերությունների երկու կեսերի մեջ անհավասարակշռություն կա, ժամանակն է ծանր խոսակցություն ունենալու:

 

Դեռահաս սերն ասում է. «Սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ»: Հասուն սերն ասում է. «Քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»: Էրիխ Ֆրոմ

Իրական ընկերությունը միայն քոնը չէ: Ընկերոջը որպես քո սեփական գոյության մի մասը տեսնելը առանց հաշվի առնելու այն, որ նա քեզնից զատ, նույնպես կյանք ունի, արտացոլում է քո եսակենտրոն աշխարհայացքը: Միայն այն, որ ընկերդ չցանկացավ քեզ հետ հանդիպել, չի նշանակում, թե նա քեզ չի սիրում, միգուցե նա ամբողջ օրը աշխատել է ու առանձին մնալու կարիք ունի հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

 

Սիրիր բոլորին, վստահիր մի քանիսին, վատություն մի արա ոչ ոքի: Ուիլյամ Շեքսպիր

Իրական ընկերությունը չես կարող նվիրել հանդիպածդ բոլոր մարդկանց: Անկասկած, մարդկանց սիրելը հրաշալի է, սակայն հիմարություն կլինի կարծել թե բոլոր մարդկանց կհուզի, թե ինչ ես զգում: Մի՛ վախեցիր բացվել, սակայն պաշտպանիր քեզ դավաճանությունից` քո ամենամութ ու խորը գաղտնիքները միմիայն վստահելով իրական ընկերներին ում արժե վստահել,- գրում է BlogNews-ը:

 


Guinness-ի հիանալի գովազդը ընկերության մասին

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընկերության մասին այս 8 մտքերը կօգնեն ավելի գնահատել ձեզ թանկ մարդկանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 309 | - Վարկանիշ -: 0.0/0