Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն
Խորհուրդներ հոգեբանից նրանց, ովքեր չեն կարողանում չապրել անցյալով  889

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   

Փորձե՞լ եք առաջ քայլել՝ հետ նայելով կամ քայլել հետ՝ նայելով միայն առաջ: Ինչ խոսք, եթե կյանքը ճանապարհ է, իսկ մարդն անցորդ, ապա նա այդ ամբողջ ճանապարհը անցնում է քայլելով ետ-ետ՝ երբեք չտեսնելով, թե ինչ կա հաջորդ քայլին ու միշտ հիշելով այն ամենը, ինչ անցնում է իր կողքով: Մյուս կողմից կան շատ մարդիկ, որոնք ներկայով են ապրում, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում մի կողմ դնել անցյալի հիշողությունները և տեսնել ներկայի գունավոր կողմերը: Այդ մարդիկ ապրում են անցյալի՝ իրենց ստեղծած փոքրիկ աշխարհում: 

 

 

Անցյալով ապրելու խնդրի մասին

 

Անցյալը հիշելու մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: 
Հարցն այն է, թե ինչում է կայանում մտքերով անցյալ վերադառնալու անհրաժեշտությունը, ի՞նչ խորհրդավոր բան կա անցյալում, որ գրավում է, տանում իր խորը անկյունները և կուլ տալիս մարդկային բանականությունը: Այս հարցերը ինձ միշտ անհանգստացրել են: Մենք, որպես կանոն, միշտ վերհիշում ենք կյանքի դրական և բացասական իրադարձությունները: Զարմանալի չէ, քանի-որ այդ իրադարձությունները հղի են բուռն էմոցիաներով: Կա կարծիք, որ շատ հաճախ մեր գլխում հայտնվում են բացասական մտքեր անցյալից, որոնք պայմանավորված են ուժեղ ապրումներով, զգացումներով և հոգու ցավով: Այս ապրումները կարող են փոխանցվել կյանքի այլ ասպեկտներին և կարող են խոչընդոտ հանդիսանալ մարդկային փոխհարաբերությունների համար: 

 

Մոռանալ անցյալը, պարադոքսի պես է հնչում: Ասում են՝ մի բանը մոռանալու համար նախ պետք է այն հիշել: Անցյալը մոռանալը հնարավոր է՝ միայն հիշելով այն, ապրելով այն, ավարտելով ինչ ուզում ենք: Ճիշտ ինչպես բայերն ունեն ներկա, անցյալ և ապառնի ժամանակներ, այնպես էլ մեր կյանքում են առկա այս երեք պատուհանները:

 

Հենց այս վայրկյանը մեկ վայրկյան հետո կգրվի անցյալի էջերին, (ինչ հետաքրքի է չէ՞): Սա նշանակում է, որ անցյալը, ներկան և գալիքը ապրում են մեկը մյուսի գրպանում: Մտավոր վերադարձ անցյալին՝ բառացիորեն նշանակում է մարդու չգիտակցված հակվածությունը դեպի անցյալ և մղումն ավարտելու անցյալում կիսատ թողած իրավիճակները:

 

Երբեմն տխուր եմ լինում ու փորձում եմ հիշել անցյալում պատահած որևէ ուրախ դեպք, որն իր ջերմ հիշողություններով տրամադրությունս կբարձրացնի: Այս կերպ փորձում եմ անցյալից օգուտ քաղել, սակայն կան մարդիկ, ովքեր ամեն վայրկյան ապրում են անցյալի բացասական հիշողություններով: Երբեմն անում ենք քայլեր, որոնց համար հետագայում մեզ մեղադրում ենք կամ վախենում ենք հետադարձ հայացք գցել անցյալին՝ մեզ մեղավոր համարելով որևէ դեպքի համար: Սակայն պետք է գիտակցել, որ մարդիկ կատարյալ չեն: Անցյալը պետք է կյանքի գիրք լինի, թերթելով այն պետք է հմտանանք, սովորենք նորը: Կյանքի ուղեցույց է հետևյալ արտահայտությունը. «Հիշիր անցյալը, ապրիր ներկայով, մտածիր ապագայի մասին»: 

 

Անցյալը ներկա չպետք է դարձնել ու չպետք է ապրել ներկան՝ ձգտելով այն վայրկյանառաջ վերածել անցյալի… Կարծում եմ, որ իրականում անցյալը մոռանալն անհնար է, միայն հնարավոր է հնարավորինս կրճատել էմոցիանների ինտենսիվությունը: Հիշելով անցյալը` կարելի է օգտակար հետևություններ անել և հասկանալ, թե ի՞նչ է մեզ պետք և ի՞նչը պետք չէ: Հիշողությունները մեր անձնական գրադարանի գրքերն են, որոնք պարբերաբար կարելի է աչքի անցկացնել: Անցյալը մեզ օգնում է, որ ճիշտ կառուցենք մեր ներկան:

 

Ուլյանա Բաբայան, հոգեբան

 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017