RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեկան առողջություն

Վիրտուալ և իրական աշխարհների միջև  197

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Հոգեկան առողջություն,   


Վիրտուալ և իրական աշխարհների միջև

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Այսօր շատերն իրենց ազատ ժամանակը, հետաքրքրությունները, նպատակներն իրական աշխարհից տեղափոխում են վիրտուալ աշխարհ: Եվ օրեցօր պատրանքների մոլորակի բնակիչների թիվը բազմապատկվում է: Շատերը նույնիսկ մոռանում են իրական կյանքի գոյության մասին...
 
Վիրտուալ և իրական աշխարհների միջև
 
Իսկ որտե՞ղ ես դու
 
Դե, իհարկե, չափազանց գայթակղիչ է, երբ պարզապես կոճակներ սեղմելով՝ տեղափոխվում ես անտեսանելի սահմանից այն կողմ, զուգահեռ մի աշխարհ, որտեղ «դաժան» ճակատագրի ձեռքը չի հասնում, հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում ու քեզ շատ անկաշկանդ զգում: Եթե իրական կյանքում տունդ վերանորոգել չես կարողանում, ապա այնտեղ ոչ միայն տուն-տեղդ ես դնում, կահավորում, այլ նաև մի ամբողջ քաղաք ես կառուցում: Բայց ցավն այն է, որ հաճախ այդ մոգական աշխարհն այնքան է գրավում, որ աստիճանաբար զբաղեցնում է իրականի տեղը...
 
Սոցիալական ցանցերի կախարդանքը
 
Իհարկե, կարելի է հասկանալ այն մարդուն, որն իրական կյանքում հազվադեպ է երջանիկ զգում, աշխատանքից ազատ ժամանակն ու վաստակած գումարն էլ չեն բավականացնում նրա տարրական ցանկությունների գոնե մեկ տասներորդն իրագործելու համար: Բնականաբար, դեպի վիրտուալ իրականություն տեղափոխող պատուհանը նրա համար փախուստի յուրօրինակ միջանցքի է վերածվում:
 
Սոցցանցում հայտնաբերելով իր էջում հյուրընկալված այցելուներին՝ նա ասես հագուրդ է տալիս ինքնահաստատված ու կայացած զգալու իր չբավարարված ցանկությանը, շոյված զգում այն մտքից, որ ինքը պահանջարկ է վայելում: Բացի այդ, համացանցում հնարավոր է բոլորովին այլ կերպարով հանդես գալ և ազատվել խանգարիչ բարդույթներից: Գեղեցիկ լուսանկարներ, մաղթանքներ, շնորհավորանքներ... Ներկայանում են նաև կողակիցներն ու երեխաները, ի ցույց դրվում հանգստի ու զվարճանքի տեսարանները, որտեղ գլխավոր հերոսը վայելում է իր անիրական երջանկությունը: Տրված գնահատականներն էլ դառնում են իր գրավչության ապացույցն ու անհոգ, ուրախ կյանքի վկայականը:
 
Այդպիսով բավարարվում է սեփական անձի նշանակալիության մասին հաստատումներ լսելու պահանջը:
Բայց այս ամենը խորհրդանշական բնույթ է  կրում: Հաճախ վիրտուալ ծանոթները իրականում կյանքում հանդիպելով՝ հիասթափվում են, քանի որ այդ հանդիպումն այնքան վառ ու գեղեցիկ չի ստացվում, որքան վիրտուալը:
 
Ինչո՞վ է վտանգավոր վիրտուալ կյանքով ապրելը
 
Պարզ է, որ իրական աշխարհից կտրվելը խեղում է մարդու հոգին, քանի որ մարդը դադարում է լիարժեք կյանքով ապրել: Բայց դա դեռ ամենը չէ: Վիրտուալ ճամփորդությունը մեծ վնաս է հասցնում նաև մարմնին, որն իր տիրոջ կամքին հպատակվելով՝ ժամեր շարունակ անշարժանում է համակարգչի առջև: Արդյունքում՝ ողնաշարի, աղեստամոքսային համակարգի և այլ հիվանդություններ: Այժմ արդեն այդ կախվածությունը համեմատվում է խաղամոլության, թմրամոլության, հարբեցողության հետ:
 
Վիրտուալ և իրական աշխարհների միջև
 
Մարդու կյանքը չի կարող բաղկացած լինել միայն երջանիկ պահերից: Մենք միշտ մեր ցավն ուրիշի հետ կիսելու ներքին ցանկություն ենք ունենում, ինչը հնարավոր է լինում միայն անձնական շփման, կենդանի զրույցի ժամանակ, երբ ժպիտին պատասխանում են ժպիտով, տխրությանը՝ կարեկցանքով: Այնինչ՝ համացանցն այդպիսի հաղորդակցման միայն պատրանք է ստեղծում: Հոգեբաններն այս երևույթը համարում են հոգևոր ձեռնաշարժություն: Իսկ ամենամեծ վնասն այն է, որ վիրտուալ հարաբերությունները խանգարում են իրական շփումներին: Համացանցն իր զոհերին ստիպում է ապրել պատրանքների աշխարհում, որը նրանք ամեն գնով փորձում են պահպանել: Այն կարծես վերածվում է միայնությունը ցրող դեղահաբի: Սակայն պետք չէ մոռանալ, որ միայնության զգացողությունը մարդու մեջ է, հետևաբար դրանից ոչ մի տեղ հնարավոր չէ փախչել: Պարզապես պետք է ուժերը կենտրոնացնել դա հասկանալու և մենության խցից ելքը գտնելու համար:
 
Ովքե՞ր են առավել հաճախ հայտնվում վիրտուալ թակարդում
 
Համացանցային կախվածությամբ սովորաբար հիվանդանում են նրանք, ում աշխատանքային գործունեությունը կապված է տեղեկությունների փնտրտուքի և դրանց մշակման հետ (լրագրողները վտանգի առաջին խմբում են): Մի մտքին հաջորդում է մյուսը, հետո առավել հետաքրքիրը և այդպես շարունակ: Այդ լաբիրինթոսում չմոլորվելու համար պետք է կամքի ուժ ունենալ, ճիշտ պահին կանգ առնել և ոչ թե բոլոր մտքերը հերթականությամբ մշակել, այլ կենտրոնանալ միայն առավել պետքականների վրա:
 
Իսկ հիմնականում այդ վտանգը սպառնում է նրանց, ովքեր ընդհանրապես կախվածության մեջ ընկնելու հակում ունեն: Այդ կախվածությունը կարող է լինել ինչպես համացանցից, այնպես էլ ուտելիքից, ալկոհոլից, թմրամիջոցներց: Այդպիսի մարդիկ չեն կարողանում մերժել կամ որոշում կայացնել: Նրանց կաշկանդում է մենակ մնալու վախը, ժամանակը տնօրինելու և նպատակներին հասնելու անկարողությունը: Նրանք լի են երազանքներով, որոնք իրական աշխարհում չեն կարողանում իրագործել:
 
Վիրտուալ աշխարհի զոհերի թվում քիչ չեն նաև նրանք, ովքեր վախենում են քննադատություններից: Բայց չէ՞ որ հակառակ կողմի հետ կենդանի շփման բացակայությունն արգելակում է անհատի աճի զարգացումը, քանի որ ինքնուրույն շատ դժվար է գլխի ընկնել, թե կյանքի որ ոլորտն է պետք փոխել կամ ինչին հարմարվել: Մարդն ասես կամակոր երեխա է դառնում, որը ցանկանում է անմիջապես իրական տեսնել իր ցանկությունը: Առաջանում է հոգեբանական ևս մի արատ՝ Մյունհաուզենի ախտանիշը, երբ մարդն ուշադրություն գրավելու և կարեկցանքի արժանանալու համար սկսում  ինչ-որ դեր խաղալ:
 
Ազատվե՛ք վտանգավոր կախարդանքից
 
Կյանքը հիմնված է էներգիայի հավասարաչափ բաշխման վրա: Մարդը որքան էներգիա տալիս է, նույնքան էլ պետք է ստանա: Համացանցում մենք մեր էներգիան ուղղում ենք չիմանալով դեպի ուր և ինչու, և այդ անտեսանելի աշխարհը սպունգի պես ներծծում է այն: Մարդն ընդհանրապես կենսական լիցքերն ստանում է այնպիսի զգացմունքների միջոցով, որոնք մակերեսային չեն, նյութականանում են որոշակի գործողություններով: Այդպիսով մարդը ներգրավվում է տարբեր ոլորտներում, ակտիվ և լիարժեք կյանք է վարում և բավականաչափ լիցքեր ստանում իրական աշխարհում կյանքի քաղցրությունը վայելելու և ապրելու համար: 
 
Պետք է կարողանալ ապրել իրական աշխարհում, իրական զգացմունքներով, որոնց հորձանուտում կմոռանաք թե՛ անշունչ համակարգչի, թե՛ անիրական կյանքի մասին: Իսկ համացանցն այդ պարագայում պարզապես կդառնա ձեր գործիքը սեփական հետաքրքություններն ավելի ընդլայնելու և իրական երջանկության հասնելու համար:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վիրտուալ և իրական աշխարհների միջև  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Հոգեկան առողջություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 197 | Տեգեր: ՏՏ ոլորտ, Հոգեբանական, ինտերնետ | - Վարկանիշ -: 0.0/0